«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բողոքի ակցիա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բակում. «Բլեյան հեռացիր»

Արխիվ 16-20

Երևանի Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժներն ու ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի բակում՝ պահանջելով, որ իրենց դպրոցի շենքում տեղակայված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը չզբաղեցնի։ Ծնողները պնդում էին, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ցանկանում է, որ դպրոցի բոլոր աշակերտներն անցնեն այն կրթական ծրագիրը, որը դասավանդվում է կրթահամալիրում։

«Բլեյան հեռացիր» պաստառնելով 181 դպրոցի բակի առաջ ակցիա անցկացնող ծնողները Աշոտ Բլեյանից պահանջում էին գրավոր հաստատել, որ իրենց դպրոցի աշակերտներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագիրը չի պարտադրվի։

Դպրոցի բակում հավաքված ծնողների հետ զրուցեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և նշեց, որ նման մտադրություն չունի։ «Այդպիսի որևէ մտադրություն ես չունեմ, ավելին՝ որևէ փաստաթուղթ իմ գիտությամբ դրա վերաբերյալ չկա։

Մեր կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն մեր կրթական ծրագրերը»,- ասաց  Բլեյանը՝ հերքելով  ծնողներին հուզող տեղեկությունը։

Հիշեցնենք, որ երեկ գրել ենք, որ  Կառավարության հունիսի 6-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց 117 մլն դրամ հատկացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։  

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան