Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում ընթացող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը
Թեմա![Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում ընթացող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը](/timthumb.php?src=disc/31-05-24/558a1dcce6eab2526228ff8ff80435b5.jpg&w=780)
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն այսօր ընթանում է Ալմաթիում։
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
Քարտուղարության հրապարակած լուսանկարներում Հայաստանի ներկայացուցիչ չկա։