«Նիկոլ Փաշինյանը պետք է լրացուցիչ պարզաբանում տա». Սուրեն Սարգսյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել ԱՄՆ Սենատում, ընդ որում` բավական մտահոգիչ ձեւակերպումներով: Պարզվում է` բանկերի դեմ կիրառվող պատժամիջոցների թիրախում կան նաեւ Հայաստանում գործող ռուսական բանկեր: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց քաղաքագետ-միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

– Պա­րոն Սարգ­սյան, ԱՄՆ-ի հա­կա­ի­րա­նյան պատ­ժա­մի­ջոց­նե­րը չշրջան­ցե­ցին Հա­յաս­տա­նը: Օրի­նակ, Իրա­նի դեմ ԱՄՆ-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րի ցու­ցա­կում նե­րառ­վել էր «Մել­լաթ» բան­կի երե­ւա­նյան մաս­նա­ճյու­ղը: Ձեր կար­ծի­քով` կկա­րո­ղա­նա՞նք խու­սա­փել հա­կա­ռու­սաս­տա­նյան պատ­ժա­մի­ջոց­նե­րից:

– Կար­ծում եմ` չենք կա­րո­ղա­նա­լու խու­սա­փել, որով­հե­տեւ եթե Իրա­նի դեպ­քում փոխ­կա­պակց­վա­ծու­թյունն այդ­քան մեծ չէ, ապա Ռու­սաս­տա­նի հետ մենք հա­զա­րա­վոր թե­լե­րով կապ­ված ենք` տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան, ռազ­մա­տեխ­նի­կա­կան եւ այլն: Նախ նշեմ, որ հա­կա­ի­րա­նյան պատ­ժա­մի­ջոց­ներն ազ­դե­ցին ոչ մի­այն «Մել­լաթ» բան­կի վրա, այլ նա­եւ` իրա­նա­կան ավի­ա­ու­ղի­նե­րի, որոնք թռիչք­ներ էին իրա­կա­նաց­նում դե­պի Հա­յաս­տան: Այն­պես որ, ամե­րի­կյան պատ­ժա­մի­ջոց­նե­րը հայ-իրա­նա­կան մա­սով բա­վա­կա­նին լուրջ հե­տե­ւանք­ներ կա­րող են թո­ղել մեր տնտե­սու­թյան զար­գաց­ման վրա: Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված հնա­րա­վոր նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րին, ապա այս­տեղ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րառ­վե­լու են նա­եւ բան­կա­յին հա­մա­կար­գի դեմ: Կոնկ­րետ չեմ ու­զում ասել, թե ում մա­սին է խոս­քը, որ բան­կի հետ կապ­ված խնդիր­ներ չլի­նեն, բայց կան Հա­յաս­տա­նում ռու­սա­կան կա­պի­տա­լով ներ­կա­յաց­ված բան­կեր, որոնք պատ­ժա­մի­ջոց­նե­րի ցու­ցա­կում լի­նե­լու են:

– Անդ­րա­դառ­նանք նա­եւ ամս­վա վեր­ջին ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի այ­ցին հա­րե­ւան Իրան: Չե՞ք կար­ծում, որ ու­շա­ցած այց է:

– Իրա­նը մեր բա­րե­կամ եւ հա­րե­ւան պե­տու­թյունն է, որի հետ պետք է անընդ­հատ աշ­խա­տել, այս­տեղ ու­շի կամ շու­տի հարց չէ, այլ անընդ­հատ պետք է լի­նեն բարձր մա­կար­դա­կի հան­դի­պում­ներ, քննար­կում­ներ` տնտե­սա­կան եւ այլ ոլորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կար­նե­րով: Այս­տեղ չա­փա­զանց կա­րե­ւոր է նա­եւ հի­շել, որ սե­պե­տեմ­բեր ամ­սին Ն. Փա­շի­նյա­նը հան­դի­պել է Իրա­նի նա­խա­գա­հին, բայց Նյու Յոր­քում` ՄԱԿ-ի գլխա­վոր ասամբ­լե­ա­յի շրջա­նա­կում: Այն­պես որ, այո, սա առա­ջին այցն է, բայց առա­ջին հան­դի­պու­մը չէ, եւ հույս ու­նեմ, որ Իրա­նի հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կկա­րո­ղա­նանք զար­գաց­նել թե՛ տնտե­սա­պես, թե՛ քա­ղա­քա­կա­նա­պես: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, հաշ­վի առ­նե­լով, որ Իրանն այ­դու­հան­դերձ շա­րու­նա­կում է գտնվել մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ճնշման ներ­քո` մաս­նա­վո­րա­պես` ԱՄՆ-ի,  պետք է զգույշ աշ­խա­տենք Իրա­նի մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, որ­պես­զի չհայտն­վենք ամե­րի­կյան պատ­ժա­մի­ջոց­նե­րի ներ­քո: Իսկ ամե­րի­կյան պատ­ժա­մի­ջոց­նե­րը ցանց են, այ­սինքն` եթե այս­տեղ դրված է պատ­ժա­մի­ջոց, իսկ դու հա­մա­գոր­ծակ­ցում ես նրա հետ, մի­ան­գա­մից դու էլ ես հայտն­վում այդ պատ­ժա­մի­ջո­ցի տակ: Շատ բարդ մե­խա­նիզմ է, պետք է հնա­րա­վո­րինս զգույշ լի­նել:

– Ի դեպ, զգու­շա­վո­րու­թյան մա­սին. նախ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե չի բա­ցա­ռում, որ Իրա­նի հետ սահ­մա­նը կա­րող է փակ­վել, իսկ դրան հա­ջոր­դում է իր խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Հայկ Կոն­ջո­րյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Իրա­նը տո­տա­լի­տար բնույ­թի եր­կիր է:  Ըստ Ձեզ` բա­ցա­սա­կան այս ազ­դակ­նե­րը հա­սե՞լ են Իրան:

– Իհար­կե հա­սել են, որով­հե­տեւ, ինչ­պես ցան­կա­ցած պե­տու­թյուն, Իրա­նը նույն­պես իր հա­րե­ւան­նե­րի հան­րա­յին քննար­կում­նե­րին, քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­նե­րին, բնա­կա­նա­բար, հե­տե­ւում է: Եվ եթե պատ­գա­մա­վո­րի հայ­տա­րա­րու­թյա­նը հա­ջոր­դեց այն, որ նա հեր­քեց կամ նե­րո­ղու­թյուն խնդրեց, լավ չեմ հի­շում, ապա, ճիշտն ասած, չգի­տեմ, թե ինչ նկա­տի ու­ներ վար­չա­պե­տը` ասե­լով, որ հայ-իրա­նա­կան սահ­մա­նը կա­րող է փակ­վել: Եթե տե­սա­կան ինչ-որ մո­տե­ցում էր սա, ու­րիշ հարց է, իսկ եթե պրակ­տիկ ինչ-որ մի բա­նից բխող հայ­տա­րա­րու­թյուն էր, այլ հարց է, որին պետք է լրա­ցու­ցիչ պար­զա­բա­նում տալ, եթե անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում