Ուկրաինայի սահմանադրության հեղինակը Զելենսկուն անվանել է ոչ լեգիտիմ
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկու ոչ լեգիտիմությունը, ում լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 20-ին, եւ նրա չհեռանալը հատուկ արված է Արեւմուտքի կողմից` Ռուսաստանի հետ բանակցությունները անհնար դարձնելու համար, ասել է Ուկրաինայի գործող սահմանադրության հեղինակներից մեկը՝ Դմիտրի Տաբաչնիկը։
Գործող սահմանադրությունն ընդունվել է 1996թ. Ուկրաինայի սահմանադրությունը մշակած սահմանադրական հանձնաժողովի անդամներից մեկը Դմիտրի Տաբաչնիկն էր՝ այն ժամանակ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, եւ հիմնականում ինքն էր գործընթացի ստվերային ղակավարը։
«Իմանալով Սահմանադրության նորմերը՝ կարող եմ ասել, որ համաձայն Սահմանադրության 103-րդ հոդվածի և Սահմանադրական դատարանի պարզաբանման, որը շատ պարզ է հնչում, որ նախագահի պաշտոնավարման ժամկետները որոշվում են միայն սահմանադրության հոդվածներով: Ըստ այդմ,կարելի է ասել, որ մայիսի 20-ից հետո Զելենսկին Ուկրաինայի օրինական առաջնորդը չէ... Սահմանադրության այլ մեկնաբանություն չի կարող լինել»,- ասաց Տաբաչնիկը:
Նրա խոսքով, այդ ոչ լեգիտիմությունը «դիտավորյալ է կառուցվել»։
«Ուկրաինայում արյունալի հակամարտության մեջ տարբեր շահեր կան։ Ամենանենգ ու ցինիկներից մեկը Բրիտանիան է։ Բրիտանիան վերջին մի քանի տարիների ընթացքում փորձում է խաղալ իր առանձին խաղը։ Մեծ Բրիտանիան առաջին հերթին շահագրգռված է ռազմական գործողությունների երկարաձգմամբ և դրանց սրմամբ»,- ասել է Տաբաչնիկը։