«Հետքայլ չեն անելու եւ փորձելու են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» նախաձեռնության ակցիային ի թիվս բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի՝ մասնակցում էին նաեւ ռեֆորմիստները: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ վերջին զարգացումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

- Պարոն Բաբայան, Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիայի թեմայի շուրջ հանդիպում տեղի ունեցավ պատգամավորների եւ Եվրոպայի խորհրդի պատվիրակության ներկայացուցիչների միջեւ: Կարելի՞ է ասել, որ կոնվենցիան վավերացնելու գործընթացից ոչ մի կերպ իշխանությունը հետ չի կանգնում:

- Բնական է, որ այդպես էլ պետք է լիներ եւ որեւէ  մեկն այլ բան չէր սպասում: Հանձնաժողով ստեղծեց, ինչ-որ հրամանագրեր ստորագրեց Փաշինյանն այդ հարցը քննարկելու համար: Այդքանից հետո՝ արդեն պարզ է, որ իրենք հետքայլ չեն անելու եւ փորձելու են վավերացնել կոնվենցիան: Բայց հասարակության մեծ մասը, ինչպես տեսնում ենք,  դեմ է: Իրականում մտահոգիչ են այն կետերը, որոնք կան այդ կոնվենցիայում: Դրանք ընդհանրապես չեն բխում մեր ազգային պահպանողական շահերից: Սա արհեստական օրակարգ է, որ ներմուծվում է Հայաստան՝ քայքայելու մեր ավանդական արժեքները: Կոնվենցիայի փաստաթղթում բացահայտ գրված է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ջաջախենք ավանդույթները, միայն այդ բառից արդեն հասկանալի է, որ այդ կոնվենցիան չի կարող ապագա ունենալ  Հայաստանի հասարակության համար:

- Այսպիսի մոտեցումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետադիմական է, ավելին՝ նա կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց. «Մենք հատ-հատ պետք է պետական համարգից արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց՝ մինչեւ վերջին մանրուքը, ընդհուպ մինչեւ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Պինցետի փոխարեն՝ առաջարկում եմ «գազոնակասիլկա» օգտագործել: Նկատի ունեմ՝ փոխաբերական իմաստով: Բավական շատ են օրինակները, երբ իշխանությունն ինքն իր մեջ պետք է սկսի այդ արմատախիլ անելու գործընթացները: Կարծում եմ՝ պետական ապարատն այսօր այնքան է լցվել տգիտությամբ, միջակությամբ եւ դիլետանտիզմով, որ գոնե ինքը դրա մասին չպետք է խոսի: Ժամանակը ցույց տվեց, որ իրական տգիտությունը ոչ թե պետական ապարատում է, այլ իրենց քաղաքական թիմում: Սա է, որ մեր հասարակությանը, քաղաքական ուժերին, ակտիվ մարդկանց ոտքի պետք է հանի: Մարդիկ պետք է չլռեն, պետք է խոսեն, կարծիք հայտնեն, եւ այս ամենը կանխեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում