ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԱՌԱՋՆՈւԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱՓՈԽՎԻ ԲԱՔՎԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ

Արխիվ 16-20

Բաց նամակ ՈւԵՖԱ-Ի նախագահին

Հարգելի պարոն նախագահ.
Չեմ կարծում, որ այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին ՈւԵՖԱ-ն է, չունի իր իրավաբանական ծառայությունը, սակայն ցանկանում եմ փաստել, որ Բաքվում կայանալիք Եվրոպայի Լիգայի առաջնության եզրափակիչ խաղում Արսենալի հենակետային խաղացող Հենրիկ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հանգամանքը, ըստ էության, պատշաճ իրավական գնահատականի չարժանացավ, ինչը, կարծում եմ, պարտավորված էին:
Այն, որ սպորտը տարիներ շարունակ կապել են քաղաքականության հետ և դրա դառը պտուղներն աշխարհը քաղում է, հանրահայտ փաստ է: Այն, որ սպորտը իր մեջ պարունակում է բիզնեսի էլեմենտներ, դա ևս հայտնի է, բայց երբ կպնում են անձի արժանապատվությանը, դա անթույլատրելի է: Արժանապատվությունը, իրավամաբ, համարվում է բնական իրավունքի նորմ, ուստի մնացյալ իրավանորմերն ածանցյալ են: Այսինքն, եթե Հենոն չի մեկնում Բաքու միայն նրա համար, որ ինքը հայ է, իսկ ՈւԵՖԱ-ն էլ դա դիտում է նորմալ, որպեսզի չտուժի սպորտը, բիզնեսը, ապա դա պատիվ չի բերում միջազգային կառույցին: Դուք ունեք պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու ձեր անդամի անվտանգությունը ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր երկրներում, հակառակ պարագայում պետք է արգելել միջազգային, այն էլ եզրափակիչ խաղի անցկացումը մի երկրում, որտեղ չի ապահովվում անձի անվտանգությունը՝ պայմանավորված ազգային պատկանելիությամբ: Նժարին դրված է ձեր կողմից ղեկավարվող կառույցի հեղինակությունը: Այնուամենայնիվ, եթե Արսենալ-Չելսի եզրափակիչ խաղը տեղի կունանա Բաքվում, բազմաթիվ շահագրգիռ անձանց, այդ թվում Արսենալի ակումբի կողմից կարող են տեղի ունենալ իրավական գործընթացներ, որոնք, կարծում եմ, պատիվ չեն բերի նման հեղինակավոր միջազգային կառույցին: Զուտ իրավական հարթության վրա պայմանավորված՝ Եվրոպայի Լիգայի առաջնության եզրափակիչ խաղը պետք է տեղափոխվի այլ վայր:

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում