Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ակшնապատ դաշտերի «ճշգրիտ քարտեզներ». Ամիրբեկով
Միջազգային![Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ակшնապատ դաշտերի «ճշգրիտ քարտեզներ». Ամիրբեկով](/timthumb.php?src=disc/31-05-24/78a264071ea431dbd1804983be47b225.jpg&w=780)
Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի «ճշգրիտ քարտեզներ». այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ճշգրիտ տվյալներ կներկայացնի մեր պահանջի համաձայն։ Սա կարող է դիտվել նաև որպես երկու կողմի միջև վստահության հիմնարար միջոց»,- ասել է նա։
Ամիրբեկովը նշել է, որ ականների վերաբերյալ հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը շատ «անորակ է և ցածր մակարդակի»։