Ինչու° չեք հանձն առնում լուծելու այդ խնդիրը, վերացնելու թույլ տրված ապօրինությունը.ցմահ դատապարտյալ

Արխիվ 16-20

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Մեծարգո պարոն վարչապետ, արդեն չգիտեմ թե քանի բաց նամակ եմ հղել Ձեզ, նաև չգիտեմ, Դուք կարդու°մ եք դրանք, թե " ձայն բարբառո անապատի" են մնում: Ամեն դեպքում Ձեր մամուլի ասուլիսի ընթացքում ասացիք, որ կարդում եք այն ամենը, ինչ Ձեզ է ուղղվում: Արդեն մեկ տարի գրում եմ Ձեզ և հավատացած եմ, որ կարդում եք: Այդուհանդերձ ինչու° չեք արձագանքում: Երբ Դուք ընդդիմադիր պատգամավոր էիք ( նաև` արդարադատության ներկա նախարար Արտակ Զեյնալյանը), առավել քան որևէ մեկը, քաջատեղյակ եք եղել ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների խնդիրներին: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թվականի ապօրինի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված 42 դատապարտյալների դաժան ճակատագրին և վիճակին տեղյակ եք եղել:

Ձեր ղեկավարած ընդդիմադիր լրատվամիջոց "Հայկական ժամանակը" բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրը: Այդ օրաթերթի կողմից տպագրված իմ բաց նամակի արդյունքում ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն այցելեց մահապատժի դատապարտված դատապարտյալներին և հանդիպելով անձամբ ինձ հետ, ծանոթացավ խնդիրներին, արձանագրեց թույլ տրված կոպիտ սխալը: Նա խոստացավ գնալ և պարզել, թե ով է կազմել և Ռ. Քոչարյանին հրամցրել նման ապօրինի հրամանագիր:

Պարոն Փաշինյա'ն, Դուք այն բացառիկ պատգամավորներից մեկն եք, ով տարբեր տարիների, երբ մահապատժի դատապարտված դատապարտյալները դիմում էին ճարահատյալ հուսահատ միջոցի` հացադուլի (Դուք և Նաիրա Զոհրաբյանը ), այցելում էիք մեզ և հորդորում, որ դադարեցնենք հացադուլը, խոստանալով հարցը բարձրացնել ԱԺ - ում: Մեծարգո պարոն վարչապետ, Դուք այսօր Աստծու կամոք ՀՀ թիվ մեկ այն ղեկավարն եք, որ այդ հարցը բարձրացնելու կարիք այլևս չկա: Դուք իրավասու եք լուծելու այն` ինչպես ցանկանաք, և ես՝ Ստեփան Գրիգորյանս, ուզում եմ հասկանալ, Ձեզ ի°նչ պատահեց: Նոր գործիքակազմ հորինելու անհրաժեշտություն չկա: 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգիրքը գործողության մեջ դնող կարգն արգելում է նոր օրենսգրքի խստացված դրույթները տարածել նախկինում ծանր հանցագործություն կատարած անձանց վրա:

Դա նաև սահմանադրական նորմ է, այդ մասին բազմիցս իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաթիվ հանրաճանաչ իրավաբաններ, իրավապաշտպաններ, գրագետ մարդիկ: Կամա թե ակամա մենք էլ ենք դարձել իրավաբան: Պարոն Փաշինյա'ն, ինչու° չեք հանձն առնում լուծելու այդ խնդիրը, վերացնելու թույլ տրված ապօրինությունը և անարդարությունը: Մենք ամեն օր վայրկյաններն ենք հաշվում և սպասում Ձեր արդարամիտ որոշմանը: Հույս ունեմ, որ սա կլինի իմ վերջին հորդոր - բաց նամակը Ձեզ. մենք էլ մարդ ենք, տառապում ենք:

Հարգանքով` մահապատժի և ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, 11 մայիսի 2019 թ.

 

https://iravunk.com/sim/?p=84098&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան