«Տո ա՛յ մարդ-վնասարար, քեզ Սեւան կդիմանա՞». Արթուր Թովմասյան

Արխիվ 16-20

«Վարչապետի օրինակին հետեւելով, ես էլ որոշեցի արձակուրդիս վերջին օրով ամփոփել ....ըըըը ,վարչապետի արձակուրդը», - որպես նախաբան նշում է ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ու մանրամասնում. «Անկեղծ ասած, երբ հայտնի դարձավ, որ երկրի ղեկավարը մեկնում է «վաստակած» հանգստի, նույնիսկ թեթեւացած շունչ քաշեցի, որ մի քանի օր մենք էլ հնարավորություն կունենանք վայելել մեր վաստակված հանգիստն իրենից, բայց.... սկսվեց Դիլիջանով՝ դեպի Սեւան: Հետո Վարդավառի տոնը Սեւանում ու գասպարալողը Սեւանա լճում՝ իր մանկության երազների վարդագույն ակնոցներով: Ու քանի որ ջրային ակնոցներն իսկապես վարդագույն էին, շուտով իր ֆեյսբուքյան էջը զարդարեց հետեւյալ գրառումը. ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սեւանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Այս մասին առիթ ունեցել եմ գրելու, այնպես որ սա՝ ընդամենը հիշեցման կարգով: Ու քանի որ մեր վարչապետը անտոկուն աշխատում է զօր ու գիշեր, հաջորդ իսկ գիշերը, երբ իր երկրի բոլոր քաղաքացիները մուշ-մուշ վայելում էին իրենց գիշերային հանգիստը, հաշվեց ու մեզ ներկայացրեց 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թվի աճի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը, որպեսզի առավոտյան, երբ բացենք մեր աչքերը, ողջ օրվա մեր դրական լիցքերը ապահովված լինեն արդեն իսկ: Ու կատարված պարտքի գիտակցությամբ, նույն օրն իսկ ընտանիքով շարունակեց վայելել երբեմնի կյանքի հաճույքները՝ իրենց հին ու «բարի» «Nissan Qashqai»-ով: Դե որ մի ողջ ավտոշարասյուն էլ պիտի հետեւեր իր վայելքներին, հպա՜րտ քաղաքացին պիտի ենթադրեր, բայց բավարարված զգար մեր ժողովրդական, պարզ ու հասարակ վարչապետի համար: Օրը շատ էր հագեցած, իսկ մեր վարչապետն էլ էլի քաղցած, ու սկսվե՜ց սիմինդ փարթին: Ու կրկին մեր հպարտներն ուրախ էին, չէ որ սիրելի վարչապետը կուշտ է ու կյանքից գոհ: Դե իսկ հաջորդ օրը սկսվեց իր սովորական մուննաթով՝ առ անշնորհք մամուլն ու իր անցուդարձով հետաքրքրվողները: Սկսվեց երբեք ոչ ճոխություն, այլ ընդամենը հասարակ փոխադրամիջոց հանդիսացող ուղղաթիռի մասին պատմության հերքումով եւ ռոբասերժական հայրենաթալան ավարաներին դասեր տալով, բայց նույնիսկ այս հուզված պահերին չմոռացավ իր ֆետիշը՝ ուտելիքը, տվյալ դեպքում իր քաղցր հուշերի անմոռանալի պեռաշկին: Ու անշնորհակալների համար շեշտեց, որ ցանկացած պահի կարող է եւ պետք է օգտվի իրեն հասանելի ցանկացած միջոցից, իբր ի՞նչ եք է մի իրադարձություն սարքում ամեն ինչից, յա՛: Դե ճիշտ է, այդ պահին իր մամլո խոսնակը լիարժեք գիտակցեց իր անպիտանությունը, դե լուրեր հաստատելն ու հերքելը իր անմիջական պարտականությունների շրջանակում է, բայց դա արդեն այլ պատմություն է: Այնուհետեւ հաջորդեց այցելություն դեպի Կալավան եւ տեղում, հենց ոտքի վրա, կայացվեց կադրային մի շատ կարեւոր նշանակում: Հասկանում ե՞ք, մարդը փոխանակ արձակուրդը վայելի, կադրերի խնդիր է լուծում: Տեսնես աշխատակազմն ինչո՞վ է զբաղվում բա: Եթե թվարկեմ այն ամենն ինչ արել ու ասել է անընդմեջ երկրի հոգսերով ճկված մեր առաջնորդը իր արձակուրդի ընդամենը մի քանի օրվա ընթացքում, շատ երկար կստացվի, բոլորդ էլ հուսամ այս կամ այն չափով տեղեկացված եք, միայն շեշտեմ մի կարեւոր միտք, որն այնքան է դուր եկել մեծն մտածողին, որ հավանաբար, ոչ վերջին անգամ, նորից հիշեցրեց մեզ բոլորիս: Մտքի հեղափոխության մասին է խոսքը, պարոնայք: Մտքի հեղափոխություն, ինչը հպա՜րտ քաղաքացիներին առ այսօր բերել է երկու կարեւոր եզրահանգման. նախկինում ՝ «սաղ Սերժն էր մեղավոր», ներկայում՝ «սաղ ռոբասերժականները»: Սիմինդով, պեռաշկիներով ու պիցցաներով գերսնուցված մտքի ինչպիսի՜ թռիչքաձեւ աճ, հեղափոխական, աննախադեպ բացահայտում: Հզոր է էլի մեր մտահեղափոխողը, չես վիճի: Ու վերջում էլ մարդն իր արձակուրդի վերջին օրով, փոխանակ վայելելու իր վերջին հանգստյան ժամերը, իրեն կարոտել չհասցրաց հպարտներին հաշվետվություն ներկայացրեց արձակուրդի մասին, ու թե ինչ կապ կար դրա ու 2014թ.-ին պատրաստված ինչ-որ գաղտնի զեկույցի միջեւ, մութ մնաց շատերի համար: Բայց դա կարեւոր էլ չի, քանի որ զեկույցն, ըստ մեծն մանիպուլյատորի, ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Ինչ էր սա… Հայտարարություն երկրում տիրող կառավարման ճգնաժամի մասի՞ն, պատասխանատվությունից խուսափելո՞ւ, թե՞ մոտալուտ հրաժարականն ազդարարելու անհաջող փորձ: Ժամանակը ցույց կտա: Բայց մի մտքի հետ թերեւս համաձայն եմ. «Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»: Ո՞վ գիտի, գուցե, եթե այդ, այդպես էլ չգաղտնազերծված փաստաթուղթը իր ձեռքին հայտնվեր թեկուզ մեկ տարի առաջ, երկրի ընթացքը ա՞յլ կլիներ: Ինչեւէ, ոմանք վաղուց հիասթափված են, ոմանք՝ հենց սկզբից զայրացած, այնպես որ, էդ տեղի-անտեղի օգտագործվող էմոցիաները իսկապես դիր մի կողմ, հանգիստ նստիր տեղդ , ու վերջապես, գործ արա, գործ: Երկիր ես տանուլ տալիս, թե բա՝ ալեկոծ Սեւանը… Տո ա՛յ մարդ-վնասարար, քեզ Սեւան կդիմանա՞, նույնիսկ Սեւանն է ալեկոծվում քո ներկայությունից ու փորձում հեռու քշել քեզ իր ափերից:

Հ.Գ. Նիկոլը Ստեփանակերտում ազդարարեց, որ մեկ ու կես տարի առաջ միտինգում հայտարարած «կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» իշխանատենչ կարգախոսին գալիս է փոխարինելու «կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա» ճանապարհային քարտեզը։ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, Համահայկական ամառային 7-րդ խաղերը: Թե բա՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ու Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է:

Հ.Գ.Գ. Թե բա՝ 2050 թվին 5 միլիոն մարդ, 1.5 միլիոն աշխատատեղ, աշխատավարձի 7-ապատիկ բարձրացում, ֆուտբոլի թիմն էլ եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում