«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿԱՑՐԵՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԱԶԸ

Արխիվ 16-20

Ինչպես հայտնի է, կառավարությունն ավտոմեքենաների լիցքավորման գազը գազալցակայաններում նախկինում ճնշումային հաշվարկի փոխարեն ներդնելով կշռով վաճառելու մեխանիզմը, այն հիմնավորում էր, թե ճնշումով վաճառելիս գազալցակայանները խաբում են վարորդներին: Այսինքն, այդ փոփոխության հիմնական բացատրությունը քաղաքացիների շահերի պաշտպանության գաղափարն էր: Դրանից զատ, կառավարությունը մի գլուխ երդվում էր, որ այդ փոփոխությունը շարքային սպառողի համար որեւէ գնային ազդեցություն չի ունենա:

Եվ ահա, մայիսի 1-ից, ինչ այդ մեխանիզմը կիրառման մեջ մտավ,վարորդներից շատերը շտապեցին ստուգել, թե այդ փոփոխությունն ի՞նչ տվեց իրենց՝ հուսալով, որ կունենան դրական դինամիկա, այն է՝ գազալցակայաններն այլեւս խաբելու հնարավորություն չեն ունենա, եւ վարորդներն էլ՝ կվճարեն ավելի պակաս նույն գազի համար: Բայց ահա անցած շաբաթվա ընթացքում մեր ստացած բազմաթիվ բողոքները խոսում էին այն մասին, որ այս սպասելիքները չեն արդարացել: Ավելին, որ հակառակն է տեղի ունեցել. նույն քանակով լիցքավորման համար վարորդները ստիպված են եղել նախկինի համեմատ ավելի շատ վճարել: Որոշեցինք այդ դժգոհություններին չանդրադառնալ, քանի դեռ ինքներս չէինք ստուգել: Իսկ դրա համար պետք էր որեւէ կոնկրետ ավտոմեքենա նույն ծավալով լիցքավորել նույն գազալցակայանում: Եվ ահա, նախօրեին այդ հնարավորությունն ունեցանք: Մանրամասնենք. ավտոմեքենան գրեթե լիովին դատարկ, գազաբալոնը մոտ 10 օր առաջ լիցքավորել էր 4100 դրամով, եւ վարորդի պնդմամբ, ամեն անգամ նույն կարգի լիցքավորումը նույն գազալցակայանում, ավելին՝ նույն լիցքավորող սարքի մոտ արժեր 4-4,2 հազար՝ կախված գազի ջերմաստիճանից: Եվ ահա նույն ավտոմեքենան այս անգամ լիցքավորեցինք այդ նույն գազալցակայանից: Արդյունքում, լրիվ լիցքավորման համար՝ նույն ծավալով, ինչ նախկինում, այս անգամ պահանջեցին մոտ 4550 դրամ՝ 450 դրամով ավելի թանկ: Վարորդի գնահատմամբ, ներկայիս կարգով միջին հաշվով նա ստիպված է լինելու ամեն լիցքավորման համար վճարել մոտավորապես այդքանով ավելի շատ, քան մինչ կարգի փոփոխությունը: Այսպիսով ֆիքսենք. կառավարությունը ստում էր, ասելով, որ կարգի փոփոխությունը վարորդների վրա չի ազդի: Կոնկրետ դեպքում վճարվել է ավելի քան 12 տոկոսով բարձր գին: Ավելին ասենք. մեր տվյալով, այս նախագծի հեղինակներն ի սկզբանե էլ քաջ գիտակցում էին, որ այդ քայլով արհեստականորեն թանկացնում են գազալցակայանների գազը: Համենայնդեպս, կարելի է պարզ հաշվարկներով հասկանալ, թե ինչու, նաեւ, թե այս պատմությունից ով ինչ է օգտվում: Այսպես, ըստ նույն գազալցակայանում տրամադրված կտրոնի, 4550 դրամից 759-ը ԱԱՀ-ն է: Սակայն դժվար չէ հաշվարկել, որ, ասենք, 4000 դրամ վճարելու պարագայում ԱԱՀ-ն կկազմի մոտ 667 դրամ: Այսինքն, միայն վճարումների այս մեխանիկական քայլի հաշվին գանձվում է 92 դրամ ավել ԱԱՀ՝ վարորդների գրպանի հաշվին: Իհարկե, կարելի է ասել, թե մեր պետությունն է, մի քիչ էլ ավել հարկ տանք: Բայց այստեղ նախ գործ ունենք հայաստանյան տնտեսության այդպես էլ անհասկանալի մնացած այս դրվագի հետ. այդ նույն գազն արդեն իսկ մեկ անգամ ԱԱՀ-ով հարկվում է՝ մինչեւ գազալցակայաններին վաճառվելը, եւ սա երկրորդ հարկումն է (ինչպես շատ այլ ապրանքատեսակներ, որոնք մի քանի ձեռք անցնելով, ամեն անգամ հարկվում են): Այսինքն, նույն 4554 դրամի գազի գնում, որտեղ միայն ԱԱՀ-ն երեւի մի 1300-1400 դրամի չափ է, որն ահռելի մեծություն է: Երկրորդը, եթե պետությունն ուզում է փող աշխատել, թող այդպես էլ ասեր եւ ոչ թե քարոզեր, թե ճնշումից կիլոգրամին անցնում են վարորդների խաթեր համար: Բայց շարունակենք. եթե հավելյալ 450 դրամից մոտ 100-ը գնում է պետության գրպանը, նշանակում է՝ 350 դրամն էլ գրպանում են գազալցակայանները: Իհարկե, այստեղ մի փոքր այլ խոսակցություններ էլ կան: Այդ թվում, ըստ որոշ աղբյուրների, ի սկզբանե, երբ գազալցակայաններին պահանջ է ներկայացվել՝ լիովին հարկվել, նրանք էլ հաշվարկել եւ ցույց են տվել, որ եթե այդպես լինի, պարզապես կդառնան վնասաբեր բիզնես, այսինքն՝ ստիպված կլինեն գները բարձրացնել: Իսկ դա կդառնար ներկայիս վարչակազմի համար մեծ աղմուկ, եւ, ըստ աղբյուրի, հենց դրա համար էլ իրականում մշակվեց վարորդներին «լավություն անելու» օպերացիան: Այսինքն, այդ 350 դրամի մի մասը եւս նորից պետության գրպանն է մտնում, եւ, ըստ նույն աղբյուրի, արդյունքում գազալցակայաններին մնում է նույն հաշվարկով՝ մոտ 250 դրամի չափ հավելյալ գումար: Էլի վատ չէ, օրական հաշվարկով կլորիկ հավելյալ գումար է դառնում: Եվ, հիշեցնենք, թե մինչ այս գործող իշխանությունների շատ ներկայացուցիչներ ինչ լուտանքներ էին թափում օլիգարխիկ գազալցակայանների գլխին: Ու հիմա մի պրիմիտիվ օպերացիայով վարորդների գրպանից նրանց մի հսկայական շահույթ տվեցին: Իսկ միակ տուժողը մնաց շարքային վարորդը: Մեր օրինակի դեպքում՝ վարորդը դժգոհեց, որ ամսական առնվազն 3-4 անգամ ավտոմեքենան լիցքավորում է: Այսինքն, հիմա ամիսը 2000 դրամ ավել է ծախսելու: Իսկ այն դեպքում, երբ սակագնի ձեւավորման որեւէ փոփոխություն չի եղել, սակայն մարդիկ ստիպված են լինելու ավելի շատ գրպանները դատարկել, դա ոչ այլ ինչ է, քան սովորական ջեբկիրություն:  Սրան գումարենք նաեւ այն, որ ներհայաստանյան բեռնափոխադրող տրանսպորտը եւս հսկայական կախվածություն ունի գազի գնից: Այսինքն, թանկացման այս փաստը դոմինոյի էֆեկտով տարածվելու է գործնականում բոլոր ապրանք-ծառայությունների վրա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան