Սուխոյ ատկազ

Արխիվ 16-20

Պարզվում է` Երեւանի քաղաքապետարանին «կամազ» նվիրաբերածների թվում է նաեւ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի սեփականատեր Էմիլ Եղիազարյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԻՓԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ մտերիմ ընկերն է: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ զրուցեցինք հենց նրա հետ:

– Պարոն Փաշինյան, նախապես տեղյա՞կ էիք, որ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի տնօրենը նման նվիրատվություն է անելու:

Նախ ուզում եմ ասել, որ առաջին հերթին` Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի տնօրենին ընդհանրապես չեմ ճանաչում ու չգիտեմ` իմ կյանքում իրեն տեսած կա՞մ առհասարակ, թե` ոչ, որովհետեւ կարող է ինչ-որ միջավայրում կամ ինչ-որ տեղ պատահաբար հանդիպած լինեմ: Բայցանկեղծ, այդ մարդը, եթե հիմա ներկա լինի այստեղ, դեմքով իրեն չեմ ճանաչի: Իսկ ինչ վերաբերում է նվիրատվություններին` Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի տնօրենի հետ կապված, եթե այդպիսի բան է արել, ողջունում եմ:

Այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում, Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները բարձրաձայնում են, որ դրա արդյունքում բազմաթիվ մարդիկ շինթույլտվություն են ստացել:

Գիտեք, բազմաթիվ բաներ ասում են, ե՞ւ... Ավագանու ընդդիմադիր անդամները մոտ 8 ամիս լեղապատառ գոռում էին, թե տեսեք Երեւանի աղբը չեն տանում: Երեւի վատ են զգացել, որովհետեւ ասելիք արդեն չկա, որովհետեւ Երեւանում աղբ չկա այս պահին, ինչը բոլորդ եք տեսնում: Այն ժամանակ ակտիվ նույն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի մակարդակով անընդհատ աղբի թեման էին շոշափում: Դրանից հետո` սեպտեմբերի վերջերից սկսած, մեկն աղբահանության հետ կապված որեւիցե գրառում չի կատարել: Դրա համար էլ անհանգստացել են, երեւի գցել-բռնել են, թեախր, ո՞նց կարող ենք մենք ասելիք չունենալ եւ փորձում են այս ամեն ինչից, ինչպես կասեր դասականը, բոլոլա սարքել:

Եթե, ինչպես Դուք եք նշում, ողջունելի է «կամազների» նվիրատվությունը, ինչո՞ւ էր ի սկզբանե քաղաքապետարանը թաքցնում, որ նվիրատուներից մեկն էլ գործարար Սամվել Ալեքսանյանն է, ինչը պարզվեց ավելի ուշ:

Բոլոր հարցերին քաղաքապետը եւ քաղաքապետարանը պատասխանել է, հիմա չեմ համարում, որ ես պետք է եւս մեկ անգամ անդրադառնամ այդ թեմաներին, որից նաեւ մանրամասն տեղյակ չեմ: Այսինքն` տեղյակ եմ խնդրին, հետեւել եմ, բայց խորությամբ չեմ հետեւել, եւ հիմա թույլ տվեք չմեկնաբանել, որովհետեւ կրկնում եմ` քաղաքապետը եւ քաղաքապետարանը մեկնաբանել են, որեւիցե բան չեմ տեսնում:

– «Լուսավոր Հայաստանը» մտադիր է ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել` Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած «կամազների» հարցով: Ըստ Ձեզ` այդ հանձնաժողովը լույս կսփռի՞, թե, ի վերջո, ովքեր եւ ինչու են կատարել այդ նվիրատվությունները:

Լուսավոր սենյակում ավել լույս միացնելուց որեւիցե բան չի փոխվում: Չեմ կարծում, որ որեւիցե լույս սփռելու խնդիր կա այսօր: Բայց սա իրենց իրավունքն է, մարդիկ իրացնում են այն եւ օգտվում իրենց իրավունքից, որեւիցե խնդիր չեմ տեսնում:

Իսկ Դուք կմիանա՞ք հանձնաժողովի ստեղծման համար նախաձեռնված ստորագրահավաքին:

Չեմ որոշել, բայց այս պահին երեւի իրար հետ որոշենք, որ` ոչ, չեմ միանա: Չմիանալուս պատճառը բացառապես այն է, որ աղբահանության թեման տարբեր շրջանակներ ամիսներ շարունակ փորձել են սարքել քաղաքական հարց եւ աղբահանության խնդրի լուծումից հետո` մնացել էին քաղաքական բովանդակության առումով անտեր եւ հիմա փորձում են նոր բովանդակություն ստեղծելԵվ ասեմ` հասարակությունը, Երեւանի բնակիչները տեսնում են այս ամենը, ես խոսում եմ իրենց հետ եւ գիտեմ, որ լրիվ ուրիշ կարծիք ունեն եւ արտահայտվում են դրականԻսկ խոսողները, բնականաբար, ընդդիմադիր խմբակցությունից են, թող խոսեն, պետք է խոսեն, կարեւոր է, որովհետեւ իրենց խոսելն առհասակակ ցանկացած պետությունում միշտ զգոն է պահում իշխանություններին: Իսկ ամենակարեւորն այն է, որ մենք այսօր քաղաքում չունենք աղբ, եւ աղբահանությունը կատարվում է բարձր մակարդակով ավելի, քան երբեւէ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ եւ ծառայի 1 ամիս` հատուկ արագացված ընթացակարգով եւ այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները: Այս նախագիծը ողջունո՞ւմ եք:

Նախագծի հետ կապված ունեմ իմ վերապահումները, որը ժամանակը կգա, կհայտնեմ կա՛մ հանձնաժողովի նիստի, կամ ԱԺ լիագումար նիստի ժամանակ, երբ այդ օրենքի նախագիծը կքննարկվի:

Մինչեւ նման օրենքի նախագծով հանդես գալը` խմբակցության հետ չի՞ համաձայնեցվել այն:

Չգիտեմ, ամեն դեպքում ես ավելի շատ մարզում եմ լինում, որովհետեւ տարբեր խնդիրներ կան, փորձում ենք լուծել, խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ` ներկայացրել է խմբակցությանը, թե` ոչ: Բայց ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ ունեմ վերապահումներ` այդ օրենքի նախագծի հետ կապված, եւ երբ պատեհ առիթ կլինի, իմ կարծիքը կարտահայտեմ, եւ բոլորդ կիմանաք:

Ի դեպ, նախորդ տարի խոսակցություններ էին շրջանառվում, թե Նոր տարին Իջեւանում ճոխ է եղել, այս տարի՞ էլ է նախատեսվում նման ճոխություն:

Հետաքրքիր մի բան կա` ես լսում եմ ինչ-որ տեղեկություններ, որի հետ անմիջական առնչություն ունեմ, այսինքն` այս պարագայում ժամանակ առ ժամանակ բնակվում եմ Իջեւանում, անցած նոր տարին անցկացրել եմ այնտեղ` «Սոս» մանկատան երեխաների հետ եւ քաղաքում, որպես այդպիսին ճոխ որեւիցե բան չեմ նկատել: Չգիտեմ` ով է ասել, բայց ամեն դեպքում, ուրախ եմ, որ ինչ-որ մեկը ճոխ ինչ-որ բան նկատել է, որովհետեւ հաստատ այդ ճոխությունը նկատելուց` իրեն լավ է զգացել: Բայց նման տարբերություն ես ընդհանրապես չեմ զգացել անցած Նոր տարուն Իջեւան քաղաքում:

Այս տարի՞ էլ որեւէ կերպ այն չի առանձնանա:

Իջեւան քաղաքի հետ կապված, թե Նոր տարին ինչպես կանցնի, խնդրում եմ` դիմեք Իջեւանի քաղաքապետին: Ես Իջեւանի տոնախմբություններով չեմ զբաղվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=99839&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ