ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՓԱԿՈՂՆԵՐԸ - 2
Արխիվ 16-20ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ
Դատարանների աշխատանքների պարալիզացման գործընթացին մասնակցած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ, մարզետների տեղակալներ և իշխող ուժի այլ ներկայացուցիչներ։
Երևանում և մարզերում դատական իշխանության գործունեության արգելափակման գործընթացին մասնակցել են օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Գևորգ Պապոյանը, Նարինե Թուխիկյանը, Ռուստամ Բաքոյանը, Սոս Ավետիսյանը, Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արման Եղոյանը։

