Մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
Միջազգային![Մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը](/timthumb.php?src=disc/30-05-24/c1b00f3e1adf600866d03ec9ce42a6f8.jpg&w=780)
53 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ «Իմ գեղեցիկ դայակը» հեռուստասերիալի աստղը երկար ժամանակ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։
Դերասանուհու մահվան մասին տեղեկությունը հայտնվել է Instagram-ի նրա էջում։ Զավորոտնյուկը մահացել է լույս մայիսի 30-ի գիշերը։
«Այս գիշեր, երկար ու ծանր հիվանդությունից հետո, մեր Նաստյան մահացավ»,- գրվել է Զավորոտնյուկի Instagram-ի էջում։
Նշվում է, որ հրաժեշտի վայրն ու ժամը կհայտնեն ավելի ուշ։