«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԲՈԼԹՈՆ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ»

Արխիվ 16-20

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Հայաստանի  եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մահմեդյարովի հանդիպման հետեւանքների մասին «Իրավունքը»  զրուցեց  քաղաքագետ-միջազգայնագետ ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ:

– Ջ. Բոլթոնը, իր թվիթերյան էջում հանդիպման մասին իրազեկելիս նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Որո՞նք են Ձեր կանխատեսումները, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումից:

– Հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հանդիպումը ԱՄՆ-ում կայանալը պատահական չէ, քանի որ այս տարի երկու երկրների ԱԳ նախարարները արդեն հանդիպել են ԵԱՀԿ համանախագահ հանդիսացող մյուս երկու երկրների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մայրաքաղաքներում: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը: Վերջին օրերին տեղի ունեցած սադրաքները ադրբեջանցիների կողմից թույլ է տալիս մտածել, որ նրանք ամեն գնով ցանկանում են տապալել բանակցությունները: Ակնկալիքներս մեծ են վաղվա հանդիպումից, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համանախագահները նախապես հանդիպել են Զոհրաբ Մնացականյանի հետ եւ լսել են մեր տեսակետը` վերջին օրերին ծավալվող իրադարձությունների մասով: Որքան շատ լինեն նպանատիպ հանդիպումներ, այդքան Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը ուժեղ կլինի, եւ կստիպեն նրանց դադարեցնել իրենց ռազմական հռետորաբանությունը:

– Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է, թե վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կատարած սադրանքների ապացույցները, նրանց կողմից այդ քայլերը չհերքելու փաստերը մեծ ազդեցություն կարող են ունենալ հանդիպման ընթացքի վրա: Նա գտնում է, որ ադրբեջանական կողմը, ինչպես ինքն է ասում, մեզ «կոզր է» տվել, որը պետք է օգտագործենք:  Համաձա՞յն եք արդյոք վերլուծաբանի առաջադրած տեսակետին:

– Միանշանակ համաձայն եմ վերլուծաբանի հետ: Ադրբեջանը շարունակում է իր` հաջողություն չբերող մարտավարությունը, այն է` յուրաքանչյուր կարեւոր հանդիպումից առաջ փորձել սրել իրավիճակը սահմանին` դրանով փորձ կատարելով ձախողել կայանալիք բանակցությունները: Մեզ համար շատ լավ զենք կարող է լինել նաեւ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված պատմությունը: Այդ հանգամանքը եւս պետք է կարողանալ ճիշտ օգտագործել:

–  Ջոն Բոթոնն «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած իր հարցազրույցում Ղարաբաղյան խնդրի մասին խոսելիս նշել է, որ իրենցից ռազմական տեխնիկա գնելու  դեպքում կավելանան Հայաստանի հնարավորությունները, երբ մենք ամբողջովին կախված չենք լինի մեկ գերտերությունից: Կցանկանայի իմանալ ձեր մեկնաբանությունը` հատկապես այս հարցի մասին, քանի որ չի բացառվում, որ այս հանդիպմանը այն կրկին կշոշափվի:

– Ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, ինչի շնորհիվ ռուսական զենքը ավելի էժան ենք ձեռք բերում: Նաեւ չպետք է մոռանանք, որ այդ ամենը նաեւ բիզնես է, եւ զենք գնում են այն երկրից, ով ավելի էժան է տրամադրում, եթե, իհարկե, խոսվում է միատեսակ որակի զենքի մասին: Չեմ կարծում, որ միայն զենք գնելով կարելի է որակել, որ մենք կախված ենք միայն մեկ գերտերությունից, այն էլ` ժամանակակից աշխարհում, երբ պետությունների միջեւ փոխկախվածությունը գնալով ավելի է ուժեղանում:

- Ի՞նչ հստակ պահանջներով պետք է հանդես գայինք հանդիպմանը, որպեսզի հերթական անգամ չխթանենք ադրբեջանական կողմից իրականացվող սադրանքներին:

- Մեր պահանջները պետք է լինեն հետեւյալը.

1. Ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիվ եւ ռազմատենչ հռետորաբանությունը:

2. Հստակ փաստերով ապացուցել, որ սահմանին առաջացած լարվածության մեղավորը միմիայն ադրբեջանական կողմն է:

3. Հստակ հասկացնել բոլոր կողմերին, որ Արցախի խնդրի լուծման համար պետք է բանակցել նաեւ Արցախի ներկայացուցիչների հետ, քանի որ առանց նրանց համաձայնության Հայաստանը որեւիցե փաստաթուղթ չի ստորագրելու:

ԱՆԻ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան