Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ

Արխիվ 16-20

Մալաթյա-Սեբաստիա վարչական շրջանի Միրաքյան փողոցի բնակիչները բողոքում են նույն փողոցի 23 հասցեում գործարկվող գործարանի պատճառած վնասներից: Նրանք համապատասխան գերատեսչությունների ուշադրությունն են հրավիրում տարիներ շարունակ բանակի մատակարարումներով զբաղվող եւ մշտապես բոլոր մրցույթներում հաղթող «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի վրա:

Միրաքյան 21 հասցեի բնակիչ Սարգիս Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նշված շինությունն անօրինական է, նախկինում բաղնիք է եղել, հետո սեփականատերը վաճառել է «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի սեփականատերերին, որոնք էլ տարածքը գրեթե 5 տարի է՝ վերածել են գործարանի:

Այս տարիների ընթացքում գործարանը պարբերաբար բնակիչների համար անհանգստության առիթներ է ստեղծել, մասնավորապես վատ կոյուղագծերի հետեւանքով առաջացրած խոնավությունն ու անհարմարությունները: Նախկինում գործարանի կաթսայատունը դրված է եղել ներսում, սակայն ինչպես բնակիչներ են փաստում, սեփականատերերն անօրինական կերպով հանել են դուրս: Այժմ հին կոյուղագծերի պատճառով ջուրը լցվում է նրանց արհեստանոցներն ու տները, իսկ աղմուկի մասին այս պարագայում անիմաստ են համարում  բարձրաձայնելը:

 

«Անցած տարի կոյուղագծի կեսը փոխեցին, մյուս կեսը մնաց, այդ պատճառով էլ ջուրը շարունակում է հոսել»,-ասացին Միրաքյան փողոցի բնակիչները՝ նշելով, որ բազմիցս բողոքել են թե՛ թաղապետարան, թե՛ Երեւանի քաղաքապետարան, սակայն հարցին լուծում չի տրվում:

«Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ն, այդ թվում եւ «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, կապվում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա ազգականների հետ: «Էլիտ կապիտալ»-ը նշված կազմակերպությունների հետ միասին պարբերաբար հայտնվել է հակակոռուպցիոն պայքար վարող ՀԿ-ների հաշվետվություններում եւ մամուլի հրապարակումներում։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում