«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ օրակարգով է ուղեկցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կալկաթա

Արխիվ 16-20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով օգոստոսի 17-ին ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ճեմարանի տեսչությունն ու սաներն Ամենայն Հայոց Հայրապետի այցին մեծ խանդավառությամբ եւ հուզմունքով էին սպասում: Այս առիթով տեղի է ունեցել հանդիսություն եւընդունելություն, որը սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչեցվել են Հնդկաստանի, Հայաստանի եւ ճեմարանի օրհներգերը:

Բարիգալստյան խոսքով հանդես է եկել  հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆԸ` ճեմարանի նկատմամբ դրսեւորվող մշտական ուշադրության եւ հոգատար վերաբերմունքի համար տեսչության, դասախոսական կազմի եւ աշակերտության անունից խորին երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Հայր Մովսեսը տեղեկություններ է փոխանցել նաեւ 1821 թ. հիմնադրված եւ Սփյուռքում ցայսօր գործող ամենահին կրթօջախի գործունեության եւ աշակերտների ունեցած հաջողությունների մասին (ճեմարանում այժմ ուսանում են 55 սաներ Հայաստանից, Իրաքից եւ Իրանից):

Ցերեկույթի ընթացքում ճեմարանի սաները հանդես են եկել ազգային երգ ու պարով եւ գեղեցիկ բեմականացմամբ: Իսկ հանդիսության ավարտին իր օրհնության խոսքը ներկաներին է ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքն է հայտնել հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ ճեմարանի կառավարիչ Հայր Մովսեսին, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին, ճեմարանի տեսչական կազմին, ուսուցիչներին եւ սաներին՝ գոհունակությամբ ընդգծելով հայրապետական նախորդ այցելությունից հետո ճեմարանի կյանքում արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները:

Նորին Սրբությունը մեծապես կարեւորել է պատմական կրթական հաստատության առաքելությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հորդորելով նույն նախանձախնդրությամբ եւ ջանադրությամբ շարունակել կերտել փառքը Հայոց Մարդասիրական ճեմարանի եւ ազգին պարգեւել հայրենասեր ու եկեղեցանվեր հայորդիներ:

Օգոստոսի 18-ին Գարեգին Բ Հայրապետը հանդիպումներ ու առանձնազրույցներ է ունեցել Ճեմարանի տեսչության եւ ուսուցչական կազմի հետ: Նորին Սրբության մասնավոր թելադրությունն էր` ամեն ջանք գործադրել ճեմարանի կրթական մակարդակն ամենաբարձր աստիճանին հասցնելու համար:

Նույն օրը Նորին Սրբությունը մտերմիկ ու երկար հանդիպում է ունեցել աշակերտների հետ` զրուցելով նրանց առօրյայից, կրթական գործընթացից եւ հուզող խնդիրներից: Վեհափառը պատանիներին հորդորեց առավել ջանասիրությամբ գիտելիքներ ամբարել եւ հավատարիմ մնալ իրենց հայրենի ավանդներին՝ ազգի արժանավոր զավակներ դառնալու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ճեմարանի կառավարիչ Հայր Սուրբի եւ կառավարչի օգնական Բարեշնորհ ՎԱՐԱԶԴԱՏ սարկավագ ՔՈՉԱՐՅԱՆԻ, շրջեց ու մանրամասն ծանոթացավ ճեմարանի եւ սաների կեցության պայմաններին` անհրաժեշտ ցուցումներ տալով դրանք առավել բարվոք դարձնելու համար:

Այցի օրերին Նորին Սրբությանը ուղեկցում էին Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության ավագ անդամներ տիար ՍՈՒՆԻԼ ՍՈԲԹԻՆ եւ տիկին ՍՅՈՒԶԱՆ ՌՈՒԲԵՆԸ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան