Մեղադրանք` Արզական համայնքի ղեկավարին. Կոտայքի մարզը` իրավապահների ուշադրության կենտրոնում

Արխիվ 16-20

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավար Ն.Մովսեսյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները՝ պետության կողմից տրամադրվող փոխհատուցման չափը որոշելու նպատակով։

Հանձնաժողովն առանց  պատշաճ չափագրումներ կատարելու պատճառված վնասի իրական ծավալներն ուռճացրել է և դրանց հիման վրա կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր: Նշված ակտերի հիման վրա՝ Կոտայքի մարզպետարանի կողմից տրամադրվել է նյութական փոխհատուցում, ինչը բաժանվել է 34 բնակիչների միջև։ Նախնական քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարի ցուցումով նրա տեղակալը փոխհատուցում ստացած բնակիչներից հավաքել է գումարներ՝ փոխհատուցման ցուցակում չըդնգրկված, սակայն  քամուց տուժած գյուղացիներին փոխանցելու պատրվակով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արզական համայնքի ղեկավար Ն.Մովսեսյանին և նրա տեղակալ Պ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել։ Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզին առնչվող  յուրացման մեղադրանքով  արդեն  երկրորդ պաշտոնական տեղեկությունն է  հրապարակվում: Երեկ նման հաղորդագրություն  հրապարակվեց Կոտայքի մարզի Քաղսի համայնքապետի  վերաբերյալ: 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում