«Սպասենք Թրամփ-Փաշինյան հանդիպմանն, ինչը շատ բան կարող է պարզել». քաղաքագետ

Արխիվ 16-20

«Հակառակ ՀՀ վարչապետի կողմից կատարված բազմաթիվ ընդգծումներին՝ Իրանի հետ հարաբերությունների եւ Իրանի դեմ պատժամիջոցների հարցի հետ կապված, Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը մնում է անորոշ: Այդ մասին են վկայում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարների հակասական հայտարարությունները», - այս մասին նշում է ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «ՀՀ վարչապետը նախօրեին Nouvelle d'Arménie պարբերականի հետ զրույցում պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրվելու հարցին նշեց. «Այս պահին նմանատիպ որեւէ ճնշման մենք ենթակա չենք»։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ «Հայաստանը ճնշման ենթակա չէ՝ որպես Հայաստան, բայց մաս է կազմում միջազգային հանրության՝ լինելով Իրանին հարեւան երկիր», ինչը ենթադրել է տալիս, որ «որպես միջազգային հանրության անդամ», Հայաստանն ամեն դեպքում ենթակա է նույն ճնշումներին, ինչը գործադրվում է աշխարհի մյուս երկրների պարագային: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ «մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարեւոր հաղթանակ տանել այդ առնչությամբ»: Դա ի տես այն բանի, որ անցած հուլիսին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցի ժամանակ Ատլանտյան խորհրդում հայտարարելով այն մասին, որ «Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից», ցանկություն էր հայտնել, որ «ԱՄՆ-ն ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իրանական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նույնպես անդրադառնալով հիշյալ թեմային՝ հաստատել է, որ պատժամիջոցները բացասաբար են ազդել իրանական որոշ ընկերությունների աշխատանքի վրա եւ հայտարարել է. «Հայաստանը չի ներքաշվելու այնպիսի գործընթացներում որոնք ուղղված կլինեն Իրանի դեմ»: ՀՀ վարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնն անցած հոկտեմբերի վերջերին Երեւան կատարած այցի ժամանակ «Ազատության ձայն»-ին տված հարցազրույցում նշել էր. «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետեւ, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ... Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը»:
Ընդամենն օրեր անց՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ԱԺ ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարեց Իրան-Հայաստան սահմանը դեֆակտո փակվելու հնարավորության մասին»:

Քաղաքագետը նշում է, որ իրանական մամուլը հղում կատարելով Հայաստանում իր առաքելությունն ավարտող Իրանի դեսպան Սաջադիին՝ հաղորդել է առաջիկա հոկտեմբերին ԵՏՄ Վեհաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երեւան կատարելիք այցի մասին: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է ԱՄՆ. «Անկախ Նիկոլ Փաշինյանի մասին ունեցած կարծիքից, ցանկալի կլինի, որպեսզի ՀՀ վարչապետի ԱՄՆ այցի շրջանակներում ի վերջո հաջողվի կազմակերպել Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է հանդիպմանը հաջորդելիք մամուլի ասուլիսի ժամանակ՝ Թրամփի ներկայությամբ, անխուսափելիորեն Իրանի հետ հարաբերությունների կապակցությամբ հնչեցվելիք հարցումին Նիկոլ Փաշինյանի պատասխանը, ինչը կարող է շատ բան պարզել ոչ միայն Իրան-Հայաստան եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների, այլեւ այն «դիվանագիտական հաղթանակի» մասին, որին ՀՀ վարչապետն ակնարկել է Nouvelle d'Arménie պարբերականի հետ հարցազրույցում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում