«Պետությունը եւ իշխանությունը պետք է լավ գիտակցեն այս կառույցի կարեւորությունը». Րաֆֆի Պալյան

Արխիվ 16-20

Գրեթե երկու շաբաթ առաջ հայոց հոգեւոր երգի տիրամոր` Լուսինե Զաքարյանի եւ հոգեւոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանի բնակարանը վերջապես իր դռները բացեց որպես տուն-թանգարան: Խորեն Պալյանի մահից հետո բնակարանի դուռը միշտ կողպված էր ու բացվում էր հազվադեպ, երբ բնակարանի վերեւի հարկում բնակվող հարեւանը, ինչպես ընդունված է բազմաբնակարան շենքերում, ջուր էր բաց թողնում ներքեւի բնակարան, ինչի արդյունքում` խոնավությունից մշտական բնակիչներ էին դարձել ցեցերն ու բորբոսը:

Լուսինե Զաքարյանի մահից հետո Խորեն Պալյանի միակ երազանքն էր` բնակարանը վերածել տուն-թանգարանի, սակայն, ցավոք, նրան չհաջողվեց դա անել իր կենդանության օրոք: Սակայն, Պալյանի մահից հետո, չարչրկված ու ցեցերի մեջ թաղված Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող նրանց բնակարանի, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել են անվանի արվեստագետները, իրավահաջորդ դարձան Խ. Պալյանի զարմիկները: Տարիներ շարունակ նրանք ոչ մի կերպ ընդհանուր համաձայնության չէին գալիս` բնակարանը թանգարանի վերածելու հարցում, բանը հասավ մինչեւ դատարան: Այժմ ամեն ինչ անցյալում է, ու Խորեն Պալյանի երազանքն իրականություն է շնորհիվ նրա լոսանջելեսաբնակ եղբորորդու` ՐԱՖՖԻ ՊԱԼՅԱՆԻ: Բացառիկ զրույցում «Իրավունքը» Րաֆֆի Պալյանից պարզեց, որ այժմ բոլոր դատական գործընթացներն ավարտված են, ինչն էլ խանգարում էր, որպեսզի բնակարանը թանգարանի վերածվի:

 

«ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԵՎ»

Դժվար եղավ մեր ճանապարհը առաջին իսկ օրվանից: Սկզբնական շրջանում իրավական հարցեր կային` բնակարանի սեփականության հետ կապված տարակարծություն կար բնակարանի սեփականատերերի միջեւ: Բայց մենք հենց առաջին օրվանից մտադրված որոշել էինք, որ այս բնակարանը պետք է թանգարան լինի, այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ դա Խորեն Պալյանի երազանքն էր: Խորեն Պալյանն իր կենդանության օրոք չկարողացավ իրագործել այդ ծրագիրը` այս կամ այն պատճառով, եւ երբ այս աշխարհից հեռացավ, մենք ժառանգեցինք իր երազանքը, ասելով, որ սա կարեւոր գործ է, սա աստվածահաճո գործ է, եւ պետք է ամեն ձեւով այնպես անենք, որ այս տունը դառնա թանգարան: Այդպես պիտի լիներ, որ մեր սիրելի եւ անզուգական Լուսինե Զաքարյանի ձայնը, արվեստը այս տան հարկի տակ անմահանար, որ Լուսինեն, որպես հոգեւոր երաժշտության բացառիկ մեներգչուհի, մնար եւ անմահանար այս փոքր օջախում, եւ նրա արվեստը հանրամատչելի դառնար մեր ժողովրդին, նրա արվեստասերներին, հայորդիներին եւ օտար այցելուներին: Պարզապես մենք հպարտությամբ ուզում էինք աշխարհին հրամցնել, որ այսպիսի մշակույթի բացառիկ տաղանդներ ունենք: Եվ սա մեր մշակույթի ամենահարուստ մասն է: Թերեւս, որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, մենք պետք է հոգեւոր երաժշտությունը ամեն գնով պահպանենք, պաշտպանենք, որը վերջերս սկսել է անհետանալ, ավելի քիչ հնչել, ավելի քիչ գնահատվել եւ կարծես թե ոչնչացման շեմին է: Դրա համար պետք է  վերականգնենք եւ հայտնի դարձնենք հատկապես երիտասարդ սերնդի համար: Հայ մշակույթը հարուստ է հոգեւոր երաժշտությամբ, հազարավոր ստեղագործություններ ունենք:

 

«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱԶԳԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԻ ԱՅՍ ԿԱՌՈՒՅՑԸ»

Տուն-թանգարանն արդեն իրականություն է, ինչ նպատակի է ծառայելու Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը:

Image may contain: 7 people, people smiling, people standing- Մեր նպատակն է այն դարձնել իր տեսակի մեջ յուրահատուկ հոգեւոր երաժշտության կենտրոն, որտեղ կհնչեն շարականներ, մեղեդիներ, որոնք սովորական օջախներում չենք լսում: Իսկ մենք` այցելուներս, հայաստանաբնակ եւ սփյուռքահայերը, օտարերկրացիները թանգարանում կլսեն այս երաժշտությունն ու ավելի կտպավորվեն ու կհասկանան, թե մենք ինչ ազգ ենք եղել: Ի վերջո, որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, պետք է հպարտ լինենք, որ այսպիսի մշակույթ, երաժշտություն եւ հարստություն ունենք:

- Պարոն Պալյան, ի՞նչ սկզբունքով որոշվեց, որ թանգարանի տնօրենը պետք է լինի Սուսաննա Դավթյանը:

- Սուսաննան ծանոթ է եղել, շփվել է Լուսինեի ու Խորենի հետ, նա նվագակցել է Լուսինեին որոշ համարների ժամանակ, նա 60-70-ականներին մտերիմ է եղել Խորենի հետ: Իսկ այս օրերին դժվար է գտնել արվեստագետի, որը մոտիկից ծանոթ կլինի մեր զույգին, այդպիսի անհատներից մեկն էլ Սուսաննան էր, եւ տնօրեն լինելու ցանկությունը եղավ իր կողմիցՀատկապես թանգարանում, 50-ական թվականների շրջանի ցուցանմուշների կազմավորման գործում նա մեզ շատ օգնեց, ամեն ինչ բերեց, հավաքեց որպես իրենց պատմության ծանոթ անձ, եւ ուրախ եմ, որ ինքն է այսօր տուն-թանգարանի  տնօրենը, եւ կասկած չունեմ, որ պիտի այս թանգարանը ամուր հիմքերի վրա ծառայեցնի: Բայց պիտի ասեմ, որ սա մեկ հոգու գործ չէ, այլ ընդհանրապես թանգարանի անձնակազմի, հոգաբարձուների մարմնի, նաեւ աջակից արվեստագետների: Իհարկե, նաեւ հայ ժողովուրդը պետք է այս ծրագրին տեր կանգնի, սա անհատի կամ ընտանիքի պատկանելիություն չէ միայն, այլ` ազգային հարստություն է, եւ ազգը պետք է ամեն ձեւով պահպանի այս կառույցը: Հատկապես` պետությունը, իշխանությունը պետք է լավ գիտակցի այս կառույցի կարեւորությունը, որ այսպիսի մշակութային կենտրոնները, օջախները պետք է արժանանան պետական ուշադրության եւ աջակցության, թե՛ բարոյական, թե՛ նյութական:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԻՐԵՐԸ

Գաղտնիք չէ, որ այս տարիների ընթացքում բնակարանից անհետացել են բազմաթիվ մասունքներ, այդ հավաքագրումն ինչպե՞ս պետք է իրականացվի, որպեսզի վերադարձվի թանգարանին:

- Կենսական է, որ այդ հսկայական ու թանկագին իրերը սիստեմատիկորեն հավաքենք, պետք է հատուկ ծրագիր մշակենք եւ դիմենք որոշ գործողությունների, որ ովքեր ունեն այս զույգին պատկանող իրեր, վերադարձնեն, քանի որ արդեն կա կենտրոն, որտեղ այդ բոլորը պատշաճ ձեւով կներկայացվի: Բայց դա կլինի միայն միասնական աշխատանքի արդյունքում, կամավոր մարդկանց շնորհիվ, ովքեր լավ ճանաչում են ու գնահատում այս զույգի բացառիկ տաղանդը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում