Պետրաչի․ «Մխիթարյանը մեծ գումարներից է հրաժարվել, որպեսզի տեղափոխվի «Ռոմա»»
Արխիվ 16-20«Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Միտք ունեինք գումարներ ծախսել երիտասարդ կարևոր խաղացողների վրա: Այն իրավիճակներում, երբ մենք հայտնվել ենք տրանսֆերային պատուհանի վերջում, կամ մենք գումարներ ենք ծախսել երիտասարդների վրա, կամ Միկիի պես խաղացողներին ձեռք բերել:
Նա թոփ-խաղացող է՝ շատ մեծ ծախսերով: Մխիթարյանը մեծ գումարներից է հրաժարվել, որպեսզի գա Հռոմ: Ժամանակը կասի, թե մենք շանս կունենանք այդպիսի խաղացողների պահելու», - Պետրաչիի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

