ՄԱԼԱՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ «ՄԵՌՑՆՈՒՄ» ԵՆ
Արխիվ 16-20«Իրավունքը» բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի` մայիսի սկզբին արձանագրված սկանդալին, երբ «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո հիվանդներն արթնացել էին գրեթե կուրացած` տարբերել են միայն լույսն ու ստվերը: Դեպքից անցել է 7 ամսից ավել, բայց ՔԿ-ն շարունակում է նույն պատասխանը տալ. «Փորձաքննության արդյունքները դեռ չենք ստացել, նախաքննությունը շարունակվում է»:
Այսինքն, այսքան ժամանակ փորձում են մեկ հասարակ հարցի պատասխան ստանալ՝ հիվանդներին տրված դե՞ղն էր անորակ, թե՞ այդ դեղը նրան տալ չէր կարելի. մի քանի օրվա պարզելու հարց: Ու քանի որ ամիսներով չեն պարզում, էլի մնում ենք այն մտքին, որ գործն արհեստականորեն «մեռցնում են»: Չնայած` հասկանալի է, բա էսքան մասկի-շոուների մեջ ո՞վ է հիշում կուրացման վտանգի տակ հայտնված մի խումբ «ՀՀ հպարտ քաղաքացիների» մասին, կամ ո՞ւմ է պետք հիշելը, եթե արանքը Լֆիկ ու Մալայան կա:

