«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Steinway արտիստ Օլգա Զադոն հանդես կգա Կամերային նվագախմբի հետ

Արխիվ 16-20

Steinway հանրահայտ ընկերության արտիստ, դաշնակահարուհի Օլգա Զադոն (Ուկրաինա/Գերմանիա) փետրվարի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Զադոն Վլադիմիր Հորովիցի, Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև հատուկ մրցանակի է արժանացել Վլադիմիր Կրայնևի անվան մրցույթում:

Հայաստանյան համերգին Զադոն Կամերային նվագախմբի հետ կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի և նվագախմբի համար Կոնցերտ թիվ 3-ը:

Երեկոյին կներկայացվեն նաև Ֆելիքս Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 3 (Շոտլանդական) և Էդուարդ Էլգարի Ինտրոդուկցիա և Ալեգրո օp. 47 լարային քառյակի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Որպես մենակատարներ կներկայանան նաև ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը, ալտահար Դավիթ Աբրահամյանը (Իսպանիա), թավջութակահար Հակոբ Աթյանը:

Այս համերգը նվիրված է Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին: Երեկոյի ընթացքում ՀՊԿՆ-ը կղեկավարի դիրիժոր Հմայակ Դուրգարյանը:

Հավելենք, որ երեկոյի մենակատար Օլգա Զադոն եղել է Վլադիմիր Սպիվակովի անվան բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու: Հանդես է եկել այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինչպիսիք են Համբուրգի Էլբֆիլհարմոնիան, Զալցբուրգի Մոցարտեումը և այլն՝ լավագույն նվագախմբերի հետ:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան