Սողանքների հետևանքով Մեքսիկայում մահացել է 38 մարդ (Տեսանյութ)
Արխիվ 16-20Մեքսիկայում սողանքների զոհ է դարձել 38 մարդ, հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Սողանքն առաջացել է «Էրլ» արևադարձային փոթորիկի հետևանքով: Կատարվածից ամենաշատը տուժել է Պուէբլայի նահանգը, որտեղ մահացել է 28 մարդ: Մնացած տասը զոհը գրանցվել է Վերակրուսի նահանգում:
Պուէբլայի գրեթե բոլոր զոհերը Ուաուչինանգո քաղաքից են: Նրանց տները թաղված են կեղտի և քարերի մեջ:
Նշվում է նաև, որ փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով: Հազարավոր տներ զրկված են էլեկտրաէներգիայից:
Նախորդ շաբաթ սողանքի հետևանքով 9 մարդ էր մահացել Հայիթիում և Դոմինիկյան Հանրապետությունում:

