Յանդեքս տաքսու վարորդ, շուկայում հսկիչ, ու մեկ էլ հոպ` մարզպետ

Արխիվ 16-20

Iravunk.com-ի խմբագրություն են ահազանգել Արագածոտնի մարզի մի շարք համայնքապետեր եւ մարզպետարանի ստորին օղակներում աշխատող անձիք, ովքեր վախեցած, բայց ինչպես իրենք են ասում.«Ուրիշ ելք չունենք, մտածում ենք, որ գոնե մամուլով բարձրաձայնելուց հետո պարոն Փաշինյանը ուշադրություն կդարձնի Արագածոտնի մարզին եւ մեզ կազատի մարզի բդեշխից` մարզպետ Դավիթ Գեւորգյանից»:

Վերջիններս վրդովված նշում էին.

- Մենք վստահ ենք, որ պարոն Փաշինյանը իմանալով, թե ինչպես է իր թիմի անդամ մարզպետը վերաբերում իր ենթակաների հետ` համապատասխան քայլեր կձեռնարկի: Այդ ինքնահավան, ստախոս երիտասարդը` մարզպետարանը վեր է ածել կուսակցական գրասենյակի: Ուզում է, որ միայն իրեն սրբացնեն:Ամեն անգամ գնում-գալիս  ասում է, թե ինք մարզում խնդիր չի կարող ունենալ, որովհետեւ վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը:

Գյուղապետերից մեկն էլ, ով այնքան ահաբեկված էր երիտասարդ, ինքնահավան մարզպետի հաթաթաներից` խնդրեց, որ անունը չգրեք, բայց ասաց.

- Ա՛յ բալա ջան, սաղիս ձեռք է առնում, կանչում է կաբինետ, հաթաթաներ տալիս, մատ է թափ տալիս վրեքներս: Թե տեսեք հա հանկարծ չշշկռվեք, թե չէ վերջներդ դատարանի առաջ կանգնելն է լինելու: Ոչ մեծ գիտի, ոչ փոքր: Բոլորս ահաբեկում է, վախեցնում է, ասում է` անձամբ պարոն Փաշինյանի հետ է մտերիմ, ու որ իր մի զանգը հերիք է, որ սաղ գյուղին ոտքի կանգմեցնի մեր դեմ: 

Մարզպետարանի աշխատակիցներից մեկն էլ նկատեց.

- Քսան օրվա խորհդական` Տիգրանին, ում ասում են` շուտով փոխմարզպետ է ուզում նշանակել, հարյուր տոկոս պարգեւավճար է տվել: Էլ չեմ խոսում իր ու իր կադրերի` հարյուր տոկոսանոց ստացած պարգեւավճարների մասին: Իսկ ստորին օղակների աշխատողներին` ոչ մի առավելություն: Էս մարզպետը մենակ իրա «սվոյերի» համար է աշխատում:

Ախր նեղանալու էլ չի, ինքը սաղ կյանքը երազեր նման պաշտոն չէր ստանա: Դե պատկերացրեք Յանդեքս տաքսու վարորդա աշխատել, շուկայում հսկիչ եղել, ու մեկ էլ հոպ` մարզպետ: Էն որ ասում են` չտեսավ պատից կախ` տեսավ ճակատից կախ: Բայց ամենավատն այն է, որ ինքը խաղում է վարչապետի հեղինակության հետ, իր անունը տալով` սաղին հաթաթաներ է տալիս:

Ա.Հ.

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում