«Այս խորհր­դա­րանն ի սկզ­բա­նե մե­ռե­լա­ծին էր, պետք է կազ­մա­կեր­պել ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թ­յուն­ներ». ՀՀԿ փոխնախագահ

Արխիվ 16-20

ՀՀԿ փոխ­նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ Ա­ՇՈ­ՏՅԱ­ՆԸ, այս իշ­խա­նու­թյան խն­դիր­նե­րը թվար­կե­լով, Նի­կոլ Փա­շի­նյա­նին հոր­դո­րում է ի­րա­վի­ճա­կը փր­կե­լու հա­մար գնալ խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի, իսկ կա­ռա­վա­րու­թյան այ­սօր­վա վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը ո­չինչ չեն փո­խի, ա­վե­լին կհան­գեց­նեն իշ­խա­նու­թյան հյուծ­ման։ Իշ­խա­նու­թյան և ընդ­դի­մու­թյան խն­դիր­նե­րի շուրջ է մեր զրույ­ցը նրա հետ։

-Իշ­խա­նու­թյու­նը պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի շքերթ է սկ­սել, ընդ ո­րում, ա­ռա­ջի­նը հե­ռա­նում են ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը։ Ձեր դի­տարկ­մամբ, ի՞նչ է կա­տար­վում իշ­խա­նու­թյու­նում, ի՞նչ է փոր­ձում ա­նել մե­կու­կես տա­րի կա­ռա­վա­րած Նի­կոլ Փա­շի­նյա­նը։

-Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյուն ու­նի տար­բեր գոր­ծիք­ներ հըն­թացս կար­գա­վո­րե­լու իր գոր­ծու­նեու­թյու­նը և ար­ձա­գան­քե­լու հա­սա­րա­կու­թյան դժ­գո­հու­թյա­նը։ Սա ա­ռանձ­նա­հա­տուկ բան չէ, բայց այս­տեղ են­թա­տեքստն է կարևոր։ Փաս­տո­րեն, 2018-ի դեկ­տեմ­բե­րին 70 տո­կոս ձայն ստա­ցած իշ­խա­նու­թյու­նից դժ­գո­հու­թյունն այն­քան տե­սա­նե­լի է, լայ­նա­մասշ­տաբ, որ կա­ռա­վա­րու­մից 7-8 ա­միս անց ար­ձա­նագ­րում են սե­փա­կան գոր­ծու­նեու­թյան ֆիաս­կոն, դի­մում այս փո­փո­խու­թյուն­նե­րին ընտ­րու­թյուն­նե­րից գրե­թե ո­չինչ չան­ցած։ Սա հա­մա­կար­գա­յին ճգ­նա­ժա­մի մա­սին է խո­սում։ Ե­թե այս փո­փո­խու­թյուն­նե­րը լի­նեին 2-3 տա­րի հե­տո, բնա­կան կհա­մար­վեր։ Կա­ռա­վա­րու­թյան վերջ­նա­կան ձևա­վո­րումն ա­վարտ­վել է փետր­վա­րին ու ըն­դա­մե­նը կես տա­րի հե­տո թափ տալ այդ կա­ռա­վա­րու­թյա­նը, նշա­նա­կում է ար­ձա­նագ­րել ֆիաս­կո, հաս­կա­նալ, որ հա­սա­րա­կու­թյու­նում կա խոր­քա­յին դժ­գո­հու­թյուն, հիաս­թա­փու­թյուն։ Փա­շի­նյա­նի խոս­տում­նե­րը և ի­րա­կա­նու­թյունն ի­րա­րից լու­սա­յին մղոն­նե­րով հե­ռու են։ Սա նաև Նի­կոլ Փա­շի­նյան ան­ձի կա­ռա­վար­ման տա­պա­լումն է, ո­րով­հետև ողջ իշ­խա­նու­թյու­նը կա­ռուց­ված է իր ան­ձի, վար­կա­նի­շի շուրջ։ Եվ կա­ռա­վա­րու­թյու­նում, և ԱԺ-ում ե­զա­կի մար­դիկ կան, ո­րոնք նս­տած չեն Փա­շի­նյա­նի «շա­լա­կին»։ Վեր­ջին ա­սու­լի­սում էլ նա խոս­տո­վա­նեց, որ պա­տա­հա­կան խմ­բակ­ցու­թյուն է ձևա­վո­րել։ Սրա մա­սին մենք խո­սում էինք դեռ ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­շե­մին, որ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում լի­նե­լու է խայ­տա­ռակ, ոչ պրո­ֆե­սիո­նալ, սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի խոր­հր­դա­րան, ո­րը չի ար­տա­հայ­տե­լու Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան միտ­քը։ Այս մա­սին ան­ձամբ Փա­շի­նյա­նը ևս խոս­տո­վա­նեց։ Իր կա­տա­րած սխալ­նե­րի ողջ էու­թյու­նը հաս­կա­նա­լու, մի պահ «զադ­նի» տա­լու փո­խա­րեն նա հա­կա­ռակ քայ­լերն է ա­նում, հայ­տն­վե­լով փա­կու­ղու մեջ, փոր­ձում է կոտ­րել այն՝ ու­ժե­ղաց­նե­լով ճն­շում­նե­րը քա­ղա­քա­կան այ­լա­խոհ­նե­րի հան­դեպ՝ օգ­տա­գոր­ծե­լով պե­տա­կան ա­պա­րա­տը, աղմ­կա­հա­րույց գոր­ծեր է հա­րու­ցում, կո­ռուպ­ցիոն պայ­քա­րը վե­րա­ծում վհուկ­նե­րի որ­սի։ Սա կա­րող է սթ­րե­սի նման տալ կար­ճա­ժամ­կետ ար­դյունք, բայց յու­րա­քան­չյուր սթ­րես հան­գեց­նում է ա­րագ հյուծ­ման, ան­գամ այս վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո հյու­ծումն ան­խու­սա­փե­լի է։ 70-տո­կո­սա­նոց ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո հան­գիստ պայ­ման­նե­րում իր կա­ռա­վա­րու­թյանն ըն­դա­մե­նը 7-8 ա­միս տվեց, ո­րոն­ցից առն­վազն կե­սը նախ­կին իշ­խա­նու­թյան կադ­րերն էին։ Իսկ այ­սօր նա ու­նի ո­րո­շա­կի պա­րա­նո­յա, նրան թվում է, թե ա­նընդ­հատ ի­րեն հետևում են։ Սկ­սել է իր շուր­ջը տես­նել դի­մադ­րու­թյան օ­ջախ­ներ, դա­վա­ճան­ներ։ Սա պա­րա­նո­յիկ ա­ռաջ­նորդ­նե­րի դա­սա­կան օ­րի­նակ է։ Հռո­մեա­կան տա­պալ­ված կայս­րե­րը հիմ­նա­կա­նում պա­րա­նո­յիկ են ե­ղել։ Իսկ քա­ղա­քա­կան պա­րա­նո­յան ոչ միայն Նի­կո­լի քա­ղա­քա­կան կյանքն է կար­ճաց­նե­լու, ցա­վոք, վտանգ­ներ ու­նի նաև երկ­րի հա­մար։ Այս իշ­խա­նու­թյուն­ներն ի սկզ­բա­նե հա­մար­ժեք չէին Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի անվ­տան­գա­յին մար­տահ­րա­վեր­նե­րին։ Տե­սեք, թե ինչ է քն­նար­կում հայ հա­սա­րա­կու­թյու­նը վեր­ջին 1,5 տա­րում ու ինչ է կա­տար­վում աշ­խար­հում։ Տպա­վո­րու­թյուն է, թե հե­ռա­վոր սա­րե­րում մի գյուղ է, ո­րը չի հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում իր շուր­ջը։ Նրա գեղջ­կա­կան քա­ղա­քա­կան օ­րա­կար­գով, քա­ղա­քա­կան պար­զու­նակ է­լի­տա­յով (ին­քը ևս լի­նե­լով այդ­պի­սին) չի կա­րող մեր եր­կի­րը եր­կար դի­մադ­րել։ Պետք է նաև խի­զա­խու­թյուն ու­նե­նա խոս­տո­վա­նե­լու, որ տաս­նյակ հա­զա­րա­վոր պրո­ֆե­սիո­նալ­նե­րի շնոր­հիվ, ո­րոնք տար­բեր ո­լորտ­նե­րում եր­կար տա­րի­ներ աշ­խա­տում են, կոփ­վել, եր­կիրն իր կա­ռա­վար­ման ըն­թաց­քում միան­գա­մից չի փլուզ­վել։

-Դուք խո­սե­ցիք իշ­խա­նու­թյան խն­դիր­նե­րից, սա­կայն յու­րա­քան­չյուր երկ­րում իշ­խա­նու­թյան հզո­րու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նաև ու­ժեղ ընդ­դի­մու­թյամբ։ Նախ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան մա­սին. ի՞նչ եք կար­ծում, խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րի ընդ­դի­մու­թյու­նը ստեղ­ծու՞մ է քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, կա­րո­ղա­նու՞մ է ճիշտ ուղ­ղոր­դել իշ­խա­նու­թյու­նը։ Ձեր նշած իշ­խա­նու­թյան պար­զու­նակ օ­րա­կար­գին հա­կադ­րում են հա­րուստ, բո­վան­դա­կա­լից օ­րա­կարգ։

-Խոր­հր­դա­րա­նի ձևա­վոր­ման հենց սկզ­բից ակն­հայտ էր, որ այն չի ու­նե­նա­լու ֆունկ­ցիո­նալ, լիար­ժեք, ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյուն։ Ընդ­դի­մա­դիր ու­ժե­րից մե­կը՝ ԲՀԿ-ն, քա­ղա­քա­կան եր­կար փոր­ձա­ռու­թյուն ու­նի, բայց օ­րա­կար­գի հետ կապ­ված, խիստ տե­սա­նե­լի սահ­մա­նա­փա­կում, կաշ­կան­դում­ներ, իսկ ԼՀԿ-ն հայ­տն­վել է խոր­հր­դա­րա­նում՝ Փա­շի­նյա­նի հետ գոր­ծար­քի գնա­լով։ Փա­շի­նյանն այս փաս­տը ԱԺ դահ­լի­ճում շրխ­կաց­րեց նրանց դեմ­քին, երբ փոր­ձում էին մի ան­մեղ հար­ցի առն­չու­թյամբ ծպ­տուն հա­նել։ Նի­կոլն ա­սաց, որ ե­թե երկ­րում փո­փո­խու­թյուն չի ե­ղել, 18 հո­գով ինչ­պե՞ս եք հայ­տն­վել ԱԺ-ում։ Ակն­հայտ էր, որ ի սկզ­բա­նե ԼՀԿ-ն Փա­շի­նյա­նի հետ գոր­ծար­քի էր գնա­ցել, սա երևում էր և քա­րո­զար­շա­վի, և հե­տընտ­րա­կան զար­գա­ցում­նե­րի ժա­մա­նակ։ Մենք դիր­քա­վոր­ված ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյուն հենց սկզ­բից ԱԺ-ում չենք ու­նե­ցել։ Ա­վե­լին, ե­թե ԲՀԿ-ին հա­ջող­վում է պահ­պա­նել սե­փա­կան քա­ղա­քա­կան ինք­նա­վա­րու­թյու­նը, ա­պա ԼՀԿ-ն ամ­բող­ջու­թյամբ դար­ձել է Փա­շի­նյա­նի երկ­րորդ ձեռ­քը ԱԺ-ում։ Այն օ­րի­նագ­ծե­րը, ո­րոնք իշ­խա­նու­թյունն ու­զում է անց­կաց­նել և չի ու­զում սե­փա­կան ձեռ­քով ա­նել, գցում են ԼՀԿ-ի գր­պա­նը։ Որ­քան էլ այդ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը ե­թե­րից փոր­ձի մեզ հա­թա­թա­ներ տալ, մենք ի­րեն և իր կու­սակ­ցու­թյա­նը շատ լավ գի­տենք։ Ինքն էլ լավ գի­տի, որ նա­խորդ խոր­հր­դա­րա­նում ու­նե­նա­լով ըն­դա­մե­նը 3 ԼՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր, շատ ա­վե­լի լուրջ կշիռ ու­ներ ու ազ­դե­ցու­թյուն, քան այ­սօր, որ ու­նի 18 պատ­գա­մա­վոր։ Երբ ե­թե­րով ճա­րա­հա­տյալ փոր­ձում է նա­խորդ ռե­ժի­մին հա­թա­թա­ներ տալ և ա­սել, որ ու­ժա­յի­նե­րը ձեզ հետ հաց կե­րած, խմած մար­դիկ են և հա­ցու­րաց չեն, ու­զում եմ ի­րեն հի­շեց­նել, որ նա իմ, Շար­մա­զա­նո­վի, Ար­փի­նեի, Հրայր Թով­մա­սյա­նի և բազ­մա­թիվ այլ ՀՀԿ-ա­կան­նե­րի հետ եր­կար տա­րի­ներ հաց կի­սած մարդ է։ Ե­թե սա պետք է ի­րեն կաշ­կան­դեր, նա պետք է այն մարդ­կանց հան­դեպ, ո­րոնց հետ քա­ղա­քա­կան ճա­նա­պարհ է ան­ցել, շատ ա­վե­լի զուսպ ու բա­րո­յա­կան լի­ներ իր ձևա­կեր­պում­նե­րի մեջ։ Հետևա­բար Էդ­մոն Մա­րու­քյա­նը լա­վա­գույն ա­պա­ցույցն է, որ կա­րե­լի է հաց կի­սել և շատ ա­րագ ու­րա­նալ ու մո­ռա­նալ։ Ե­թե Էդ­մոն Մա­րու­քյա­նը դա կա­րող է ա­նել, կա­րող են ա­նել նաև ու­ժա­յին­նե­րում աշ­խա­տող այլ մար­դիկ։ Հատ­կա­պես այ­սօր ակ­ներև է, որ այս խոր­հր­դա­րա­նը չի ներ­կա­յաց­նում հան­րա­յին քա­ղա­քա­կան ողջ ներ­կապ­նա­կը։ Ի սկզ­բա­նե չկա­յին ազ­գա­յին ու­ժեր՝ մենք և ՀՅԴ-ն։

-Այ­սօր­վա խոր­հր­դա­րա­նի ընդ­դի­մու­թյու­նը կր­կին քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ է հա­մա­րում ոչ թե իշ­խա­նու­թյա­նը, այլ նախ­կին ռե­ժի­մին՝ ՀՀԿ-ին։ Ին­չու՞ նրանք չեն կենտ­րո­նա­նում այս իշ­խա­նու­թյան սխալ­նե­րի վրա։ ՀՀԿ-ից մտա­վա­խու­թյուն­նե՞ր ու­նեն։

-ԼՀԿ-ն ան­գամ տրոհ­վե­լուց հե­տո Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան հետևակն է, իսկ ԲՀԿ-ն դեռևս հա­ջող պայ­քա­րում է իր ինք­նա­վա­րու­թյան հա­մար։ Իսկ մտա­վա­խու­թյուն­ներ կա­րող են ու­նե­նալ, ո­րով­հետև մենք, մաս­նա­վո­րա­պես ես, շատ բան գի­տենք նրանց քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին։ Ի դեպ, ինչ­պես մեր կա­ռա­վար­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, այն­պես էլ հի­մա։ Եվ քա­ղա­քա­կան պա­տաս­խան­ներ տա­լու ժա­մա­նա­կը գա­լու է, կապ չու­նի դրան նրանք խան­գա­րե­լու են, թե ոչ։ Այս պա­հին նրանք փա­շի­նյա­նա­կան պա­տանդ­ներ են, ո­րոնք տա­ռա­պում են ստոկ­հոլ­մյան հա­մախ­տա­նի­շով, կայֆ են ստա­նում այն բա­նից, որ ի­րենց պա­տանդ են վերց­րել և ամ­բող­ջու­թյամբ մտել են այդ դե­րի մեջ։ ՈՒ­զում եմ ա­ռի­թից օգտ­վել ու ա­սել, որ հե­ռու մնան ՀՀԿ-ից առ­հա­սա­րակ։ Հաս­կա­նում եմ, որ նրանց ակ­տի­վու­թյան պատ­ճառ­նե­րից մեկն էլ այն է, որ մենք քն­նա­դա­տու­թյան թի­րա­խում պա­հում ենք Նի­կոլ Փա­շի­նյա­նին և նրա թի­մը։ ԼՀԿ-ին թվում է, թե ի­րենք կա­րող են, այս­պես ա­սած, կրակն ի­րենց վրա քա­շել և մեզ «ի­ջեց­նել» Նի­կո­լի վրա­յից։ Դա չի ստաց­վե­լու, մեր ռե­սուրս­նե­րը հե­րի­քե­լու են և պա­տաս­խա­ներ տա­լու ԼՀԿ-ին, և չմո­ռա­նա­լու հիմ­նա­կան քա­ղա­քա­կան թի­րա­խի, նպա­տակ­նե­րի մա­սին։

-Հի­մա ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան մա­սին. տպա­վո­րու­թյուն կա, որ այ­սօր քա­ղա­քա­կան օ­րա­կարգ է փոր­ձում ձևա­վո­րել ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը...

-Չի փոր­ձում, հենց մենք ենք այդ օ­րա­կար­գը ձևա­վո­րում։ Տե­սեք՝ քա­ղա­քա­կան ինչ հար­ցեր են Հա­յաս­տա­նում քն­նարկ­վում ու դրա «քա­վո­րը», բարձ­րա­ձայ­նո­ղը, տե­րը ով է։ Ի՞նչ խոր­հր­դա­րա­նի մա­սին է խոս­քը, երբ խոր­հր­դա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը ան­տե­սե­լով, ոտ­նա­հա­րե­լով Սահ­մա­նադ­րու­թյու­նը, ա­ռանց ԱԺ-ի թույ­լտ­վու­թյու­նը հարց­նե­լու, Նի­կո­լը ինք­նա­կամ ո­րո­շել է Սի­րիա ու­ղար­կել զո­րա­խումբ։ Ա­նունն ինչ ու­զում եք դրեք՝ բժիշկ­ներ, սակ­րա­վոր­ներ։ Փառք ու պա­տիվ նրանց, աշ­խար­հի որ ծայ­րում էլ ե­ղել են, մեր ե­ռա­գույ­նի պա­տի­վը բարձր են պա­հել։ Բայց սա չի նշա­նա­կում, որ նրանք Փա­շի­նյա­նի անձ­նա­կան զին­վոր­ներն են և ուր ցան­կա­նա, նրանց կու­ղար­կի՝ իր քա­ղա­քա­կան շա­հե­րը սպա­սար­կե­լու հա­մար։ ԱԺ մե­ծա­մաս­նու­թյու­նից, ընդ­դի­մու­թյու­նից ծպ­տուն լսե՞լ եք, որ սա հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայլ է, որ ԱԺ-ն շր­ջան­ցել եք, բա­նի տեղ չեք դրել։ Ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի։

-Ի դեպ, վեր­ջին թարմ օ­րի­նակն էլ, երբ ԱԺ նա­խա­գա­հը խո­սեց ՍԴ-ում ի­րա­վի­ճակ փո­խե­լու մա­սին։ Հի­մա էլ փաս­տո­րեն խոր­հր­դա­րա՞նն է իշ­խա­նու­թյան մյուս ճյու­ղի ի­րա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րում։

-Գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյունն ամ­ռա­նը հար­ձա­կում էր կազ­մա­կեր­պել ՍԴ-ի վրա, բայց նա ստա­ցավ իր ծնո­տին, և ա­ռա­ջին հար­ձա­կու­մը տա­պալ­վեց։ Դա­դար էին վերց­րել, որ­պես­զի ու­ժե­րի վե­րա­դա­սա­վո­րում ա­նեն և ու­ղի­ներ փնտ­րեն։ Հի­մա խրա­մատ­նե­րից դուրս են ե­կել ու երկ­րորդ հար­ձա­կումն են ծրագ­րում։ Այս ան­գամ օ­րենս­դիր մար­մի­նը միա­ցել է գոր­ծա­դի­րին՝ ճն­շե­լու դա­տա­կան իշ­խա­նու­թյա­նը։ Սա ԱԺ-ի վերջ­նա­կան վար­կա­բեկ­ման գոր­ծըն­թացն է։ Ե­թե մեր ժա­մա­նակ մեզ ա­սում էին` կնոպ­կա սեղ­մող, մենք ու­նեինք տաս­նյակ պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնք այդ քա­ղա­քա­կան մարմ­նի զար­կե­րա­կը ա­րյու­նով լց­նում էին ու ռիթմ հա­ղոր­դում։ Բնա­կան է, որ քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է միաս­նա­կան քվեար­կի, դա ոչ մե­կը չի վի­ճար­կում, բայց բո­վան­դա­կու­թյուն այս մե­ծա­մաս­նու­թյու­նը չի ստեղ­ծում, սպա­սար­կում է բա­ցա­ռա­պես մեկ մար­դու՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Ի դեպ, սա նաև այն հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն է, թե ին­չու ա­ռա­ջի­կա­յում պետք է կազ­մա­կեր­պել ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ, ո­րով­հետև այս խոր­հր­դա­րանն ի սկզ­բա­նե մե­ռե­լա­ծին է, քա­ղա­քա­կան օ­րա­կարգ ձևա­վո­րող չէ, քա­ղա­քա­կան ողջ ներ­կապ­նա­կը չի ներ­կա­յաց­նում, նոր ձևա­վոր­ված կա­ռա­վա­րու­թյու­նը մեկ ան­ձի թատ­րոն է։ Վերց­նե­լով իշ­խա­նու­թյան ողջ բեռն իր վրա, Փա­շի­նյա­նը մնա­ցել է տա­կը։ Ե­թե չի ու­զում, որ քա­ղա­քա­կան ցն­ցում­ներ լի­նեն երկ­րում, այ­սօր­վա­նից պի­տի մտա­ծի ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին, որն ի­րեն էլ է ձեռն­տու։

-Ինչ­պե՞ս է ձեռն­տու, այլևս չկա նախ­կին վար­կա­նի­շը, և խոր­հր­դա­րա­նում նա չի կա­րող մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մել։

-Ե­թե նա ու­նի քա­ղա­քա­կան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան բնազդ, պետք է հաս­կա­նա, որ դա ի­րեն ձեռն­տու է։ Ե­թե հայ­տա­րա­րի, որ, օ­րի­նակ, մյուս տար­վա գար­նա­նը խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ կլի­նեն, քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան, անվ­տան­գա­յին ցն­ցում­ներ Հա­յաս­տա­նում չեն լի­նի, իսկ լի­նե­լու դեպ­քում էլ հնա­րա­վոր կլի­նի քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կի­սել մի քա­նի ու­ժե­րի միջև։ Իսկ ինքն էլ կու­նե­նա բա­վա­րար վար­կա­նիշ գո­նե 30 տո­կոս ձայն հա­վա­քե­լու և, որ­պես գոր­ծոն, քա­ղա­քա­կան կյան­քում մնա­լու։ Սա նվա­զա­գույն կո­րուստ­նե­րով ծրագր­ված նա­հան­ջի ճա­նա­պարհ է։ Ե­թե խե­լոք մարդ կա Փա­շի­նյա­նի կող­քին, պետք է սա ա­մեն օր ա­կան­ջին կա­թեց­նի։ Պետք է բա­ցատ­րեն Փա­շի­նյա­նին, որ չես կա­րող այս ա­մե­նից դուրս գալ, տակն ես մնա­ցել, ա­րի վե­րա­փո­խենք հա­մա­կար­գը, կա­ռա­վա­րու­թյուն թափ տա­լով կար­ճա­ժամ­կետ ար­դյունք կլի­նի, ո­րը հե­տո հյուծ­ման կբե­րի։ Քա­նի վար­կա­նիշ ու­նի, ֆորս­մա­ժոր­ներ չեն ե­ղել, պետք է գնա այս քայ­լին։ Պատ­վով մի քա­նի քայլ նա­հան­ջի՝ մնա­լով ե­րաշ­խա­վոր­ված կշ­ռով ու ո­րո­շա­կի վար­կա­նի­շով քա­ղա­քա­կան ներ­կապ­նա­կում։ Կլի­նի իշ­խա­նու­թյուն, թե ընդ­դի­մու­թյուն, դա էլ ընտ­րու­թյուն­նե­րը ցույց կտան, բայց չի կոր­ծան­վի ու չի կոր­ծա­նի։

-Երբ խո­սում եք ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից, հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ՀՀԿ-ն այդ ընտ­րու­թյուն­նե­րին պատ­րա՞ստ է։ Կկա­րո­ղա­նա՞ք այդ պայ­քա­րից այս ան­գամ հաղ­թա­նա­կած դուրս գալ՝ առն­վազն ան­ցո­ղիկ շե­մը հաղ­թա­հա­րե­լու պայ­մա­նով։

-Մենք դեկ­տեմ­բե­րյան ընտ­րու­թյուն­նե­րում կա­րո­ղա­ցանք փայ­լուն քա­րո­զար­շավ կազ­մա­կեր­պել, երբ առ­կա էին հա­մա­տա­րած ճն­շում­ներ, ա­տե­լու­թյան մթ­նո­լորտ (Փա­շի­նյա­նը դեռ պետք է պա­տաս­խան տա հոկ­տեմ­բե­րի 2-ի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լի հա­մար, Ար­մեն Սարգ­սյա­նը պետք է պա­տաս­խան տա ԱԺ-ի օ­րեն­քը չս­տո­րագ­րե­լու և Նի­կո­լի ջրա­ղա­ցին ջուր լց­նե­լու հա­մար) և հաղ­թա­հա­րել 5-տո­կո­սա­նոց շե­մը։ Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո այն­քան մութ պատ­մու­թյուն­ներ են ի հայտ գա­լու, թե ինչ­պես էին ՀՀԿ-ի ձայ­նե­րը բաշխ­վում այլ տե­ղե­րում։ Երբ ա­սում են, թե վար­չա­կան ռե­սուր­սի կա­րիք չի ե­ղել, մեզ խա­բում են։ Ին­չի՞ հա­մար է պետք այդ ռե­սուր­սը։ Որ­պես­զի չթող­նեին, որ ՀՀԿ-ն անց­նի, ա­հա­բե­կեին մեր կողմ­նա­կից­նե­րին, մե­կը ինձ։ Շտաբ չկա­րո­ղա­ցա բա­ցել, ո­րով­հետև մար­դիկ վա­խե­նում էին շտա­բի տա­րածք տրա­մադ­րել։ Ով էլ մո­տե­նում էր ինձ, հայ­տն­վում էր նրանց թի­րա­խում։ Ե­թե այս ի­րա­վի­ճա­կում մենք 5 տո­կո­սը հաղ­թա­հա­րել ենք, հի­մա խն­դիր չու­նենք, դեռևս մի քա­նի ա­միս ա­ռաջ մի­ջազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րից մե­կի հար­ցում­նե­րից պարզ­վեց, որ մենք եր­րորդ տե­ղում էինք։ Այ­սօր մեր գնա­հա­տա­կա­նով ու­նենք 10-12 տո­կոս։ Խն­դի­րը միայն մեր՝ խոր­հր­դա­րա­նում հայ­տն­վե­լը չէ, այլ ՀՅԴ-ն, նո­րաս­տեղծ քա­ղա­քա­կան միա­վո­րում­նե­րը։

-Հա­սա­րա­կա­կան ո­րո­շա­կի վե­րա­բեր­մունք կա նախ­կին նա­խա­գահ­նե­րի և նրանց թի­մա­կից­նե­րի հան­դեպ։ Հի­մա կան քո­չա­րյա­նա­կան, սարգ­սյա­նա­կան թևեր, Մի­քա­յել Մի­նա­սյանն է իր կողմ­նա­կից­նե­րով փոր­ձում խա­ղի մեջ մտ­նել։ Այս ե­րեք թևե­րը մի­մյանց հետ հա­մե­րա՞շխ են, կա­րո՞ղ են հա­մա­գոր­ծակ­ցել, թե՞ ընդ­դի­մու­թյան տե­ղի հա­մար պայ­քար կա։ Ինչ­պես Դուք եք ա­սել՝ ձու­կը դեռ ջրու՞մ է։

-Ա­յո, ձու­կը դեռ ջրում է։ Իմ այդ հոդ­վա­ծը Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հոդ­վա­ծի պա­տաս­խանն էր։ Սա լավ երկ­խո­սու­թյուն է, մենք փոր­ձում ենք քա­ղա­քա­կան կյան­քին ո­րակ հա­ղոր­դել։ Ոչ թե «Ду­рак! Сам ду­рак!» այս իշ­խա­նու­թյան պար­զու­նակ սկզ­բուն­քը, որ նրանց կրե­դոն է դար­ձել, այլ ո­րակ քա­ղա­քա­կան օ­րա­կար­գին։ Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պա­հան­ջում է գի­տե­լիք, միտք, այն ին­տե­լեկ­տուալ զբաղ­մունք է։ Մի նա­յեք, որ այ­սօր այդ­պես չէ։ Այս տե­սա­կե­տից Մի­նա­սյան-Ա­շո­տյան է­պիս­տո­լյար ժան­րը կարևոր և հե­տաքր­քիր է։ Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան խա­ղա­ցող­նե­րին միայն Ձեր նշած­նե­րով չէի սահ­մա­նա­փակ­վի։ Կան ՀՅԴ-ն, նո­րաս­տեղծ միա­վո­րում­ներ։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դաշտ միշտ կա, օ­րա­կարգ միշտ կա­րե­լի է ստեղ­ծել։ Մենք մի­մյանց հետ չու­նենք այն­պի­սի ան­հաղ­թա­հա­րե­լի տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, ո­րոնք կա­րող են չե­ղար­կել որևէ պո­տեն­ցիալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն։ Բայց այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը չի կա­րող լի­նել ինք­նան­պա­տակ։ Այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը տակ­տի­կա­կան ա­ռու­մով այ­սօր էլ կա։ Ե­թե քա­ղա­քա­կան կյան­քը գնա­լու է բևե­ռաց­ման ճա­նա­պար­հով՝ Նի­կոլ-հա­կա­նի­կոլ, սա շատ վատ սցե­նար է երկ­րի հա­մար, մենք տե­սել ենք, թե նման սցե­նար­նե­րը ինչ­պես են ցն­ցում եր­կի­րը, ինչ­պես Լևոն Տեր-Պետ­րո­սյան-Վազ­գեն Մա­նու­կյան դի­մա­կա­յու­թյունն էր։ Քա­ղա­քա­կան դուել­նե­րը խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյան պա­րա­գա­յում սխալ ձևա­չափ են։ Նի­կո­լը չպետք է այս օ­րա­կար­գին հան­գեց­նի, սա սխալ է։ Ե­թե, այ­նուա­մե­նայ­նիվ, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի շուրջ անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րի մար­տահ­րա­վեր­նե­րը սեղ­մող օ­ղա­կի տես­քով դրսևոր­վեն, բնա­կա­նա­բար հա­կա­նի­կոլ բևե­ռը ձևա­վոր­վե­լու է։ Սա չի լի­նե­լու Նի­կո­լի դեմ բևեռ, սա լի­նե­լու է հա­նուն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան բևեռ։ Ի տար­բե­րու­թյուն նրանց, մենք չենք կա­ռու­ցում քա­ղա­քա­կան պայ­քա­րը անձ­նա­կան հա­կադ­րու­թյուն­նե­րի դաշ­տում։ Նի­կո­լի ե­րա­զան­քը՝ թա­ղել ՀՀԿ-ն, կյան­քի չի կոչ­վել, ո­րով­հետև մենք ոչ միայն մնա­ցել ենք, այլև այ­սօր բո­լոր ու­ժե­րի նե­րա­ծի չա­փով իշ­խա­նա­կան բա­րիք­նե­րը վա­յե­լե­լու իր ցան­կու­թյու­նը մղ­ձա­վան­ջի ենք վե­րա­ծում։ Փա­շի­նյանն ա­ռանց մեզ չի կա­րող։ ՀՀԿ-ն ու­զում էին թա­ղել, մի բուռ հող լց­նել վրան, բայց այդ հողն ի­րենք են կուլ տվել ու մնա­ցել է կո­կորդ­նե­րին։ Ա­վե­լին, ա­ռանց ՀՀԿ-ի որևէ ընդ­դի­մա­դիր բևեռ ձևա­վոր­վել չի կա­րող։ Սա փաստ է, քա­նի որ մենք քա­ղա­քա­կան ռե­սուրս­ներ, թիմ, մի­ջազ­գա­յին կա­պեր ու­նե­ցող ե­զա­կի քա­ղա­քա­կան միա­վոր ենք։

-Մեր հա­սա­րա­կու­թյու­նը սի­րում է ա­ռաջ­նորդ­նե­րի հետևից գնալ։ Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի ա­ռանց­քում ո՞վ պետք է լի­նի, լի­դե­րի հար­ցը քն­նարկ­ման տի­րույ­թու՞մ է։

-Ես այդ մե­խա­նիզ­մին դեմ եմ։ Լի­դե­րի հա­մար չեն բա­նակ­ցում, պետք է լի­նի մե­կը, ո­րին բո­լորն ըն­դու­նում են։ Հրա­մա­նա­տա­րի հա­մար բա­նակ­ցել կա­րող ես։ Ե­թե պատ­մա­կան զու­գա­հեռ­նե­րի դաշ­տում այս ա­մե­նը դի­տար­կենք, Փա­շի­նյա­նի այ­սօր­վա քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բե­րե­լու է քա­ղա­քա­կան Վա­թեռ­լոո­յի, երբ կող­մե­րը շատ պարզ են։ Նա­պո­լեո­նի դե­րում լի­նե­լու է Փա­շի­նյա­նը, իսկ մյուս դե­րում լի­նե­լու են հա­կա­նա­պո­լեո­նա­կան կոա­լի­ցիան, որ­տեղ չկա լի­դեր հաս­կա­ցու­թյու­նը։ Այս դեպ­քում լի­դե­րու­թյան հար­ցը ստո­րա­դաս­վում է նպա­տա­կին։ Կապ չու­նի լի­դե­րը, մենք հա­մա­գոր­ծակ­ցե­լու ենք՝ չե­զո­քաց­նե­լու հա­մար Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի գլ­խին դա­մոկ­լյան սրի նման կախ­ված վտանգ­նե­րը։ Ար­դեն սկ­սում եմ մտա­ծել, որ այս իշ­խա­նու­թյու­նը դի­տա­վո­րյալ վատ կա­ռա­վա­րում է ի­րա­կա­նաց­նում։

Զրույ­ցը՝

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Աղբյուրը` այստեղ

https://iravunk.com/sim/?p=94067&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ