Վատիկանը բացատրել է Ռուսաստանին արեւմտյան զենքով հարվածների արգելքի վերացման հետեւանքները
Միջազգային![Վատիկանը բացատրել է Ռուսաստանին արեւմտյան զենքով հարվածների արգելքի վերացման հետեւանքները](/timthumb.php?src=disc/31-05-24/4fad9b75d2411f8f33a5600bf9bd52a5.jpg&w=780)
ՆԱՏՕ-ի պլանները` թույլ տալ Ուկրաինային արևմտյան զենք կրակել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա, տագնապալի հեռանկար է և կարող է հանգեցնել էսկալացիայի, ասել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը:
«Ես կարծում եմ, որ դա պետք է մտահոգի յուրաքանչյուր մարդու, ով մտածում է մեր աշխարհի ճակատագրի մասին։ Սա կարող է հանգեցնել էսկալացիայի, որը ոչ ոք չի կարող վերահսկել. սա իսկապես տագնապալի հեռանկար է», - Պարոլինի խոսքերը մեջբերում է Միլանում հանրային միջոցառման ժամանակ Ranews24 հեռուստաալիքի կայքը:
Պարոլինն ընդգծել է, որ Վատիկանը շարունակում է ջանքեր գործադրել հումանիտար ոլորտում, «հատկապես ուկրաինացի երեխաներին հայրենիք վերադարձնելու հարցում»։ Նման մեխանիզմ, նշել է պետքարտուղարը, գործարկվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բանագնաց, կարդինալ Մատեո Զուպիի Մոսկվա և Կիև այցից հետո՝ 2023 թվականին։