Արցախում Մահացած Զինծառայողը Օհանավան Համայնքից Էր. Մանրամասներ
Արխիվ 16-20Արցախում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահացու հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արման Լեւոնյանը Արագածոտնի մարզի Օհանավան համայնքից էր։
Արմանի դասղեկը՝ Վաչիկ Ասատրյանը, պատմել է, որ Արմանը աշնանը զորացրվելու էր, նրան բոլոր ճանաչողները ցնցված են կատարվածից։
«Շատ մեծ մարդու ենք կորցրել, որը պետք է շատ մեծ ապագա ունենար, թագավոր տղա ենք կորցրել։ Շատ դաստիարակված աշակերտ էր, հրաշալի տղա, խոհեմ, խելացի, ուշիմ»,- ասաց նա։
Արմանը տան կրտսերն էր, ավագ եղբայր ունի։ Ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն
News.am

