Հրապարակվել Է տեսանյութ, թե ինչպես Է Թուրքմենստանի նախագահը ռեպ կարդում նժույգի մասին
Արխիվ 16-20Հայտնվել Է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի ռեպ-ելույթի տեսագրությունն ահալթեքյան նժույգի ազգային տոնի պատվին տոնական ձիարշավների ժամանակ: Կադրերում քաղաքական գործիչը թոռան հետ ռեպ Է կարդում այդ ցեղատեսակի՝ 2019 թվականին ծնված Ռովաչ (Բարեհաջողակ) անունով առաջին քուռակի մասին:
Ըստ որում տեքստի երաժշտությունը գրել Է Բերդիմուհամեդովի թոռը՝ Քերիմղուլին: Կադրերում նա նվագակցում Է եւ ձայնակցում բարձրաստիճան պապին ելույթի ժամանակ: Նրա համար դա առաջին անգամը չԷ. անցյալ տարվա հուլիսին այդ նույն դուետը կատարել Է «Մարզական Թուքմենստան» ռեպ-կոմպոզիցիան, հաղորդել Է Life-ը:

