Ձեր դավադիր ու նենգ թաթերը Սուրբ Էջմիածնից ու Ամենայն Հայոց Վեհափառից հեռո՛ւ պահեք. Անժելա Սարգսյան
Հասարակություն![Ձեր դավադիր ու նենգ թաթերը Սուրբ Էջմիածնից ու Ամենայն Հայոց Վեհափառից հեռո՛ւ պահեք. Անժելա Սարգսյան](/timthumb.php?src=disc/29-05-24/1c154bece3258f7acfa6028bf82b5104.jpg&w=780)
«Որոշել էի գրառում չանել, բայց քանի որ գտնվում ենք անօրինաչափությունների դժնդակ իրականության մեջ, ստիպված եղա։ Ուրեմն` դիմում եմ բոլոր նրանց՝ դիմադիր, թե՝ ընդդիմադիր, որոնց թաքուն ծրագրերի եւ երազանքների նենգ նպատակն Ամենայն Հայոց Վեհափառի գահընկեցությունն է, հույսնե՛րդ կտրեք, կամ հստակ իմացեք, որ ձեր ծրագրերի ու երազանքների այդ օրը, անկախ ամեն ինչից, լինելու է այս երկրի ու նաեւ ձեր վերջին օրը։ Թաթներդ հեռու Ամենայն Հայոց Վեհափառից, ով իր անձի վրա, Աստծո նախախնամությամբ ու շնորհով, լիառատ կրում է մեր Տիրոջ փրկչական Օծման յուղը, Սրբալույս Մյուռոնը, իր բոլոր շնորհներով ու զորություններով հանդերձ։
Եվ չարաչար ձախողվելու եւ սատակվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն նենգաբարո ոտնձգություն կատարել այդ Աստվածային կնիքի դեմ։ Այդ Աստվածային նախասահմանված դրոշմը Շնորհողը, տնօրինողը եւ վերցնողը միայն Աստված է, եւ ոչ մի անձ մարդկային ցեղից, չփորձի մտնել, հոգեւոր-դավանական աստվածային տիրույթ ու այնտեղ իրեն քննիչ ու դատավոր կարգի։ Խոսքս վերաբերվում է ոչ միայն անթաքույց պղծվածներին, այլ նաեւ կեղծ բարեպաշտ, կեղծ քրիստոնյա ու նենգամիտ ծպտվածներին։
Ամենայն Հայոց Վեհափառի, Սուրբ Էջմիածնի Հոգեւոր գահի եւ մեր Տիրոջ Որդու, Հիսուս Քրիստոսի ՄիածնաԷջք, Սուրբ կնիքով կնքված Սուրբ Խորանի հետ է Երկնային Տիրոջ ուժն ու զորությունը , նաեւ իրական հայ քրիստոնյաների մատյան գունդը, որոնց ուժը չփորձեք աշխարհիկ, նյութական ու քանակական հաշվարկներով չափել: Զգուշացե՛ք, գնացեք, Մսրա Մելիքի պես ձեզ թափ տվեք ու ձեր դավադիր ու նենգ թաթերը Սուրբ Էջմիածնից ու Ամենայն Հայոց Վեհափառից հեռո՛ւ պահեք», - գրել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ: