«ԱՅՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ, ՈՐԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳՏՆՈՒՄ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

Արխիվ 16-20

Այն, որ Ար­ցախն ու Հա­յաս­տանն այ­սօր կանգ­նած են հող տալ-չտա­լու հար­ցի առաջ, թե­րեւս հաս­կա­նում են բո­լո­րը: Այս մտա­վա­խու­թյունն առա­վել ցայ­տուն դրսե­ւոր­վեց Ար­ցա­խում ԱԽ հայտ­նի նիս­տի ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հնչեց­րած ելույ­թից հե­տո: Այս, ինչ­պես նա­եւ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հնչեց­րած հայ­տա­րա­րու­թյան տո­ղա­տա­կե­րի վե­րա­բե­րյալ զրու­ցե­ցինք ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար քա­ղա­քա­գետ ՎԻԿ­ՏՈՐ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻ հետ: Նա­եւ նկա­տի առ­նե­լով, որ նշվա­ծի հետ կապ­ված Քո­չա­րյա­նը մտա­վա­խու­թյուն­ներ հայտ­նել էր դեռ մինչ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նը: Այս­պի­սով, Վ.Սո­ղո­մո­նյա­նի գնա­հատ­մամբ.

Ինչ վերաբերում է վարչապետի ելույթին, ապա, իհարկե, կան հայտնի սկզբունքներ, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները: Այդ սկզբունքները, եթե ես ճիշտ հասկացա վարչապետի ելույթից, իր համար ընդունելի են, եւ ինքը չի փորձում դրանք փոխել, եւ հռչակված սկզբունքների հիման վրա պատրաստվում է գնալ բանակցությունների` թեեւ դրանք բանակցություններ չի համարումԵրկրորդ մասը բանակցային ձեւաչափի փոփոխությունն է, որը, ինչքան որ ես հասկանում եմ, այս պահին հնարավոր չէ. համենայնդեպս, համանախագահների հայտարարությունից կարելի է նման եզրակացություն անել: Այն, որ բանակցությունների ձեւաչափը, ի վերջ, ինչ-որ մի փուլում պետք է փոխվի, եւ պետք է ընթանան բանակցություններ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջեւ, դա միանշանակ է, որովհետեւ դա է արտահայտում հակամարտության բուն ձւաչափը: Բայց ինչքանով է դա հիմա հնարավոր, ես չգիտեմԱմփոփելով խոսքս` կարող եմ ասել, որ կցանկանայի ավելի պարզ մոտեցում լսել իշխանություններից, թե ինչ սկզբունքների հիման վրա եւ ինչ փիլիսոփայությամբ են առաջնորդվելու՝ բանակցություններին մասնակցելիս: Սա մի կողմից, մյուս կողմից, եթե ձեւաչափի, կամ սկզբունքների փոփոխություն է տեղի ունենալու, ինչպես որ հայտարարում են, ապա ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս են դա նրանք անելու: Որովհետեւ դա մեծ նշանակություն ունի. մենք կարող ենք տարբեր ցանկություններ հայտնել, բայց ճանապարհը չիմանալով, դրանք չկարողանանք իրականացնել, ավելին՝ վնաս տալով գործընթացին:

- Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները հայտարարեցին, որ բանակցային վերջին փուլին Արցախը պետք է մասնակցի, ապա օրերս արված հայտարարությունում լրիվ հակառակ պատկերն է: Ինչո՞ւ:

Գիտեք, դրանք տարբեր գործընթացների արդյունք են: Ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը խիստ հակակառուցողական դիրքերից է հանդես գալիս, եւ նրա հանդեպ պետք է զսպումների տարբեր մեխանիզմներ կիրառվեն: Եվ համանախագահների այն տարիների հայտարարություններն այդ միտումը եւ այդ մտավախությունը հստակ արտահայտում էին: Հայկական դիվանագիտությունը այն տարիներին կարողացել էր այնպես անել, որ միջազգային հանրությունը հասկացել էր, որ ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք, այսպես ասած, կոպիտ ագրեսորի հետ: Այլ խոսքով, հայկական դիվանագիտությունը հասել էր նպատակին: Հիմա ինչո՞ւ է փոխվել այդ տոնայնությունը, դա եւս կարելի է ենթադրել: Որովհետեւ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այսօր ՀՀ-ում, այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է ե՛ւ Արցախի, ե՛ւ Արցախի հերոսների հանդեպ, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններ, իրենց անդրադարձը գտնում են համանախագահների հայտարարություններում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում