Ուկրաինայի զինված ուժերը CNN-ի եթերում քննադատել են ամերիկյան Abrams տանկերը
Միջազգային![Ուկրաինայի զինված ուժերը CNN-ի եթերում քննադատել են ամերիկյան Abrams տանկերը](/timthumb.php?src=disc/30-05-24/8aacaee4c30d0176306d481dcc40242b.jpg&w=780)
Ուկրաինայի զինված ուժերը CNN-ի եթերում ծանր քննադատության են ենթարկել ամերիկյան Abrams տանկերը:
Ուկրաինացիներն ասում են, որ տանկն ունի մի շարք թույլ կողմեր և թերություններ՝ կասկածի տակ դնելով դրա օգտակարությունը ճակատում:
«Նրա զրահը այս պահին բավարար չէ: Այն չի պաշտպանում անձնակազմին: Իրականում այսօր անօդաչուների պատերազմ է։ Այնպես որ հիմա, երբ տանկ է գլորվում, նրանք միշտ փորձում ենոչնչացնել այն»,- ասել է անձնակազմի անդամներից մեկը՝ Joker ազդակնչով:
Նրա գործընկերն ավելացրել է, որ Abrams «թիրախ թիվ 1» է։ Խնդիրներից մեկն այն է, որ դրանք Ուկրաինային մատակարարվում են առանց դինամիկ պաշտպանության։
Անձնակազմը CNN-ին ցույց է տվել վնասված մեկ տանկի վրա ակտիվ զրահներ տեղադրելու իրենց փորձերը։ Նրանք օգտագործել են պլաստիկ պայթուցիկ թիթեղներ, որոնք արկով հարվածելիս պայթում են և ապահովում պաշտպանական պատասխան պայթյուն։
Ուկրաինացիները հիասթափված են, որ տանկերը նախատեսված են ՆԱՏՕ-ի մաշստաբի պատերազմի համար, երբ ինքնաթիռներն ու հրետանին նախապատրաստում են մարտադաշտը տանկերի և հետևակի հարձակումից առաջ:
«Մենք ավիա կամ հրետանի չունենք: Մենք միայն տանկ ունենք։ Եվ դա խնդիր է», - ասաց Ջոկերը: