«Հաղթանակը բոլորինն է». Անահիտ Աղաբեկյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Երեւանում կայացավ «Heritage»  պարի եւ մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված նախադեպը չունեցող պարի փառատոնը: Հայաստանի տարբեր մարզերից ընտրված 8 պարային խմբերը մրցեցին միմյանց հետ՝ արժանանալով պատվոգրերի եւ կազմելով նաեւ մրցանակային լավագույն եռյակը: Եզրափակիչ փուլ անցած լավագույն ութնյակի կազմում էր նաեւ Ղուկասավան համայնքի «Ծիրանի ծառ» պարային ստուդիան, որի գեղարվեստական ղեկավար ԱՆԱՀԻՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու փառատոնի, «Ծիրանի ծառի» ու թեժ մրցակցության մասին:

- Անահիտ, ինչպե՞ս իմացաք այս փառատոնի մասին եւ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել:

- «Heritage» պարի եւ մշակույթի կենտրոնի գործունեության հետ ծանոթ եմ շատ վաղուց: Փառատոնի մասին տեղեկացել եմ համացանցից, այնուհետ, երբ հասկացանք, որ կազմակերպիչներն անաչառ մարդիկ են, ցանկացա, որ անպայման մեր պարային խումբը մասնակցի, ադրենալինով լցվի եւ գեղեցիկ ներկայանա փառատոնին:

- Նման փառատոն-մրցույթներն ի՞նչ են տալիս պարային խմբերին եւ ինչո՞վ է կարեւոր:

- Իհարկե, նախեւառաջ փորձ: Նման փառատոնները բեմի բոլոր կանոններին ենթարկվելու եւ սեփական հոգուն ներդաշնակելու միջոց է: Երեխաներն առողջ մրցակցությունից իրենք էլ թեւավորվում են: Այս մաքրագործող պարարվեստ կոչված զարմանահրաշ աշխարհի մեջ երեխաները մտնում են այն ակնկալիքով, որ իրենք մաքրագործվելու են: Եվ նման փառատոններին մասնակցությունը երեխաներին տալիս է հոգեկան եւ ֆիզիկական ներուժ, որ ավելի լավ պատրաստվեն, որովհետեւ ամեն մի փառատոն իր կնիքը թողնում է երեխայի հոգեկան աշխարհի վրա:

- Փառատոնն ուներ նաեւ բարեգործական բաղադրիչ, որքանո՞վ  է սա կարեւոր հատկապես մարզային պարային խմբերի համար:

- Մարզային պարային խմբերը շատ խնդիրներ ունեն՝ թե՛ սոցիալական, թե՛ պարապմունքներն անցկացնելու տեղի հետ կապված: Մենք ներկայացնում ենք Արարատի մարզի Ղուկասավան համայնքը, եւ փորձերը պատշաճ կերպով անցկացնելու խնդիր ունենք: Բայց մեր երեխաներն այնքան են սիրում պարարվեստը, որ Ղուկասավանից տաքսիներով գալիս, հասնում են Երեւան եւ որոշ ժամանակաշրջան փորձերն անցկացնում ենք այստեղ՝ մինչեւ մեր հիմնական տեղը կգտնենք: Նաեւ մարզերի պարախմբերն ունեն հագուստի հետ կապված խնդիր, բոլոր ծնողները չէ, որ ի զորու են ապահովել իրենց երեխաներին պրոֆեսիոնալ, գրագետ պարային հագուստներով: Ազգագրական, թե տեղայնացված զարդանախշերով ամեն մի տարածաշրջան ունի իրեն բնորոշ տարազը եւ ամեն մի ծնող զուտ զարդանախշերը վերցնում եւ փակցնում է տարազների վրա: Մինչդեռ պրոֆեսիոնալ տարազ կարելը կապված է ահռելի գումարների հետ, ինչից մարզային պարային խմբերը զերծ են, եւ, ցավոք, այդ ամենն անում ենք մեր ունեցած միջոցների սահմաններում:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեիք «Heritage» պարի փառատոնից եւ որքանո՞վ այն արդարացվեց:

- Անկեղծ կլինեմ՝ ակնկալիքը հաղթանակն էր, սակայն այն, որ մենք առաջին մասնակիցն ենք համարվում «Heritage» մրցույթ-փառատոնի, նշանակում է, որ արդեն իսկ հաղթել ենք, որովհետեւ սա գրվում է պատմության մեջ եւ, ինչպես փառատոնի հիմնադիր հարգելի Նարինե Պետրոսյանն ասաց, այն ունենալու է նաեւ շարունակական բնույթ, որին անպայման մենք կունենանք մեր մասնակցությունը եւ էլի նմանատիպ տարբեր այլ փառատոններում:

- Ընդհանրապես՝ ի՞նչ կասեք փառատոնի ընթացքի, տիրող մրցակցային մթնոլորտի մասին:

- Տպավորություններս շատ մեծ են, թեւերս ավելի են աճել, սրանից հետո ավելի ոգեւորված եւ ավելի մեծ եռանդով աշխատելու եմ երեխաների հետ եւ համոզված եմ, որ հաջորդ փառատոնին ավելի լավ ենք ներկայանալու՝ հենց բուն հաղթանակի համար: Այսօր էլ մենք հաղթանակած ենք, քանի որ անցել ենք եզրափակիչ: Թեժ մրցակցություն էր գնում, որովհետեւ լուրջ պարախմբեր էին ընտրվել, կային եւ մի քանի տարեկան պարախմբեր եւ նաեւ երիտասարդ պարախմբեր, որոնք ընդամենը 1-2 տարեկան էին: Մեր պարախումբն էլ երկու տարեկան է, որը տոնելու ենք հոկտեմբերի 20-ին: Իսկապես փառատոնին լավ խմբեր էին հավաքված, եւ բոլորին ի սրտե հաջողություն եմ մաղթում: Աստված բոլորիս զորավիգ, հաղթանակը բոլորինն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում