ՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կան
ՄիջազգայինԳՊ պետի տեղակալից զատ, Մոսկվայում այսօր ձերբակալություններ են եղել նաեւ պաշտպանության նախարարության պետական գնումների ապահովման վարչության ղեկավարության և ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակներում:
Հայտնի է, որ այսօր կեսօրին ԱԴԾ-ն և Քննչական կոմիտեի քննիչները բերման են ենթարկել ՊՆ պետական գնումների վարչության պետ Վլադիմիր Վերտելեցկին՝ հենց իր աշխատավայրից։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, այդ թվում՝ տան և ավտոմեքենայի տեսքով կաշառք ստանալու մեջ։ Զինվորական պաշտոնյան խարդախություններ է իրականացրել պաշտպանության պատվերների համար պետական տենդերներով և դրա համար ներգրավել իր հետ կապված ընկերություններին: