«Նախանձելով են շատ բաներ ուզում փոխել այս երկրում». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20«Նախանձելով են շատ բաներ ուզում փոխել այս երկրում»,- «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց դերասան Սարգիս Գրիգորյանն ու անդրադառնալով մշակույթում տիրող անհասկանալի իրավիճակների ու դրսից մեզ պարտադրվող նոր արժեքների մասին շեշտեց. «Գուցե ինչ-որ մարդիկ ուզում են պակասեցնել հայի տեսակը, բայց դա չի լինելու, որովհետեւ այն մեր գենետիկան է, մենք այդպես ծնվում ենք ու, փառք Աստծո, որ դա մեր միջից չի վերանում: Կարող եմ պնդել, որ շատ հարցերում մենք Եվրոպային կարող ենք սովորեցնել, ու Եվրոպան կերազեր մեզ նման արժեքներ ունենար: Կարող է մեծամտություն հնչի ասածս, բայց եթե մենք չգովենք, մեզ ոչ ոք չի գովի: Բայց համոզված եմ` նախանձելով են շատ բաներ ուզում փոխել այս երկրում, որ իրենք չեն կարող հետ բերել իրենց երկրում այն արժեքները, որ մենք այսօր ունենք ու վաղը պարտավոր ենք պահել: Ատում են նման ամուր երկրներին, որոնք ունեն իրենց սեփականը ու ամեն ինչ անում են, որ քանդեն, որովհետեւ հենց` «սատանա կա քաղաքում...», հենց այդ սատանան մտցնում են նախանձից, որ շատ կարեւոր ու սկզբունքային հարցերում մենք մարդ ենք, իրենք` ոչ»:
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում, իսկ տպագիր տարբերակը կադացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա համարում:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՅԱՆԸ

