Նիկոլը վախենում է, որ Հայկոյից հետո իր հերթն է գալու

Արխիվ 16-20

Գնալով ուշագրավ տեսք է ստանում քաղաքապետարանի շուրջ վերջին օրերի աղմուկը: Նախ մեյդան եկավ կամազների սկանդալը, որին արագորեն գումարվեց քաղաքապետարանի շեֆությանը հերթական անգամ մայրաքաղաքի գրպանից խոշոր գումարներ նվիրելու փաստը: Դրանից հետո էլ եւս մեկ սկանդալ պայթեցրեց Գագիկ Ծառուկյանը, թե` արաբական թագաժառանգ շեյխեր են եկել, ցանկացել են մեկ-երկու միլիարդ դոլարանոց, այիսնքն` Հայաստանի համար հսկայական ներդրումներ անել Երեւանում, իսկ քաղաքապետ Հայկոն չի բարեհաճել անգամ նրանց գոեն պատշաճ կերպով բարեվել: Այսքանից էլ զատ` դատախազությունը սկսել է ուսումնասիրեկ կամազների թեման, եւ ով իմանա` դեպի ուր կորոշեն տանել այդ գործը:

Քաղաքապետ Հայկոն էլ «տեղը-տեղին» պաշտպանվում է: Նրան անգամ հանրայինով եթեր թողեցին, որը ակնարկ է, թե տեսեք, Նիկոլը նրա թիկունքին է: Հակահարվածներն էլ Հակոն փորձում է հասցնել հնարավորինս մտածված, թե` «Ես ինչ մեղք ունեմ, արաբները հերիք չէ` ջինսերով էին եկել քաղաքապետարան, դեռ մի բան էլ հանդգնում էին հեռախոսով խոսել, քաղաքի կետնրոնում հող ուզել... Ես էլ զայրացա ու լարեցի նրանց»: Իհարկե, կարելի է այդ բոլոր արդարացումներին պատասխանել ասենք այսպես. այ Հայկո ջան, հասկանալի է, որ կոմեդիկ ժանրից ես եկել քաղաքապետարան ու միգուցե ինչ-որ դերի տակ ես դեռ: Բայց այդպես չէ, եթե մարդիկ գալիս են ու էս աղքատ, զրոյական ներդրումներ ունեցող երկիր մեկ-երկու միլիարդ են բերում, ապա քաղաքապետի պարտքն է` պետք եղած ժամանակ մի քիչ էլ ծռմռվել, հաճոյանալ: Եվ ոչ միայն քաղաքապետի. նման ներդրումներ անողներին վարչապետը պետք է վազելով ընդուներ, Երեւանի կոնտրոնում սեփական նախաձեռնությամբ հողեր գտնել-գտնելու հայկոյական խորհրդի փոխարեն, անձամբ նրանց հետ քաղաքը ոտատակ տար, մի տաս նման տարածք գտներ, խնդրեր-համոզեր, թե որ մեկն եք ուզում, այդտեղ էլ հենց վաղվանից կարող եք շինարարությունը սկսել: Ճարտարապետ Մեսչյանն էլ պետք է իր թուղթ ու թանաքն առած` այդ շրջագայության պոչից կպներ, եւ այն պահին, երբ շեյխերի դուրն ինչ-որ տարածք գար, տեղում գծեր-ստորագրեր ու թղթերը նրանց տար: Խայտառակ տնտեսություն ունեցող երկրների քաղաքապետներն ու վարչապետներն այսպես պետք է ընդունեն-ճամփեն միլիարդանոց ներդրումներ անողներին, եւ ոչ թե հետո տրտնջան, թե գիտեք ինչ, այցելուն թագաժառանգ չէր, նրա ներկայացուցիչն էր: Տո այ «խելոք», եթե մարդը փող է բերումն, քեզ համար այդ ի՞նչ տարբերություն` թագաժառա՞նգ է, թե նրա վարորդը: Լավ, եթե այդքան «քթի մազ» է մեր ծաղրածու-քաղաքապետը, բա այդ ինչպե՞ս է, որ կամազների հետ կապված ասում է, թե ով էլ նվիրի, պատրաստ է ընդունել, Լֆիկ կլինի թե մեկ այլ օլիգարխ կամ «ուգալովնիկ»:

Կարճ ասած, որ միայն նման ներդրումային հնարավորությունը բաց թողներու համար, անկախ բոլոր արդարացումների, Հայկոն արդեն իսկ պետք է պաշտոնից ազատված լիներ, հասկանալի է: Ու քանի որ դրա փոխարեն, նա դեռ մի բան էլ հանրայինի եթերում, այսինքն` էլի շարքային հարկատուների հաշվին լեզվին է տալիս, մեկ բան է ակնարկում, ասում է մեր աղբյուրը. «Նիկոլը դեռ այս հարցում վերջնական կողմնորոշում չունի»: Եվ հենց այս հանգամանքի հետ կապված է, որ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ հայտնեց: Ըստ այդմ, Նիկոլն պատրաստ է ամեն պահի Հայկոյին «ժերտվա» տալ, քանի որ լավ հասկանում է` այս աղմուկը պտտվելով-պտտվելով, ի վերջո իրեն է հասնելո: Հաշվի առնելով նաեւ մեկ ուշագրավ հանգամանք. ինչպես կամազների, այնպես էլ` շեյխերի պատմությունն ամիսների վաղեմություն ունի: Սակայն այն հենց այս պահին հայտնվեց օրակարգում, որը ոչ մի դեպքում չի կարող պատահական լինել: Եվ քանի որ անկհայտորեն լավ կազմակերպված նման հարցածների հետ գործ ունենք, ապա այդ տիպի խոշոր խաղերի համար հազիվ թե քաղաքապետը հիմնական ֆիգուրանտ լինի. նա ընդամենը կարող է խայծի դերում գտնվել` ավելի խոշոր ձկների մեյդան բերելու համար: Այսինքն, ինչպես վստահեցրեց աղբյուրը, տրամաբանական կլինի, որ կուլմինացիոն պահին հենց «խայծ» զոհելու տարբերակը լինի Նիկոլի քայլը. «Եվ պատահական չէ դատախազության սկսած ուսումնասիրությունները»:

Սակայն աղբյուրը պնդում է նաեւ, որ Նիկոլն ամեն կերպ դեռ խուսափում է նման «զոհաբերությունից»: Մեկ պարզ պատճառով` Հայկոյի պաշտոնանկությունը հենց իրեն է գերխոցելի դարձնում: Այն առումով, որ Հայկոն միակն է այդքան ատելի դարձած ներկայիս չինովնիկությունից, ում մեծ թվով թաղաքացիներ ձայն են տվել ընդամենը Նիկոլի խոսքով: Եթե լինի պաշտոնանկություն, այսինքն` նաեւ այդպես ֆիքսվի, որ նա ապիկար ղեկավար է, ապա Նիկոլն է մեկ պարզ հարցի պատասխան տալու. «Այդ ինչպե՞ս են նման անձնավորության համար անձամբ հանրության առաջ երաշխավորել: Սա՞ էր քո երաշխիքնեիր իրական պատկերը»: Ու միանգամից առաջ է գալու նաեւ հաջորդ թեման. «Բայց չէ՞ որ, եթե քաղաքապետի ընտրությունների ժամանակ մարդկանց խաբել ես, նշանակում է` քո ընտրությունների ժամանակ եւս խաբած կլինես»: Կարճ ասած, Հայկոյի պաշտոնանկությունը միանգամից փլուզում է Նիոկլի ողջ «հեղափոխական տրամաբանությունը», որից հետո կմնա ամեն մի հերթական ընդվզման դեպքում, երեկվա օրինակով, ոստիկանական բանակներ հանել ժողովրդի դեմ: Բայց Հայկոյին պահելն էլ է գնալով ավելի դժվար դառնում. սկանդալը սկանդալի ետեւից, մինչդեռ բացահայտ կոռուպցիոն փաստերին չարձագանքելով, Նիկոլը հենց իր վրա է վերցնում ողջ մեղքը:

Ս. Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում