«Սա ոչ թե գաղափարական պատերազմ է, այլ` լինել-չլինելու հարց». Յոհան Բեկման (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս կայացավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Առկա մարտահրավերների մասին համաժողովին իրենց փորձը ներկայացրին նաեւ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ: Այդ թվում «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Ֆինլանդիայից ժամանած Հելսինկիի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր ՅՈՀԱՆ ԲԵԿՄԱՆԻ հետ, ում գնահատմամբ` մեր օրերում նման համաժողով իրականացնելը հազվագյուտ երեւույթ է:

- Համաժողովին տեղի ունեցավ ընտանեկան արժեքների պահպանման բաց քարոզչություն, այդպիսի բան տարիներով չէի տեսել: Մեզ մոտ, օրինակ, հնարավոր չէր լինի նման համաժողով կազմակերպել, որովհետեւ կսկսվեր բանավեճ, թե ինչպիսի ընտանիքի մասին է խոսքը, որովհետեւ մեզ մոտ հիմա շատ տարածված է միասեռ ամուսնությունները: Ֆինլանդական մամուլում նորաձեւ է դարձել համասեռամոլության մասին խոսելը: Նույնիսկ այն մարդիկ, որոնք համասեռամոլ չեն, ասում են, թե համասեռամոլ են, որպեսզի կարիերա կարողանան ստեղծել, պաշտոնի բարձրացում ունենան, պատգամավոր, նախարար, հետո նախագահ դառնան: Մեր արտգործնախարարը շատ հայտնի համասեռամոլ է եւ պրոպագանդում է այն: Նրա ամուսինը Հարավային Ամերիկայից մի երիտասարդ է, որի հետ ծանոթացել է 10 տարի առաջ: Չգիտեմ ինչ ասեմ` եթե գրեմ Ֆեյսբուքում, որ սա զզվելի է, ինձ ոստիկանություն կկանչեն: Մեզ մոտ գրաքննություն կա, հետեւում են ամենուր, չենք կարող բաց խոսել, չկա խոսքի ազատություն: Եթե ուղիղ տեքստով ասենք, որ սա վտանգավոր է մեր երեխաների զարգացման համար, միանգամից քրգործ կհարուցվի` այն համարելով ատելության խոսք համասեռամոլների նկատմամբ: Ասում են, որ կարեւորը բոլորս պետք է տոլեռանդ լինենք: Հիմա նույնիսկ աշխատում են մի օրենսդրական նախաձեռնության վրա, ըստ որի, կարող են քրգործ հարուցել անգամ Ֆինլանդիայից դուրս, արտասահմանում այսպիսի մտքեր արտահայտելու համար: Մեզ մոտ կա «Ճշմարիտ ֆիններ» կուսակցություն, որոնց ամեն կերպ փորձում են մեկուսացնել, ոստիկանություն ու դատախազություն են կանչում, քրեական գործեր հարուցում, որովհետեւ նրանք պահպանողական են: Օրինակ, կարող են նրանց դեմ գործ հարուցել, եթե Ֆեյսբուքում գրեն` «քրիստոնյա եմ», «սիրում եմ իմ կնոջը» եւ այլն: Կարծում եմ` իրավիճակը շատ վտանգավոր է: Սա ոչ թե գաղափարական պատերազմ է, այլ` լինել-չլինելու հարց է: Չենք կարողանում ոչ մի րոպե հանգիստ լինել, որովհետեւ մեր պետական հեռուստաալիքով, ռադիոյով առնվազն 30 րոպեն մեկ լիբերալիզմի քարոզ է գնում:

– Ձեր գնահատմամբ` ինչո՞վ է պայմանավորված այսպիսի միտումները:

– Այսօր Եվրոպայում պատերազմ է գնում լիբերալների եւ պահպանողականների միջեւ: Այն տեսանելի է ամենուր: Կա երկու պատերազմական ճամբար. առաջինում` լիբերալներն են, որոնք պրոպագանդում են աթեիզմը, դեմ են պահպանողականությանը, ավանդական արժեքներին եւ պաշտպանում են համասեռամոլությունն ու տարածում այն, իսկ մյուս ճամբարում քրիստոնյաներն են, պահպանողականները, որոնք պաշտպանում են հայրենասիրությունը, քրիստոնեությունը: Եվ այս դիմադրությունն այսօր ավելի վառ է դարձել: Ֆինլանդիայում մեր ոստիկանությունն արդեն շատ ակտիվ մասնակցում է այս գործընթացներին: Օրինակ, քրգործ էր հարուցվել ընդդեմ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամի, որն Աստվածաշնչից մեջբերում էր կատարել թվիթերյան իր էջում: Ոստիկանությունը համարել էր, որ մեջբերումն ատելության քարոզ է, եւ այդ հիմքով քրգործ հարուցել: Հիմա կալանավորում է սպառնում մեր քաղաքական գործչին: Պատկերացրեք, թե ուր ենք ասել, երբ արդեն Աստվածաշնչից չենք կարողանում մեջբերում կատարել:

– Փաստացի կարո՞ղ ենք ասել, որ ընտանիք հասկացությունը վտանգված է Եվրոպայում:

– Կա ամուսնության տարբեր պատկերացումներ. իրավաբանական ամուսնությունը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, կարող է ամուսնանալ իրար հետ, եւ կա ամուսնության քրիստոնեական պատկերացում: Սակայն ավանդական ընտանիքը չունի ոչ մի աջակցություն, ոչ մի կերպ չի խրախուսվում: Իսկ միասեռ ամուսնությունների քարոզը առավոտից իրիկուն ամենուր է: Ավելին` մեզ մոտ քարոզում են սեքսուալ պահվածքի նոր դրսեւորումներ` անանիզմով զբաղվել, տիկնիկների հետ սեքս անել, տարածված է նաեւ զոոֆիլիան, այսինքն` կենդանիների հետ սեքսով զբաղվելը: Նույնիսկ չգիտեմ ինչպես այն անվանել, բայց վերջերս լայն տարածում է գտել իրերի հետ սեքսով զբաղվելը, ասենք, մարդը կարող է սեքսուալ հարաբերություններ ունենալ ավտոմեքենայի հետ եւ այլն: Այս ամենն, իհարկե, աբսուրդ է թվում, բայց ծիծաղելի չէ, որովհետեւ լրջորեն տարածում է գտնում, ինչը շատ վտանգավոր է: Մենք շատ քիչ զենք ունենք մեր ձեռքում` պայքարելու այդ ամենի դեմ:

– Իսկ եկեղեցին Ֆինլանդիայում ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս ամենի վերաբերյալ:

– Մեզ մոտ լյութերական եկեղեցին է, որոնք բողոքականներ են: Նրանք նույնն են անում, ինչ կառավարությունը, քարոզում են համասեռամոլություն, տոլեռանդություն եւ այլն: Դեռ փառք Աստծո, որ եկեղեցում միասեռ ամուսնությունների պսակադրության արարողություն չեն իրականացնում:

– Ի դեպ, Հայաստանին Արեւմուտքից պարտադրվում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ չեմ եկել այստեղ, որպեսզի խառնվեմ ձեր քաղաքականության մեջ: Ձեր կառավարությունն իրավիճակը գնահատում է ինքնուրույն, եւ ընդունել, վավերացնել այս կամ այն համաձայնագրերը, թե` ոչ, իրենց իրավունքն է: Բայց տեսնում եմ, որ Ձեր երկրում եկեղեցին ուժեղ ինստիտուտ է, եւ չեն եղել գեյ-շքերթներ Երեւանում: Դրա համար կարելի է ասել, որ Դուք պահպանողական հասարակություն ունեք, որը սա թույլ չի տա: Իրավունք չունեմ ասել` ճիշտ է վավերացնելը, թե` ոչ, բայց հաշվի առնել եկեղեցու, կուսակցությունների կարծիքը, կարծում եմ` պետք է, եւ Հայաստանում դժվար թե հնարավոր լինի վավերացնել նման կոնվենցիա: Ամեն դեպքում, Հայաստանը լիբերալիզմի էպիկենտրոնը չէ: Իհարկե, մշտապես կան ուժեր, որոնք ցանկանում են փոփոխել Ձեր հանրությանը, մասնավորապես` արեւմտյան ուժերը ցանկանում են պրոպագանդել այստեղ որոշակի լիբերալ արժեքներ: Սակայն լիբերալիզմը հակաքրիստոնեական, հակամարդկային գաղափարախոսություն է, ինչպես ժամանակին նացիզմն էր: Լիբերալիզմը նոր նացիզմն է, եւ նրանք, ուղղակի, հետապնդում են քրիստոնյաներին, ընտանիքի մարդկանց եւ ստեղծում են մի իրավիճակ, որ եթե ուզում ես ապրել նորմալ կյանքով քո կնոջ հետ, քեզ անհարմար զգաս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում