«Ապամոնտաժել Օպերայի տարածքի բոլոր սրճարանները». քաղաքացիները պահանջում են (սոցհարցում)
Արխիվ 16-20Թեպետ իրադարձությունների լուսանցքում հայտնվեց մայրաքաղաքի սրտում՝ Օպերայի շրջակայքում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն, այնուհանդերձ, քաղաքացիները շարունակում են պահանջել, որպեսզի քաղաքային իշխանությունները կատարեն իրենց խոստումը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը որոշեց ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքների սրճարանները, ընդ որում՝ դեռ պարզ չէ՝ այս գործընթացը որքան է տեւելու եւ արդյոք մասամբ է իրականացվելու, թե՝ ամբողջությամբ: Ինչեւէ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ քաղաքին վերաբերող կարեւոր հարցերը պետք է որոշվեն հանրաքվեի միջոցով, ինչն այդպես էլ չդարձան իրականություն: Իսկ թե, ի վերջո, ինչպիսին է հանրային տրամադրվածությունները խնդրի վերաբերյալ՝ Iravunk.com-ը փորձում է պարզել սոցհարցման միջոցով` առաջարկելով մեր կողմից ներկայացված 10 պատասխանից ընտրել ձեր դիրքորոշմանն ամենահամապատասխանողը:
Այսպիսով՝ շուրջ վեց շաբաթ անցկացվող հարցմանը մասնակցել է 1026 մարդ եւ արդյունքներն այս պահին հետեւյալն են. հարցման մասնակիցների 17.45%-ը ճիշտ է համարում Օպերայի հարակից տարածքների սրճարանները քանդելը: 4.29%-ը սխալ է համարում դրանք քանդելը, քանի որ մարդիկ են դրա հետեւանքով մնալու գործազուրկ: 0.19%-ը, սակայն պնդում է, որ ավելի լավ է դրա փոխարեն, քաղաքի կենտրոնում 4 ծառ ավել լինի: 0.39%-ի համար լավագույն լուծումը սրճարանների մասնակի ապամոնտաժումն է: 0.29%-ը հիշեցնում է, որ սրճարանները կարեւոր են զբոսաշրջիկների համար: 1.66%-ը համոզված է, որ ավելի կարեւոր տարածքներ կան ժողովրդին վերադարձնելու:1.75%-ը գտնում է, որ քանդելը բիզնես եւ այլ շահեր է հետապնդում: 25.63%-ի գնահատմամբ՝ այս աղմուկով, պարզապես մարդկանց շեղում են լուրջ խնդիրներից: 0.49%-ն էլ դեռ զերծ է մնում որեւէ կարծիք հայտնելուց: Եվ շուրջ 47.86%-ը համարում է, որ պետք է ապամոնտաժել տարածքի ԲՈԼՈՐ սրճարանները:
Հավելենք, որ վերոնշյալ պատկերը կարող եք փոխել հենց դուք՝ մասնակցելով քվեարկությանը՝ անցնելով հետեւյալ հղումով՝ https://iravunk.com/#poll_block , եւ ընտրելով ձեր տեսակետին ամենահամապատասխանող պատասխանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

