«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՉՆԱՅԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏՄԱՆԸ` ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 16-20

Դեռ այն ժամանակահատվածում, երբ օրակարգ բերվեց գազալցակայաններում գազի վաճառքը ճնշման փոխարեն քաշով իրականացնելու նախագիծը, Փաշինյանն անձամբ էր վստահեցնում, որ դա վարորդների գրպանի վրա որեւէ ազդեցություն չի թողնելու: Օրինակ, ապրիլի 4-ի կառավարության նիստում նա հայտարարեց. «Գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ, այսպես ասած, ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, եւ թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են»:

Դրանից մոտ մեկ ամիս անց որոշումն ուժի մեջ մտավ. գազը սկսեց վաճառվել կիլոգրամներով: Եվ անմիջապես էլ պարզ դարձավ, Փաշինյանի ասած, «մանիպուլյացիաների» իրական իմաստը. բազում էին բողոքները, որ գազը թանկացել է, այն էլ՝ 10-20 տոկոսով: Օրերս այդ հարցով ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը Փաշինյանին հարց ուղղեց. «Կառավարությունը մեզ հավաստիացրեց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա: Բայց մայիսին գազալցակայաններում գազի գինը թանկացել է 10-20%-ով: Կա՛մ կառավարությունն այս ամբիոնից մեզ ապատեղեկատվություն տվեց, կա՛մ չկարողացավ տիրապետել իրավիճակին...»: Վարչապետն էլ իր պատասխանում իր հերթին, ըստ էության, ընդունեց, որ չնայած իր իսկ խոստումներին, թանկացում կա: Բայց փորձեց մեղմել վիճակը. «Ինձ հավաստիացրել են, որ բոլոր հաշվարկները ճիշտ են: Գազալցակայանների 70 տոկոսում խնդիր չկա, այն առկա է մնացած հատվածում: Հանձնարարել եմ, որ շուկայի վերահսկողական տեսչությունն ավելի խորն ուսումնասիրի հարցը: Ինձ խոստացել են մեկ շաբաթում պատասխանել եւ վստահեցրել են, որ իրենց հաշվարկները ճիշտ էին, գազի գինը չպետք է թանկանար»:

Իհարկե, առնվազն տարօրինակ էր, Փաշինյանի ասած, 70 տոկոսը. եթե գիտեն, թե գազալցակայանների որ մասում «խնդիր չկա», նշանակում է, որ ուսումնասիրել են, այսինքն՝ գիտեն նաեւ, թե որ մասում խնդիր կա: Իսկ եթե ուսումնասիրել են, կոնկրետ գազալցակայանում թանկացում տեսել, ու վիճակը այդ պահին կարգավորված չէր, ապա պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ: Մյուս տարբերակը. չեն ուսումնասիրել, եւ վարչապետը «աչքաչափով» է 70 տոկոսի մասին խոսում: Բայց ինչո՞ւ 70, եւ ոչ թե 50 կամ 20. եթե չկա ուսումնասիրություն, ինչպե՞ս է վարչապետն ԱԺ ամբիոնից թիվ ներկայացնում: Բայց սա էլ մի կողմ: Վարչապետի այդ հայտարարությանը գրեթե զուգահեռ մենք էլ որոշ ուսումնասիրություններ արել էինք՝ առանց երկար որոնելու հայտնաբերելով մի շարք գազալցակայաններ, որտեղ թանկացումն ակնհայտ էր: Նախօրեին, այսինքն՝ վարչապետի հայտարարությունից մի քանի օր անց եւս մեկ նման ուսումնասիրություն իրականացրին՝ պարզելու համար, թե ինչ-որ բա փոխվե՞լ է: Ոչ մի բան, այն բոլոր գազալցակայաններում, որտեղ թանկացում էինք արձանագրել, ոչինչ էլ փոխված չէր: Բերենք կոնկրետ օրինակ՝ մեկնաբանելով նաեւ, թե ինչն է վկայում թանկացման մասին: Նախ. Աշտարակի կամրջի հարեւանությամբ գտնվող գազալցակայանում դեռ անցած շաբաթ լիցքավորել էինք կոնկրետ ավտոմեքենան, որը նախկինում եւս այստեղ լիցքավորվել էր: Այսպես, եթե մինչ փոփոխությունը պետք էր վճարել մոտ 4000-4200 դրամ, այս անգամ վճարեցինք 4550 դրամ: Բայց ամենակարեւորը, որը վկայում է գոնե այդ գոտում թանկացումների համատարած բնույթի մասին: Լուսանկարում այդ գազալցակայանն է, որի մոտ դեռ նշված է նախկին գինը, երբ վաճառքն ըստ ճնշման էր. 170 դրամ: Հազարավոր վկայություններ կարելի է բերել, որ նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում գները տատանվում էին 210-220-ի սահմաններում, այսինքն՝ նշված եւ այդ հատվածի գործնականում բոլոր գազալցակայաններում գազը մայրաքաղաքի համեմատ վաճառվում էր 40-50 դրամով էժան: Ավելին, այդ պահին կային գազալցակայաններ, որտեղ սահմանված էր 160 դրամ գին: Եվ ահա, ինչպես ցույց է տալիս նույն գազալցակայանից մեզ տրամադրված կտրոնը, գազն այնտեղ արժե 1 կգ-ն 300 դրամ:  Դիտարկեցինք նաեւ մայրաքաղաքի մի շարք գազալցակայաններ. բոլոր դեպքերում էլ գինը նույնն էր՝ 300 դրամ: Այսպիսով, մինչ թանկացումը եղած 40-50 դրամ գնի տարբերությունը փոփոխությունից հետո վերացել է, եւ դա փաստ է, որ նշված գոտում եղել է թանկացում: Թե ինչու էր այն ժամանակ գազն այնտեղ էժան մայրաքաղաքի գներից, կարելի է տարբեր բացատրություններ բերել: Սկսած նրանից, որ էժան գինը ֆիկցիա էր, խաբեություն, որ մի գին նշել են, այլ գնով վաճառել, վերջացրած, որ գինն էժան են պահել հարկեր չվճարելու հաշվին: Թեեւ այս վերջին վարկածը տարօրինակ կլիներ նրանով, որ մայրաքաղաքի գազալցման ցանցերը շատ ավելի լավ կարող էին հարկեր չվճարել, այսինքն, այստեղ գինը մի բան էլ էժան պետք է լիներ: Սակայն կա մեկ տրամաբանական բացատրություն. մայրաքաղաքում շատ ավելի բարձր հարկա-տուրքային ռեժիմներ են, քան մարզերում, եւ այդ հաշվին մարզային գազալցակայաններում ավելի ցածր գին պահելու հնարավորություն կար: Այդ՝ հարկա-տուրքային ռեժիմների փոփոխություն չկա: Չնայած կա, մայրաքաղաքում, եթե հիշում ենք, այս տարվա բյուջեի ընդունմանը զուգահեռ, գազալցակայանների տուրքերն էլ բարձրացրին, այսինքն՝ մարզերի համեմատ տարբերությունը դեռ մի բան էլ աճեց: Արդյունքում, որեւէ դեպքում չէր կարող մարզային գազալցակայանների գները հավասարվել մայրաքաղաքայինին, որեւէ տեսանելի հիմք չկա: Բայց փաստը ֆիքսեցինք՝ հավասարվել են: Թե ինչ հետեւության կարելի է հանգել, շատ պարզ է: Այսպիսով, ներկայացրինք կոնկրետ հատված, որտեղ թե՛ վարչապետը, թե՛ ՊԵԿ-ը եւ թե՛ մյուս պատկան կառույցները կարող են գտնել, Փաշինյանի ասած, այն 30 տոկոս գազալցակայանները, որտեղ «խնդիր կա»: Դեռ մնանք այն մտքին, որ պարզապես որոշել են կառավարության քայլի հիման վրա ձեռքերը տաքացնել: Բայց էլի ենք ուսումնասիրելու, եւ եթե հարցը չլուծվի, թանկացումը չկանխվի, արդեն մեկ բան միանշանակ կդառնա. թանկացման մեղավորությունը գալիս է կառավարությունից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան