«Սորոսը փորձում է Արցախում նախագահ ունենալ» Ս. Ավետիսյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու նպատակով 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 416 եւ համայնքի ավագանու 1401 թեկնածու: Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածու: Այս ընտրությունները նախորդներից կտարբերվեն նրանով, որ այս անգամ Հայաստանից Արցախ դիտորդական առաքելություն իրականացնելու համար գործուղվել են սորոսական երկու կազմակերպություն, ինչի համար Ն. Փաշինյանի կառավարությունը նրանց վճարել է 33 մլն դրամ: Խոսքն «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունների մասին է: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

-Արցախը մեզ համար գաղափարախոսություն է, Արցախով կարեւորվում են մեր քաղաքական պրոցեսները եւ ընդհանրապես` մեր պատմությունը: Այն միավորում է մեզ, ուժ է տալիս պայքարի եւ այլն: Հիմա այս մարդիկ եկել են եւ ուզում են պայքարի այդ ոգին ոչնչացնել, խեղդել բնում եւ թույլ չտալ ոգեւորվենք: Դրա համար վարկաբեկում են գեներալներին, վարկաբեկում են ազգային հերոսներին, որոնք վաստակել են այդ կոչումը, եւ նրանց փոխարեն ինչ-որ սորոսական երեւույթներ են բերում: Իմ ունեցած տեղեկություններով` թեկնածուներից մեկը սորսոական է, եւ Սորոսը փորձում  է այնտեղ նախագահ ունենալ: Հետեւաբար Սորոսի կողմից ֆինանսավորվող երկու խառնակիչ կազմակերպություններին ուղարկում են Արցախ, որպեսզի նրանք այնտեղ դիտորդական առաքելություն իրականացնեն:

Եվ, մինեւնույն ժամանակ, աջակցեն իրենց սորոսական թեկնածուի՞ն...

Իրենք Արցախից ռեպորտաժներ են տալու, այդպես լինի, թե` ոչ, հայտարարելու են, որ այնտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու ազատությունները: Այն հայտնի պառկողը կգնա հիմա էլ Արցախում կպառկի (նկատի ունի ասֆակտին մշտապես հորիզոնական դիրք ընդունող ակտիվիստ Վարդգես Գասպարիին, - հեղինակ), «Ազատություն» ռադիոկայանն անմիջապես կհայտնվի եւ կհաղորդի, որ ինչպես տեղեկացրեց Դանիել Իոննիսյանը, այնտեղ խայռատակ իրավիճակ է, եւ միջազգային մամուլը կսկսի խոսել: Այսինքն` կթուլացնեն Արցախի պետականությունը, կթուլացնեն նախագահական ընտրությունները եւ հնարավորություն կտան Ադրբեջանին` լեզուն ավելի երկարացնելու, ավելի մեծ-մեծ խոսելու, հոխորտալու մեզ վրա: Սա է իրենց ծրագիրը, բայց կարծում եմ` չի ստացվելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում