Բայդենը գաղտնի թույլ է տվել Ուկրաինային` հարվածվել ՌԴ տարածքին ամերիկյան զենքով. Politico
Միջազգային![Բայդենը գաղտնի թույլ է տվել Ուկրաինային` հարվածվել ՌԴ տարածքին ամերիկյան զենքով. Politico](/timthumb.php?src=disc/31-05-24/02cb58fbb4723ac273c615a1ae4e5ca4.jpg&w=780)
Բայդենը գաղտնի թույլ է տվել Ուկրաինային` հարվածվել ՌԴ տարածքին ամերիկյան զենքով, բայց միայն սահմանի մոտ, գրում է Politico-ն։
«Նախագահը վերջերս հանձնարարեց իր թիմին ապահովել, որ Ուկրաինան կարողանա օգտագործել ամերիկյան զենքը Խարկովի տարածքում թիրախների դեմ, որպեսզի Ուկրաինան կարողանա պատասխանել ռուսական ուժերին, որոնք հարվածներ են հասցնում կամ պատրաստվում են հարվածներ հասցնել»,- Politico-ին ասել է պաշտոնյան:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանի ներսում հեռահար հարվածների վերաբերյալ Սպիտակ տան քաղաքականությունը «չի փոխվել»։
«Դա այնքան գաղտնի է, որ յուրաքանչյուր «դեղին մամուլ» գրում է», - չեն հավատում ուկրաինացիները: