Հայկ Սարգսյանն առաջարկում է քրեականացնել «նիսիա» խաղադրույք ընդունելը

Արխիվ 16-20

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ է դրել շրջանառության մեջ, որոնք առաջին հայացքից տարօրինակ են։ Նախ պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում կան տեխնիկական սխալներ՝ որպես տուգանք, գումարի չափը նշվում է զրոներով՝ 000 դրամ և արդյունքում հասկանալի չէ, թե ինչքան տուգանք է առաջարկում պատգամավորը։

Եվ հետո իշխանական պատգամավորը խաղադրույք կատարելու համար խստագույն պատիժ՝ 5 տարի ազատազրկում է առաջարկում նախագծի փոփոխությամբ, ինչը խիստ տարօրինակ է։ Ընդհանրապես, այս նախագիծը ԱԺ որոշ փորձագետներ համարում են փնթի ու ոչ պրոֆեսիոնալ։

Մասնավորապես, նա առաջարկում է խաղատուն (կազինո) մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիների համար «ՀՀ քաղաքացիների համար սահմանել տարեկան 000 դրամի չափով տուրք», որը նրանք պարտավոր են մուծել տարեկան մեկ անգամ ինչը հնարավորություն կտա մուտք գործել խաղասրահ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը: Տուրքը մուծելուց հետո, պատգամավորի առաջարկով, նրանց կտրվի հատուկ վկայական, որի առկայության դեպքում միայն անձը իրավունք կունենա մուտք գործել խաղատուն:

Այդուհանդերձ, պատգամավորն առաջարկում է այս սահմանափակումը չտարածել օտարերկրացիների վրա, տուրիզմին չվնասելու համար:

«Այս քայլով մենք խաղատների ճիրաններից կազատենք օրավարձով և ցածր վարձատրությամբ աշխատող քաղաքացիներին: Առաջարկվում է փոփոխությունը ուժի մեջ մտցնել 2 տարի հետո՝ խաղատներին ժամանակ տրամադրելով փոխել իրենց ռազմավարությունը՝ աստիճանաբար կրճատել աշխատակիցներին և նոր սարքավորումներ ձեռք չբերե՝ միաժամանակ շեշտը դնելով օտարերկրացիների համար գրավիչ պայմաններ ստեղծելու վրա», - իր առաջարկած նախագծում նշել է Հայկ Սարգսյանը:

Իշխանական խմբակցության պատգամավորը նաև առաջարկում է «համանման տարեկան տուրք սահմանել նաև առցանց և գրասենյակային վիճակախաղերից օգտվելու համար: Տարեկան տուրք սահմանել նախնական 000 դրամ: Այս փոփոխությունը նույնպես ուժի մեջ մտցնել 2 տարի հետո»:

Նա առաջարկում է նաև արգելել առցանց վիճակախաղերի հաշիվները լիցքավորել էլեկտրոնային լիցքավորման սարքերով (Telcell, Easy pay ապարատներով): «Ունենք տեղեկություն, որ օրական մոտ մեկ միլիարդ դրամ է լիցքավորվում վճարային տերմինալներով»,  - նշել է Սարգսյանը:

Մյուս տողով պատգամավորն առաջարկում է արգելել հայկական բանկերի թողարկած քարտերի կիրառումը բուքմեյքերական կայքերում:

Եվ վերջապես մյուս առաջարկությունը վերաբերում է պարտքով կամ ինչպես պատգամավորն է նշել՝ «նիսյա» խաղադրույք անելուն։ «Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը, և «դու խաղադրույքը ընդունի 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը», - պաշտոնական փաստաթղթում նշել է պատգամավորը։

Նրա հիմնավորումը հետևյալն է. «Քանի որ խաղամոլության դեմ պայքարը պետք է լինի համակարգային՝ ընգրկելով և՛ առցանց վիճակախաղերի, և՛ գրասենյակային վիճակախաղերի, ինչպես նաև խաղատների գործունեության սահմանափակման և կանոնակարգման հետ կապված հարցեր, ուստի առավել նպատակահարմար է ՀՀ քաղաքացիների համար պատուհաս դարձած վերոհիշյալ երեք ճյուղերի դեմ պայքարել միաժամանակ, որպեսզի քաղաքացիներին արհեստականորեն մեկ ճյուղից մյուսը չուղղորդենք»:

Պատգամավորն առաջարկել է օրենքում բոլոր փոփոխությունները ուժի մեջ մտցնել օրենքի ընդունման պահից 2 տարի հետո:
Օրինագծի գլխադասային հանձնաժողովը դեռ հայտնի չէ։ Այն հավանաբար կքննարկվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում