Կգտնեք Ձերը այս նկարներում.Անանիա Քոչարյանի խոսուն կտավները

Արխիվ 16-20

Տպավորիչ գունային խաղ, բուռն էմոցիաներ ու ամեն նայելիս մի նոր ասելիք  բացահայտելու հնարավորություն ընձեռող նկարներ, որոնք մինչև հոկտեմբերի 26-ը հնարավորություն ունեք դիտելու՝ այցելելով Թումանյանի 10 հասցեով՝ Nova Arts Gallery & Wine:

Երիտասարդ, քչախոս, բայց շատ տաղանդավոր նկարիչ Անանիա Քոչարյանի անհատական ցուցահանդեսն է, ամփոփել է վերջին 5 տարիների ապրումները, փոթորկուն պահերն ու հախուռն մտքերը, ուրախությունն ու տխրությունը: Ամեն մի նկար իր պատմությունն ունի. «Նկարներից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, շատ տարբեր հոգեվիճակներով եմ նկարել: Դուք հիմա տեսնում եք նկարները իրենց վերջնակետում, բայց գործեր կան, որ ծնվել են ամիսների ընթացքում, մի քանի անգամ խմբագրել եմ՝ ամփոփելով այդ ընթացքում ունեցածս հույզերը, պայքարելով ինքս իմ դեմ: Ես ապրում եմ նրանով ինչ անում, դրա համար են երևի մարդիկ ասում, որ անկեղծություն կա նկարներումս»:

Անանիայի արվեստի հետաքրքրությունը նաև նրանում է, որ գործերը թեմատիկ տեսանկյունից պարտադրող չեն, յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ էմոցիան ու գունային համադրությունը կգտնի կտավներում: Կզգա և´ բնության ուժեղ ազդեցությունը, և´ մարդու կռիվն ինքն իր հետ և´ մարդկային հարաբերությունների բարդությանն ու պարզությանը. «Այդքանով հանդերձ ես միշտ փորձում եմ մարդուն պոզիտիվ լիցքեր տալ, իմ աշխատանքներով ցույց տալ, որ անգամ ամենածանր իրավիճակում կա մի լուսավոր կետ դեպի ուր պետք է շարժվել: Ու որ նայեք՝ բոլոր նկարներում պարտադիր կա այդ թեկուզ փոքր, բայց կարևոր հանգրվանը, կետը դեպի ուր ես ուղղում եմ մարդու հայացքը նկարը նայելիս:Ու ինքը միշտ պայծառ գույներով է: Եվ ամենակարևորը՝ ես ուզում եմ որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում փնտրեն, իրենց զգայական աշխարհում, ոչ իրենցից դուրս», -ասում է Անանիան ու անցնում նաև նկարների արտթերապևտիկ ազդեցության բացատրությանը: Զգում ես, թե  նկարիչն ինչպես է ապրում գույների ու հույզերի  աշխարհում:

Անանիան դժվարանում է ասել, թե որ հայտնի ուղղության մեջ է ստեղծագործում՝ խուսափելով կոնկրետ շրջանակների մեջ իրեն դնելուց: Ասում է. «Ճիշտ է առավել մոտ է աբստրակցիային, բայց ոչ դասական իմաստով: Ես ուղղակի խոսում եմ մարդկանց հետ»,- ժպտում է նա:

Ի դեպ, մասնագիտությամ նկարիչ- քանդակագործ Անանիան զուգահեռ շատ ակտիվ նաև էզոթերիկա ու հոգեբանություն է ուսումնասիրում, կարող է նույն ոգևորվածությամբ ու հիմնավորվածությամբ խոսել ինքնաճանաչման ու ինքնազարգացման ճանապարհ անցնելու կարևորության մասին, կիսվել տեխնիկաներով, որոնք օգնում են բացահայտել ու ավելի հաշտ ապրել ինքդ քեզ հետ, սիրել կյանքն ու կարողանալ քեզ երջանիկ ու ներդաշնակ զգալ պահի մեջ. «Արվեստն էլ ինձ համար ինքս ինձ բացահայտելու յուրովի աշխարհ է, հնարավորություն է վերապրելու զգացմունքներս ու կիսվելու մարդկանց հետ: Ստեղծագործելու բուռն փուլերի ընդմիջումներում էլ շարունակում եմ հետազոտել մարդկային հարաբերություններն ու օրինաչափությունները, ինձ շրջապատում եմ հետաքրքիր ու իրենց անհատականությունը ունեցող մարդկանց, որպեսզի իմ արվեստով հետաքրքրվողներին միշտ ասելիք ունենամ»,- ասում է նա ու մոտենում ցուցահանդեսի այցելուներին, որոնք հետաքրքրված ու մի քիչ էլ անհանգիստ հայացքներով սպասում են մեր հարցազրույցին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում