ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ` ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Արխիվ 16-20Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով քննությունը կրկին ակտիվ փուլ է մտել: Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանի խոսքով. «Հարկային ստուգումներ են իրականացվում գործով»:
Թե որտեղ եւ ինչ ստուգումների մասին է խոսքը, փաստաբանը չմանրամասնեց` նկատելով միայն. «Այս հարկային ստուգումներից հետո, ըստ իս, արդեն կմոտենանք նախաքննության ավարտին»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

