Սա ամենավտանգավոր փուլն է, որից հետընթաց ուղղակի չի լինում. Նարեկ Մալյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց, ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ քննարկմանն անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ հիշեցրեց, որ ընդամենն ամիսներ առաջ, իբր լրիվ պատահաբար, «անաչառ ու անմեղ» մի լրագրող հանկարծ սկսեց ստանալ բռնության մասին պատմող հարյուրավոր նամակներ. «Այդ ժամանակ «ՎԵՏՕ»-ն հայտարարեց, որ այս գործընթացը կեղծ է եւ նպատակ ունի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ հույզերով ապուշացնել հանրությանը եւ հաջորդ փուլում որպես բռնության դեմ համադարման ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիան ու համընդհանուր հիացմունքի ներքո վավերացնել այդ վտանգավոր փաստաթուղթը: Իհարկե, հետագայում հաստատվեց, որ այդ նամակները կեղծ էին: Այս կոնտեքստում բռնության մասին նամակների կեղծ եւ անիրական լինելը փաստեց անգամ ՀՀ ոստիկանությունն՝ իր պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնելով, որ լրագրող ներկայացած անձի կողմից հրապարակված նամակներից ոչ մեկում չկա որեւէ փաստական հանգամանք: Բռնության կեղծ նամակների տիրուհին հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ընդհանրապես տեղյակ չէ Ստամբուլյան կոնվենցիայից եւ առհասարակ չգիտի՝ ինչ է նշանակում «կոնվենցիա»: Իր այս հայտարարությունից մեկ ամիս անց կոնվենցիայից բոլորովին «անտեղյակ» նույն մարդը քննարկումներ է իրականացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին եւ ակտիվորեն պաշտպանում այն»:

Ն. Մալյանի գնահատմամբ՝ կոնվենցիայի քարոզով հիմնականում զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները. «Այսպես ասած՝ «Սորոսի վաստակները»: Իրականում ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչական փուլը ոչ միայն սուտ եւ կեղծիք էր, այլ նաեւ լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ: Հաջորդ հարցը՝ նշվում է, որ բռնության դեպքերի քանակով կա դրական փոփոխության դինամիկա այն երկրներում, որտեղ արդեն վավերացվել է այս տխրահռչակ կոնվենցիան: Ո՛չ, հայտարարում եմ, որ չկա: Ասեմ ավելին՝ ՀՀ-ն այս ցուցանիշով այս պահին շատ ավելի լավ դիրքերում է գտնվում, քան շատ երկրներ, որտեղ վավերացրել են Ստամբուլյանը: Այսինքն՝ այս կոնվենցիան զուրկ է իր դեկլարատիվ նպատակների կիրառական նշանակությունից: Այդ դեպքում, որո՞նք են այս կոնվենցիայի թաքնված եւ իրական նպատակները: Որպես օրինակ բերեմ մի քանիսը: Կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է «զուգընկերներ» եզրույթը՝ փոխարինելով «ամուսիններ» եզրույթին: Այսինքն՝ տրանսվեստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ՝ որպես զուգընկերներ: Հաջորդը՝ «կենսաբանական սեռ» հասկացությունը կոնվենցիայում փոխարինվում է «սոցիալական սեռ» հասկացությամբ: Ինչպես արդեն տեղյակ եք՝ Կուբայից ժամանած 16 սոցիալական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 14-ը ՄԻԱՎ վարակակիր են, ակտիվ գործունեություն են ծավալում ՀՀ-ում, իսկ նրանց իրավունքների պաշտպանությանը լծվել է Սորոսի գրասենյակի կողմից հիմնադրված «Իրավունքի կողմ» ՀԿ-ն և նրա տրանսվեստիտ ղեկավարը՝ հայտնի Լիլիթը, որին փառք ու պատվով հրավիրել էին Ազգային ժողով՝ ելույթ ունենալու»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավարն ընդգծում է, որ կոնվենցիայի պաշտպաններն այսպիսի կեղծ թեզ են շրջանառում՝ իբր եկեք վավերացնենք, եթե դուրներս չգա՝ ստորագրությունը հետ կվերցնենք ու կապավավերացնենք. «Այս թեզը կեղծիք է եւ սուտ: Ֆորմալ առումով ցանկացած պետություն կարող է հետ վերցնել կոնվենցիայի տակ իր ստորագրությունն՝ ընդամենը նախապես 2 ամիս առաջ տեղյակ պահելով այդ մասին: Իսկ իրականում այս տխրահռչակ կոնվենցիայի ապավավերացնելը բավական բարդ, իսկ որոշ դեպքերում՝ անհնար խնդիր է, քանի որ հենց Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Ստամբուլյանը, հաջորդ պահից փոփոխվելու է ՀՀ օրենսդրությունը, ձեւավորվելու են պետական նոր մարմիններ, որոնք իրականացնելու են Ստամբուլյան կոնվենցիայի կատարողականը: Սա ամենավտանգավոր փուլն է, որից հետընթաց ուղղակի չի լինում: Հիմա հարցերի հարցը... Կա՞ արդյոք անհրաժեշտություն վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան: Արդյո՞ք մեր երկրում այս պահին գործող օրենսդրությունն այս առումով թերի է կամ հին: Պարզվում է, որ՝ ոչ: Պարզվում է, որ այստեղ էլ գործ ունենք սուտ եւ կեղծ տեղեկությունների հետ: Իրավական առումով մեր երկրի օրենսդրությունը չունի այնպիսի թերություն բռնության դեմ պայքարի շրջանակներում, որը հնարավոր է վերացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ: Այսինքն՝ եթե կոնվենցիայի վավերացումը դիտարկենք դրանում հռչակված նպատակների տիրույթում, ՕԳԳ-ն զրո է, եւ Ստամբուլյան կոնվենցիան որեւէ կիրառական նպատակ չունի: Ստամբուլյան կոնվենցիային` վետո, պետություն զավթողներին` վետո, տրանսգենդեր մարմնավաճառներին` վետո»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)