«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին, քան` զբաղվել երգով». Կրտսեր Նադեժդա Սարգսյան

Արխիվ 16-20

Շատերը կմտաբերեն փոքրիկ Նադեժդա Սարգսյանին, որ տարիներ առաջ, տարբեր միջազգային մրցույթներից անպայման վերադառնում էր մրցանակներով, այդ թվում նաեւ «Դո-Ռե-Մի» վոկալ խմբի հետ միասին: Հաճախ էր ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանը շեշտում, որ Նադեժդա Սարգսյան անուն-ազգանունը հավերժ է հնչելու հայկական երգարվեստում ու հումորով նշում` Նադեժդա Սարգսյանից պրծում չկա... Հենց դա նկատի ունենալով` տիկին Նադյան քրոջ դստերը կնքեց իր արդեն բրենդ դարձած անուն-ազգանունով, ու հենց ինքն էլ կնքամայր դարձավ փոքրիկ Նադյայի երգարվեստ մուտք գործելուն: Սակայն կրտսեր Նադեժդա Սարգսյանը որքան էլ փորձեց շեղել իր կյանքի անիվը, իրեն այլ մասնագիտության մեջ դրսեւորելով, միեւնույնն է, մորաքրոջ կնքած ուղին նրան կրկին վերադարձրեց երգարվեստ: Թերեւս, դրա լավագույն ապացույցը վերջերս կրտսեր Նադեժդա Սարգսյանի արդեն հասուն տարիքում առաջին «Քեզ հետ» երգի տեսահոլովակի շնորհանդեսն է, որը նրան վերադարձրեց երգարվեստ:

«Իրավունքի» հետ զրույցում Նադեժդան ասաց, որ երգն իրականում նվիրված է մորաքրոջը. «Երգը հենց Նադեժդա Սարգսյանին է նվիրված, պարզապես մտածված ոչ մի տեղ չենք նշում, քանի որ նա մեզ հետ է... Ի դեպ, «Քեզ հետ» երգի անունը կրում է հենց իմ առաջին ձայնասկավառակը, ճիշտ է, արդեն ունեինք երգ, որը գրել էր ամերիկացի երաժիշտ Թիան Թայլորը, ուղղակի ողջ թիմը քննարկումից հետո եկավ այն եզրակացության, որ դա չի կարող լինել ձայնասկավառակի առաջին երգ: Այդպես, հենց Նադեժդա Սարգսյանի խոհանոցում, որտեղ նա միշտ սիրում էր նստել, հյուրասիրել, մենք նստած տասը րոպեում, գրեցինք «Քեզ հետ» երգի բառերը»:

Ըստ Նադյայի` երգն ու տեսահոլովակն անակնկալ է եղել հենց Նադեժդա Սարգսյանի դստեր` երգչուհի Էմմիի համար. «Երգը պատրաստ լինելուց հետո որոշեցինք` անակնկալ-նվեր կլինի Էմմիին, ու արագ սկսեցինք տեսահոլովակի նկարահանումները, որը տեւեց 2 օր: Իրականում ուզում էինք, որ Էմմիի ծննդյան օրվան նվեր անեինք, բայց հետո հասկացանք` ավելի լավ կլինի տեսահոլովակի կարճ տարբերակը թողարկենք նրա ծննդյան օրը: Ամեն ինչ այդպես էլ եղավ, ու տեսահոլովակն արդեն թողարկվեց ապրիլի վերջին»:

Մեր այն հետաքրքրական հարցին, թե Էմման ինչպես արձագանքեց անակնկալ-տեսահոլովակին, Նադեժդան ծիծաղելով անկեղծացավ. «Էմման ասաց` չնայած երգը շատ եմ հավանել, բայց ինքնագլուխ բաներ եք անում, տեսահոլովակը կարող էր ավելի լավը լիներ, եթե ինձ ասեիք: Բայց հավատացե՛ք չեմ ուզում, որ ինչ-որ մի տեղ ինձ համար զանգեն, ասեն... Չեմ ուզում օգտագործել Էմմիի համբավը, որովհետեւ նա արդեն կայացած երգչուհի է: Անգամ տեսահոլովակում ոչ մի տեղ նշված չէ, որ նվիրված է Նադեժդա Սարգսյանի հիշատակին, որովհետեւ չենք ուզում օգտագործել նրա անունը, որ տպավորություն չստեղծվի, թե ուրիշների շողքի տակ փորձում ենք առաջ գնալ: Մենք, իմ թիմով, ամեն տեղ կզանգենք, կգնանք ու կդիմենք ինքներս»:

Կրտսեր Նադեժդան, երգարվեստում իր վերցրած երկարատեւ դադարը բացատրեց այսպես. «Ճիշտ է, ես Նադեժդա Սարգսյանի մեծ դպրոցն եմ անցել, 4,5 տարեկանից մինչեւ 16 տարեկանը մասնակցել եմ միջազգային մրցույթների ու մրցանակներով վերադարձել: Բայց այս դադարի ընթացքում ավելի շատ բան հասկացա, ավելի շատ բան սովորեցի, ուսում ստացա, արդեն դասավանդում եմ «Դո, Ռե, Մի» վոկալ ստուդիայում: Ըստ իս, այս տարիների դադարն ինձ ավելի էր հարկավոր: Այդ ընթացքում բոլորս զբաղված էինք մորաքրոջս առողջությամբ, դա էլ մի քիչ պատճառ հանդիսացավ իմ դադարի համար` ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին քան` զբաղվել երգով: Նրա մահվանից հետո ուժերս հավաքեցի եւ որոշեցի վերադառնալ երգարվեստ, եւ այդ անուն-ազգանունը բարձր պատվով հավերժ պահել հայկական երգարվեստում, հակառակ դեպքում` ավելի լավ կլինի անուն-ազգանունս փոխեմ»:

Այնուամենայնիվ, Նադյան արդեն աշխատում է երկրորդ տեսահոլովակի վրա, իսկ սեպտեմբերին նախատեսել է թողարկել նոր ալբոմ-ձայնասկավառակ, որից հետո նախատեսել է մեծ համերգային շրջագայություն սկսել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան