Չի բացառվում, որ իսլամական շարժում կարող է սկսվել Հայաստանում

Արխիվ 16-20

Մեր երկիրը ենթարկվում է կազմակերպված, ուղղորդված ժողովրդագրական էքսպանսիայի: Հայաստան են ներխուժել մեր կենսաբանական, քաղաքակրթական, ժողովրդագրական, սոցիալական եւ տնտեսական անվտանգությանը սպառնացող միգրանտներ (հնդիկներ, պակիստանցիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ): Այս գործընթացը հատկապես արագացել է 2018թ.-ից: Տագնապալից է ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլեւ վտանգավոր այս երեւույթի կանխատեսվող ծավալը: Այս մասին դեռ ամիսներ առաջ ահազանգում էր «Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականի նոյեմբերին միջպետական համագործակցության ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգը ավելի դյուրացվեց` հնարավորություն տալով ՀՀ մուտքի վիզա ստանալ ինչպես ՀՀ դեսպանություններում, այնպես էլ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա (E-Visa) համակարգի միջոցով, ինչը հանգեցրեց Հնդկաստանից Հայաստան այցելող քաղաքացիների թվի աճին: Ընդ որում` վիզա ստանալը Հնդկաստանի քաղաքացիների համար ընդամենը 3 հազար դրամի պատմություն է: Ինչեւէ, ի սկզբանե, Հնդկաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը պայմանավորված էր զբոսաշրջիկների հոսքի ավելացման անհրաժեշտությամբ` երկրի բյուջեն համալրելու նպատակով: Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարությունը պահպանում էր հնդիկների թվաքանակի սահմանափակումները` Հայաստանի քաղաքացիներից հրավեր ստանալու պահանջով: Վիզային ռեժիմի դյուրացման արդյունքում 2018 թվականին Հնդկաստանի քաղաքացիների կտրուկ աճ արձանագրվեց, որոնք եղել են Հայաստանի տարածքում: Իսկ արդեն 2018 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը որոշեց վերացնել նաեւ Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանից հրավեր ունենալու պահանջը: Համաձայն փորձագիտական տարբեր տեսակետների` Հնդկաստանի շուրջ 6 հազար քաղաքացի կա այսօր Հայաստանում, որոնք հայտնվել են այստեղ ոչ օրինական ճանապարհով: Հաճախ Հնդկաստանի քաղաքացիների անվան տակ, կեղծ անձնագրեր օգտագործելով, Հայաստան են ժամանում Պակիստանի եւ Բանգլադեշի քաղաքացիներ: Այս միգրանտների մեծամասնությունն աշխատում է որպես վարձու աշխատող` համաձայնելով մինիմալ աշխատավարձ ստանալ եւ սոցիալական պայմաններով ցածր պահանջներ են ներկայացնում, քանի որ Հնդկաստանում նրանք պրակտիկորեն չէին էլ կարող երազել նման հնարավորություն ստանալ` իրենց եւ իրենց հարազատների գոյությունը պահպանելու համար: Համենայնդեպս, սա է վկայում Հնդկաստանի աշխատանքի նախարարության տվյալները, ըստ որի, 2018 թվականին երկրում ռեկորդային քանակ է կազմել գործազուրկների թիվը: Ավելին` ըստ կանխատեսումների, ամեն տարի այն կաճի 0,5 տոկոսով: Հնդկաստանի բնակչության թիվը 2017-ի վերջին կազմել է 1,34 միլիարդ մարդ, որից յուրաքանչյուր 4-րդն ապրում է ծայրահեղ աղքատ: Ամեն դեպքում, ինչքան էլ հնդկական սերիալների պես հուզիչ լինի Հնդկաստանի վիճակագրությունը, այդուհանդերձ Հայաստանի, հատկապես մարզային բնակավայրերում տեղացիների դժգոհության ալիք է բարձրանում, քանի որ հիմա շատ գործատուներ նախընտրում են էժան աշխատուժով հնդիկ վարձել որոշակի աշխատանք կատարելու համար, քան թե նման աշխատող գտնել, ասենք, մեր հեռավոր գյուղերի բնակիչների համար: «Հայաստանի եվրոպական ընտրություն» հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր անդամ ԹՈՐՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ զգուշացնում է, որ հնդիկների` որպես էժան աշխատուժի գնալով ավելանալը կբերի նրան, որ հայերն իրենց երկրի աշխատաշուկայում այլեւս տեղ չեն ունենա, ինչը կհանգեցնի գործազրկության եւ բնակչության շրջանում տարածված դժգոհության աճի: Այդ դեպքում` ինչո՞ւ այս ամենն արվեց: Ինչպես նշում է Ս. Սարիբեկյանը, նախորդ տարվա դեկտեմբերի 10-11-ին Մարոկկոյում 164 պետություն ստորագրել է, այսպես կոչված, «Անվտանգ, կազմակերպված եւ կանոնավոր միգրացիայի համամոլորակային պայմանագիրը»: Այս փաստաթուղթը ստորագրող պետությունների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Մինչդեռ ՄԱԿ-ի անդամ երկրների մոտ 15%-ը, պատկերացնելով այս փաստաթղթով պարտադրված պարտավորությունների կատարման հետեւանքները, կա՛մ հրաժարվել է մասնակցել կոնֆերանսին, կա՛մ բացառել է պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը: Ս. Սարիբեկյանն ընդգծում է, որ այս պայմանագիրը ստորագրած պետությունների ղեկավարները այն ստորագրել են` ոչ միայն չստանալով քաղաքացիների համաձայնությունը, այլեւ չտեղեկացնելով նրանց այս փաստաթղթի գոյության մասին:

«Այն չի քննարկվել ստորագրող երկրներից ոչ մեկում, նաեւ` մեր երկրում: Այս նախագծի ֆինանսավորողներն են «Բաց հասարակություն» հիմնադրամը, «Կարնեգի» կորպորացիան, Մակարտուրների հիմնադրամը, «Կոլումբիա» համալսարանի համամոլորակային քաղաքականության նախաձեռնությունը: Նախագիծը հանդիսանում է տխրահռչակ «Հռոմի ակումբի» մշակած եւ ՄԱԿ-ի կողմից աշխարհին պարտադրված, այսպես կոչված, «Կայուն զարգացում» հայեցակարգի նպատակների իրագործման կարեւորագույն միջոց (փաստաթուղթ): «Հռոմի ակումբի» գլխավոր նպատակը «Նոր աշխարհակարգի» կառուցման (մարդկության նկատմամբ Համաշխարհային կառավարության իշխանության հաստատման, ազգային սահմանադրությունների փոխարեն «Համաշխարհային սահմանադրությունը» պետություններին պարտադրելու) օրենսդրական եւ գործնական հնարավորությունների ապահովումն է` ազգերի քաղաքակրթական պաշտպանունակությունը, պետությունների կողմից իրենց ռեսուրսները տնօրինելու, դրանք կոորդինացնելու հնարավորությունները ոչնչացնելը® Այս փաստաթուղթը, ինչպես եւ «Հռոմի ակումբի» մշակած մյուս բոլոր փաստաթղթերը, եւս ուղղված են ազգերի ու պետությունների դիմադրողականության վերացմանը: Այն երկրների ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր, ազգային պետությունները փլուզող փաստաթուղթ է»,- ասում է Սասուն Սարիբեկյանը: Ընդ որում` այս փաստաթղթով պետությունները պարտավորվում են մշակութային եւ կրոնական բազմազանության ինտեգրացիոն քաղաքականության առաջավոր մեթոդների փոխանակման եւ ներդրման ճանապարհով օժանդակել համայնքների մշակույթների, ավանդությունների եւ սովորույթների փոխադարձ հարգանքին: Սա այն է, ինչի մասին անգամ մտահոգություն է հայտնել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԸ: Վերջինս հնդիկների մուտքը Հայաստան արգելելու պահանջով էլեկտրոնային ստորագրահավաք էր սկսկել, որպեսզի այն ներկայացնի Ազգային ժողովի դատին: Տեր-Եսայանի կարծիքով` խնդիրը ոչ միայն գործազրկության ավելացումն է` ազգությամբ հայերի շրջանում, այլ այն, որ եկողների 30%-ը մուսուլման են: Հետեւաբար, Տեր-Եսայանը չի բացառում, որ իսլամական շարժում կարող է սկսվել Հայաստանում, որն իր ազդեցությունը կունենա հայկական մշակույթի եւ երիտասարդության վրա: Վերոնշյալ ստորագրահավաքն այդպես էլ կյանքի չկոչվեց` հաքերների միջամտությամբ արգելափակվելու պատճառով: Ինչեւէ, փաստենք, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մեզ կրկին փորձում են իսլամացնել: Սա առնվազն ահազանգ է, որ պետք է խստացնել սահմանային անցակետերն ու անվտանգությունը: Իսկ այս հարցում ուզենք, թե չուզենք մեր միակ դաշնակիցը էլի Ռուսաստանն է ու ռուս սահմանապահները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, հավելենք, որ դեռ ամիսներ առաջ «Իրավունքը» ներկայացրել էր հետեւյալ ուշագրավ վիճակագրությունը, ըստ որի, Հայաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալների համաձայն` 2015 թվականին մեր երկիր է եկել 3951 Հնդկաստանի քաղաքացի, դուրս եկել` 3899 (տարբերությունը` 52), 2016-ին` 4226 քաղաքացի, դուրս է եկել` 4148 (տարբերությունը` 78), 2017-ին` եկել է 11 589 քաղաքացի, դուրս եկել` 11 278 (տարբերությունը` 311), 2018-ի առաջին 9 ամիսներին` եկել է շուրջ 21 061 քաղաքացի, դուրս եկել` 18 095 (տարբերությունը` 2966):

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի