ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ
Արխիվ 16-20Հուլիսի 29-ին` լուսաբացին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Թումանյանի կայարանի մոտակայքում գծերից դուրս եկած վառելիքով լի վագոնների հրդեհի պատճառները մինչ օրս հայտնի չեն: Դեպքից որոշ ժամանակ անց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ փորձաքննություն է նշանակված: Բայց երեկ տեղեկացանք, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն: Իսկ ե՞րբ պատրաստ կլինեն հարցին, ստացանք «ցրողական» պատասխան` երբ պատրաստ լինի, կտեղեկացնենք: Այսպիսով, արդեն անցել է երկուսուկես ամիս: Ընդ որում, տեղի ունեցածն իսկական արտակարգ իրավիճակ էր. թե ինչեր կարող էին լինել մեծ քանակությամբ վառելիքի այրվելուց, կարելի է կռահել: Ու չնայած դրան, այդպես էլ պատճառների մասին որեւէ բան չի ասվում: Եվ այսքանից հետո «Հարավկովկասյան երկաթուղիում» մի բան էլ վատ են զգում, որ իրենց նկատմամբ իրավապահները ուսումնասիրություն են անցկացնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

