Գարո Փայլանը կոչ է արել վերջ տալ ատելություն ծնող քաղաքականությանը
Արխիվ 16-20Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Twitteri իր էջում անդրադարձել է Ստամբուլի Բալաթ թաղամասի հայկական եկեղեցու պատերին և դռներին արված գրառումներին։
«Բալաթի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին ատելության թիրախում է հայտնվել: Եկեղեցիներ, սինագոգները յուրաքանչյուր տարի ատելության թիրախ դառնում: Միայն այդ ագրեսիվ պահվածքի հեղինակներին հայտնաբերելը բավարար չէ, պետք է պարզել նաև, թե ինչ ուժեր են կանգնած նրանց հետևում»:
«Ամենակարևորն այն է, որ պետք է վերջ տալ ատելություն ծնող քաղաքականությանը»,-ընդգծել է Փայլանը։
Հիշեցնենք, Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռանը ատելության և ռասիստական բնույթի գրառումներ են արվել։

