«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրան-Հայաստան հարաբերություններ՝ միֆեր եւ իրողություններ (մաս 3-րդ)

Արխիվ 16-20

«Եթէ Իրան-Հայաստան քաղաքական հարաբերություններում լճացումն առաջացել է Հայաստանում ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երկու երկրների առեւտրա-տնտեսական հարաբերությունների ոչ-գովելի վիճակի մասին խոսվել է դեռ նախորդ իշխանութիւնների շրջանից», - այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ու մանրամասնում. «Ամենաշատն անդրադարձ է կատարվում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության փոքր ծավալին ու շարունակ ընդգծվում է դա մեծացնելու անհրաժեշտությունը:Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացրած թվերի, վերջին 10 տարիների ընթացքում (2008-2018) Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության ընդհանուր արժեքը տատանվել է 195 միլիոն դոլարից (2009) 327 միլիոն դոլարի (2012) միջեւ: Որեւէ մեկը չի կարող առարկել երկու հարեւան երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծաւալների մեծացման անհրաժեշտությունը, սակայն ո՞րն է այն երազային թիվը, որին հասնելուն պիտի ձգտեն երկու երկրները»:

Այդ կապակցությամբ քաղաքագետը հիշեցնում է, որ մի շարք փորձագետներ ընդգծելով առեւտրաշրջանառության ծավալը քաղաքական հարաբերություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ խուսափում են որեւէ հստակ թիվ նշելուց, իսկ ոմանք ծայրահեղության գնալով՝ հիշատակում են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մինչեւ մեկ միլիարդ դոլարի հասցնելու հնարավորությունը. «Հաստատելով հանդերձ երկու հարեւան երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալի մեծացման անհրաժեշտությունն, անցած տարիների ընթացքում մասնավորապես հայկական կողմում դրան խանգարող մի շարք ազդակների գոյությունը (կոռուպցիա, մենաշնորհներ, օրինական արգելքներ...) եւ դրանց զուգահեռ Իրանի դեմ գործադրվող պատժամիջոցների պատճառով բանկային փոխանցումների հետ կապված արգելքներն ու խոչընդոտները, հիմք ընդունելով մի շարք վիճակագրական թվեր՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառությունը հակառակ բոլոր հավակնություններին, այնքան էլ ողբերգական վիճակում չի գտվնել ու համապատասխանել է երկու երկրների հնարավորություններին»:

Ըստ Ռ. Մարգարյանի, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալն ուղղակի կախում ունի տվյալ երկրների շուկաների ծավալից ու նաեւ արտահանման ու ներմուծման հնարավորություններից. «Հայաստանի եւ Իրանի հարեւան մի քանի երկրների առեւտրաշրջանառության ծավալների հետ կապված պաշտոնական թվերի միջեւ համեմատական եզրեր անցկացնելով՝ հանգում ենք հետաքրքիր եզրակացության:Իրանի հարեւան երկրներից շուկայի ծավալի տեսակետից Հայաստանի (շուրջ 2,9 միլիոն բնակչություն) հետ կարող է համեմատվել Կատարը (շուրջ 2,7 միլիոն բնակչություն): Հիմք ընդունելով Իրանի Առեւտրի պալատի ներկայացրած պաշտոնական տվյալներն՝ իրանական 1396 թվականին (մարտ 2017-մարտ 2018) Կատարի հետ Իրանի առեւտրաշրջանառությունը կազմել է 271 միլիոն դոլար, ինչը միայն 40 միլիոն դոլարով գերազանցում է նույն ժամանակահատվածում Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության ծավալին (231 միլիոն դոլար): Նույն ժամանակահատվածում հյուսիսային մյուս երկու հարեւանների՝ Թուրքմենստանի (շուրջ 6 միլիոն բնակչություն) եւ Ադրբեջանի (շուրջ 10 միլիոն բնակչություն) հետ Իրանի առեւտրաշրջանառությունը համապատասխանաբար կազմել է 429 միլիոն եւ 349 միլիոն դոլար: Նոյն ժամանակահատվածում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 25 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Կատարը համապատասխանաբար 26 միլիոն, 23 միլիոն եւ 12 միլիոն դոլար արտահանում են կատարել Իրան: Պատկերը գրեթե  նույնն է Իրանից տվյալ երկրների ներմուծման պարագայում: Իրանից Հայաստանի ներմուծումը կազմել է 206 միլիոն դոլար, իսկ Թուրքմենստանի, Ադրբեջանի ու Կատարի ներմուծումը համապատասխանաբար 417 միլիոն, 349 միլիոն եւ 271 միլիոն դոլար»:

Հիմք ընդունելով Իրանի Առեւտրի պալատի կողմից ներկայացւած հիշեալ թվերն ու նաեւ շուկաների ծավալը, քաղաքագետի կարծիքով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ Իրանի առեւտրաշրջանառության ծավալը ոչ միայն չի զիջում շուկայի ծավալի եւ աշխարհաքաղաքական տեսակետից նույն պայմաններում գտնվող Իրանի մյուս հարեւանների առեւտրաշրջանառությանն, այլ հիմք ընդունելով Հայաստանի շուկայի սահմանափակությունը, շրջափակման պայմաններն ու թույլ տնտեսությունը ինչ-որ տեղ նաեւ գերազանցում է նրանց. «Միեւնույն ժամանակ, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալի մեծացումը չի կարող ինքնանպատակ լինել: Կողմերի տնտեսական աճի վրա առեւտրաշրջանառության ծավալի մեծացման ազդեցությունը շոշափելի կարող է լինել այն դէպքում, երբ դա միաժամանակ դրական կերպով արտացոլվի երկու երկրների առեւտրական հաշվեկշռում: Այլ խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը չի կարող շահել միայն ներմուծման հաշվին մեծացող առեւտրաշրջանառությունից»:

Հ.Գ.- Վերլուծության նախորդ մասը դիտե՛ք այստեղ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան