«Հայրենիքում, Սփյուռքում, Ջավախքում մենք մի խնդիր ունենք` լինել միասնական». Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյան

Հանդիպում

ԴԵռեւս 2017 թվականի հոկտեմբերին Վիրահայոց թեմից տեղեկացրել էին, որ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում Վիրահայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ տեղի է ունեցել հոգեւոր սպասավորների եւ պաշտոնեության համատեղ ժողով: Վազգեն եպիսկոպոսը փոխառաջնորդության հոգեւոր դասին եւ պաշտոնեությանը իրազեկել էր, որ այլ ծառայության կոչվելու եւ փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով` Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումից հետո` գրեթե երկու տարի Հայր Բաբկենի աթոռը մնաց թափուր: Նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, թե Ջավախքում հնարավոր է ընդհանրապես այլեւս չունենանք հոգեւոր առաջնորդ: Սակայն այսօր  Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունն ունի նորանշանակ առաջնորդ` Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆԸ, որը նախկինում եղել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվը: «Իրավունքը», լինելով Ջավախքում, առիթ ունեցավ զրուցելու նրա հետ:

«ՊԵՏՔ Է ԽՈՍՏՈՎԱՆԵՄ, ՈՐ ՀԵՇՏ ՉԷ»

– Հայր Սուրբ, արդեն 4-5 ամիս է Ջավախքում եք: Գաղտնիք չէ, որ Ջավախքը բավականին բարդ տարածաշրջան է, Արգենտինայից հետո այստեղ ինչպե՞ս հարմարվեցիք:

– Իրականում Արգենտինայից հետո այստեղ ավելի մեծ պատասխանատվություն եւ անելիքներ կան: Համարում եմ, որ Ջավախքն առաքելության գոտի է, որտեղ յուրաքանչյուր հայ, այդ թվում` առավելապես հոգեւորականը, իր առաքելությունն ունի` հայապահպանման, ժողովրդի կրոնական, մշակութային կյանքն ավելի զարգացնելու համար: Պետք է խոստովանեմ, որ հեշտ չէ, որովհետեւ տարբեր շրջաններ են, բայց մեծ պատասխանատվություն ունենք եւ մեր ծառայության շրջանում պետք է փորձենք միշտ ավելին անել` հանուն մեր ժողովրդի, հանուն մեր Առաքելական Սուրբ եկեղեցու:

– Գուցե տեղին չէ հարցադրումը, եւ Վեհափառ Հայրապետի որոշումներն անքննելի են, բայց ինչո՞ւ որոշեցիք մտնել, այսպես ասած, Ջավախքի ծանր բեռի տակ:

– Հանձն եմ առել այնքանով, որքանով, որ պետք է կարողանամ տանել առաջ մեր առաքելությունը: Մեր աղոթքներում Աստծուց ուժ եւ զորություն ենք խնդրում, որպեսզի կարողանանք մեր հոգեւոր եղբայրների հետ այս առաքելությունն իրականացնել: Չգիտեմ` ինչքան չափով, ինչ կտրվածով, բայց քանի որ այստեղ ենք, պետք է ամեն բան անենք, որպեսզի օր օրի Ջավախքը զարգանա, հզորանա եւ հոգեւոր կյանքն այստեղ մեծ առավելություններ ունենա:

«ՀԱՅԵՐԸ ՄԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ ՄԻՇՏ ԼԻՆԵԼՈՒ Է»

– Բավական երկար ժամանակ թափուր էր այն պաշտոնը, որը հիմա Դուք եք զբաղեցնում: Այս բաց թողնված ժամանակն ինչ խնդիրներ են առաջացրել, եւ ի՞նչ ժառանգություն եք ստացել:

– Գրեթե երկու տարի է, որ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանն այստեղ չէ: Պետք է ասեմ, որ   շատ լավ, խնամված վիճակում եմ ստացել ամեն բան, եւ փորձելու ենք քարը քարի վրա դնելով` ավելի զարգացնել: Թեեւ առկա դժվարություններին եւ խնդիրներին, պետք է մեր հոգեւոր դասի հետ միասին փորձենք այստեղ հոգեւոր կյանքը ավելի զարգացնել:

– Բացի Ձեր նշանակումից, Ջավախքում տեղի ունեցան նաեւ այլ հոգեւորականների փոփոխություններ: Արդեն ամեն ինչ իր հունի մե՞ջ է ընկել:

– Այդ փոփոխությունները հիմնականում եղել են իմ գալուց առաջ: Մենք ունենք 9 հոգեւորական, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց հոգեւոր ծառայությունը: Անշուշտ, որպես Վիրահայոց թեմ, ունենք նոր առաջնորդական տեղապահ` ի դեմս Հայր Կիրակոսի եւ միասնաբար պետք է փորձենք անել այն ամենը, ինչի անհրաժեշտություն կա Վիրահայոց թեմում:

«ԵԹԵ ՄԻ ՏԵՂ ԱՂԱՆԴՆ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ Է, ՆԱԵՎ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՆ Է»

– Մի փոքր հեռվում ադրբեջանական դրոշ է ծածանվում, եւ գրեթե Ջավախքի միջով գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Կհաջողվի՞ քրիստոնեությունը պահպանել Ջավախքում:

– Քրիստոնեությունը Ջավախքում պահպանողը հիմնականում հայերն են, որովետեւ այստեղ մեծամասամբ հայեր են ապրում: Եվ հայերը քանի այստեղ կան, քրիստոնեությունը մնալու է: Իսկ ես կարծում եմ, որ միշտ են հայերն ապրելու Ջավախքում, եւ քրիստոնեությունը միշտ լինելու է այստեղ:

– Իսկ ի՞նչ է հուշում այս առումով Պատարագներին մասնակիցների թիվը:

– Կամաց-կամաց ժողովրդի մեջ փորձում ենք ավելի ներդնել եկեղեցու կարեւորությունն ու նշանակությունը: Ի սկզբանե այս տարածաշրջանում միշտ դժվար է եղել հոգեւոր առումով, մանավանդ, որ ժողովուրդն ունի իր սովորությունները, նիստուկացը: Սա էլ ինչ-որ առումով «խանգարում է» ավանդական մեր Առաքելական եկեղեցու հաստատմանը եւ տարածմանն այստեղ: Բայց ժողովուրդը շատ հավատքով է, եւ պետք է փորձենք այնպես անել, որ իրենք հաճախեն եկեղեցի: Մենք ունենք 9 հոգեւորական: Ախալցխայում, Ծալկայում, Նինոծմինդայում, Ախալքալաքում եւ իր շրջակա գյուղերում փորձում ենք մեր հոգեւոր դասի հետ միասին անել այն ամենը, ինչ հնարավոր է եւ անհնարին է:

– Ջավախքում միշտ եղել են խնդիրներ` նաեւ աղանդավորների հետ կապված: Ի՞նչ իրավիճակ է հիմա, եւ ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:

-Հիմա էլ են սկսել ակտիվանալ, չգիտեմ` ինչով է պայմանավորված, մանավանդ վերջին տասնօրյակում արդեն ակտիվություն ենք տեսնում Եհովայի վկաների կողմից: Գիտեք, մենք իրենց դեմ անելիք չունենք, այլ անելիք ունենք մեզ համար, մեր քարոզրչությունն այնքան պետք է անենք, որպեսզի աղանդները գոյություն չունենան մեր կյանքում: Եթե մի տեղ աղանդն ավելի զորավոր է, կարծում եմ` նաեւ մեղավորությունը մերն է` իբրեւ հոգեւորական, իբրեւ եկեղեցի եւ իբրեւ ժողովուրդ: Ժամանակին, եթե չեմ սխալվում, մեկը Վեհափառ Հայրապետին հարցրել է աղանդավորների մասին, եւ նա պատասխանել էր, որ բոլորն էլ մեր զավակներն են: Այսօր շեղված, բայց վստահ ենք, որ մի օր իրենք վերադառնալու են իրենց մայր եկեղեցու գիրկը:

«ԲՈԼՈՐՍ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՄՈՒՐ, ՀԶՈՐ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ»

– Ի՞նչ հորդոր ունեք մայր հայրենիքին, ինչով կարո՞ղ է այսօր Հայաստանն օգնել Ջավախքին:

– Ուր էլ լինենք` Հայաստանում, թե` դրսում, հայերս պետք է միասնական լինենք, որովհետեւ նորություն չպետք է լինի ասածս, որ միասնականությունն է ուժ ծնում: Բարեբախտաբար, մենք երբեք, իբրեւ ժողովուրդ, իբրեւ եկեղեցի, չենք ունեցել այլ նկրտումներ, որ ուրիշինը մերը լինի, միայն ուզում ենք, որ մերը մեզ մնա, եւ կարողանանք միասնաբար զարգացնել մերը: Սա համայն հայության խնդիրն է: Հայրենիքում, Սփյուռքում, Ջավախքում  մենք մի խնդիր ունենք` լինել միասնական, որովհետեւ դժբախտաբար, պատմությունից դասեր չենք քաղում եւ շարունակում ենք սխալներ գործել: Բայց ես կարծում եմ, որ ամեն բան պետք է դնենք մեկ կողմ եւ մտածենք միասնականության մասին, որը պետք է ծնի եւ ավելի արարի մեկ միասնական հայրենիք` Հայաստանով, Արցախով ու Սփյուռքով:

– Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության հետ կապված ինչ տրամադրություններ կան Ջավախքում:

– Յուրաքանչյուր ջավախքցի ապրում է Հայաստանի կյանքով, եւ ինչքան ականջալուր եմ եղել, ոչ թե միայն ջավախքցիները, այլեւ բոլորս ուզում ենք ամուր, հզոր, կայուն եւ զարգացող Հայաստան: Ինձ համար ավելի ճիշտ է օգտագործել հայրենիք տերմինը, որովհետեւ ավելի ընդգրկուն է: Յուրաքանչյուրը  պետք է ծառայի իր հայրենիքին, եւ ջավախքցին էլ այդ նպատակն ունի: Ջավախահայերը կապը պահում են Հայաստանի հետ, եւ բոլորն էլ ուզում են տեսնել ավելի հզոր, ավելի զարգացած հայրենիք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ջավախք-Երեւան

https://iravunk.com/sim/?p=90306&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ